Add to favourites
«ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սեդա Աղբալյան 28.03.2025 15:57:04 | Նախագծում ներկայացված է պահանջ, ըստ որի, միայն մեկ զբոսաշրջային միավորում է ընտրվում որպես որակավորող մարմին։ Այս մոտեցումը կարող է մենաշնորհային իրավիճակ ստեղծել՝ սահմանափակելով մրցակցությունը։ Առաջարկվում է հնարավորություն տալ տարբեր զբոսաշրջային ասոցիացիաների, այդ թվում նաև ոչ ՀՀ ռեզիդենտ կազմակերպություններին, միջազգային հաստատություններին մասնակցելու որակավորման գործընթացին՝ խթանելով մրցակցությունը։ Մյուս կողմից, կարող է առաջանալ ռիսկ, որ անդամագրվելով տվյալ միավորմանը, հյուրանոցները կարող են ստանալ առավելություններ որակավորման գործընթացում: o Հյուրանոցներից պահանջվում է ներկայացնել մեծածավալ փաստաթղթեր (սեփականության փաստաթղթեր, տեխնիկական նկարագրություններ, միջազգային ստանդարտներին համապատասխանության փաստաթղթեր և այլն)։ Պարբերաբար նորացված հաշվետվությունների պահանջը լրացուցիչ բյուրոկրատիա է ստեղծում, ինչը ժամանակատար է տնտեսվարողի համար։ Առաջարկվում է կրճատել ծանր վարչարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 21-րդ դարում հյուրընկալության բիզնեսում որակավորման չափանիշները իրենց տեղը աստիճանաբար զիջում են հաճախորդների կողմից տրված գնահատականներին (review, feedback): o Որակավորման տեխնիկական պահանջները խիստ կապված են Hotelstars Union-ի կամ այլ միջազգային հաստատությունների չափանիշների հետ, ինչը կարող է սահմանափակել տեղական առանձնահատկությունների ներգրավումը։ o Որակավորումը փաստացի պարտադիր է դառնում, քանի որ առանց այդ համակարգի հյուրանոցները կարող են դժվարություն ունենալ շուկայում մրցունակ մնալու համար։ Որոշման նախագծում որակավորման պահանջի պարտադիր կամ կամավոր լինելը պետք է հստակեցվի: o Որակավորող մարմնի կողմից հյուրանոցների գնահատման մեթոդաբանությունը հիմնականում հիմնված է ստանդարտային պահանջների վրա, ինչը չի ներառում հյուրանոցատերերի կարծիքը կամ շուկայի դինամիկան։ Այլ երկրների հետ համեմատություն անցկացնելով՝ ներկայացնում ենք մի քանի օրինակ՝ 1. Ֆրանսիա - Ֆրանսիայում որակավորումը իրականացվում է Atout France կազմակերպության միջոցով, որը պետական մարմին է։ Դա ապահովում է վերահսկելիություն և անկողմնակալություն։ 2. Գերմանիա - Hotelstars Union-ի անդամ լինելով՝ Գերմանիան ունի ավելի ճկուն համակարգ, որտեղ հյուրանոցները կարող են կամավոր մասնակցել որակավորման գործընթացին։ 3. Մեծ Բրիտանիա - Մի քանի անկախ հաստատություններ (AA, VisitBritain) են գնահատում հյուրանոցները, ինչը խթանում է մրցակցությունը։ 4. ԱՄՆ - Որակավորումը հիմնականում իրականացվում է մասնավոր կազմակերպությունների (Forbes Travel Guide, AAA) կողմից, ինչը նվազեցնում է վարչական բեռը։ Վերոնշյալ խնդիրները հաշվի առնելով՝ առաջարկվում է՝ o թվայնացնել դիմումների ընդունման գործընթացը, ավտոմատացնել դիմումների ընդունման և ստուգման փուլերը, որը կկրճատի բյուրոկրատական քաշքշուկը, նաև ավելի անաչառ կդարձնի գործընթացը: o Ավելացնել հյուրերի կարծիքների հիման վրա ձևավորվող գնահատման համակարգ (օրինակ՝ Booking.com-ի կամ TripAdvisor-ի վարկանիշների հիման վրա)։ o Որակավորման չափանիշները հարմարեցնել նաև հայկական հյուրանոցային բիզնեսի յուրահատկություններին, օրինակ՝ էկո-տուրիզմի և ավանդական հայկական հյուրանոցների առանձնահատկությունների ներառումը։ | ||||
| 2 | Paris Hotel Yerevan 02.04.2025 18:27:53 | ` | ||||
| 3 | Paris Hotel Yerevan 02.04.2025 18:31:31 | Միանշանակ աջակցում եմ նախագծին։ |