Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ

Նախարարության կողմից օրենքով վերապահված գործունեության հիմնական ոլորտներում պարզաբանման տրամադրում՝ համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 11-րդ գլխի։

  • Discussed

    12.03.2025 - 27.03.2025

  • Type

    Decision

  • Area

    *

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1704

Print

Suggestions

Դմիտրի Դանիլով

19.03.2025

1159-Ն որոշումը նշում է մի քանի դեպք, որոնցում պաշտոնական պարզաբանումը տրվում է ՀՀ ոստիկանության կողմից՝ ա՛յլ պետական մարմինների հետ համատեղ: Առաջարկում եմ լրացնել քննարկվող որոշման նախագիծը հետևյալ կետով. «ՀՀ ոստիկանություն» եզրույթը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարություն» եզրույթով 1159-Ն որոշման հետևյալ ենթակետերում՝ 11-րդ կետի 6-րդ ենթակետում, 14-րդ կետի 6-րդ ենթակետում, 19-րդ կետի 6-րդ ենթակետում, 19-րդ կետի 7-րդ ենթակետում:

Դմիտրի Դանիլով

19.03.2025

ՀՀ օրենսդրությունը նախատեսում է հանրային ծառայությունների համարանիշի տրամադրումը ոչ միայն ՀՀ քաղաքացիներին, այլև օտարերկրյա քաղաքացիներին՝ օրենքով սահմանված դեպքերում: Առաջարկում եմ 1159-Ն որոշման մեջ ավելացվող 9.1 կետի 31-րդ ենթակետը բաժանել երկու առանձին ենթակետերի՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի» և «Հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման»:

Դմիտրի Դանիլով

19.03.2025

ՆԳՆ-ի ներկայիս լիազորությունները միգրացիոն ոլորտում չեն սահմանափակվում օտարերկրացիների համար մուտքի վիզաների, կացության կարգավիճակների տրամադրմամբ և արտաքսմամբ: Օրինակ, ՆԳՆ-ն պատասխանատու է ՌԴ քաղաքացիներին ՀՀ-ում մշտական բնակչի կարգավիճակ տրամադրելու համար, որը նախատեսված է 29.08.1997թ. պայմանագրով: Համարում եմ նպատակահարմար լրացնել քննարկվող նախագծի 9.1 կետը ենթակետով, որը ՆԳՆ-ին լիազորում է տալ պաշտոնական մեկնաբանություններ օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ելքի, գտնվելու և բնակության հարցերի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ համատեղ):

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: