Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 31.03.2025 08:08:45 Ներկայացված որոշման նախագիծը տրանսպորտի բնագավառում, մասնավորապես՝ ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների մասով որևէ խնդիր չի լուծում, սակայն վստահեցնում եմ, որ առկա խնդիրները բավականին շատ են։ Միաժամանակ, տվյալ հարթակը ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում կորցրել է արդիականությունը, դա է փաստում վերջերս տվյալ հարթակում հրապարակված ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի վերաբերյալ ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պատասխանատու մարմնի կողմից տրված եզրակացությունները։ Կարծում եմ, որ ձևավորված իրավիճակի պատճառը հանդիսանում են, ոչ բանիմաց, մասնագիտական և զարգանալու, սովորելու, փորձը ուսումնասիրելու ունակություններից զուրկ տվյալ բնագավառի պետական և համայնքային կառավարման համակարգի աշխատակիցները։ Հետևաբար, ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը համարում եմ ոչ նպատակահարմար, անշնորհակալ աշխատանք։ Իմ կարծիքով մեկ է պատասխանատուները չեն հասկանալու և առավել ևս աշխատելու, մտածելու և ոլորտում բարեփոխումներ իրականացնելու ցանկություն չունեն։ Առաջարկը որևէ առնչություն չունի ներկայացված որոշման նախագծի հետ, հետևաբար ընդունվել է ի գիտություն։ Բացի այդ՝ որոշման նախագիծը աշխատանքային կարգով ներկայացվել էր Ձեր քննարկմանը՝ որպես մրցութային հանձնաժողովի անդամ՝ ՀԿ ներկայացուցիչ, սակայն նախագծի վերաբերյալ Ձեր կողմից առաջարկներ չեն ստացվել։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: