ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ __________ 2025 թվականի N _____-Ն
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ,
ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել ռազմական կարիքների համար հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման հայտերի ձևավորման, ֆինանսավորման և կատարման կարգը` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2025 թ. ___________ _____
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
________________ _____-ի N ______-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ
- Սույն կարգով սահմանվում է գիտահետազոտական և (կամ) փորձակոնստրուկտորական աշխատանքների (այսուհետ՝ ԳՀՓԿԱ) կատարման գործընթացը, ինչպես նաև կարգավորում են այդ գործընթացին առնչվող սուբյեկտների հարաբերությունները:
- ԳՀՓԿԱ ձևավորման համար հիմք են հանդիսանում.
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության և ռազմական տեխնիկայի (այսուհետ՝ ՍՌՏ) զարգացման պետական ծրագիրը,
- Պետական պատվիրատուների՝ Պաշտպանության նախարարության (այսուհետ՝ ՊՆ), Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ԱԱԾ), Ներքին գործերի նախարարություն (այսուհետ՝ ՆԳՆ) և պետական կառավարման համակարգի մյուս մարմինների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկությունները (ՏԱ) և (կամ) մարտավարատեխնիկական (տակտիկատեխնիկական) առաջադրանքները (ՄՏԱ(ՏՏԱ)),
- Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձանց (այսուհետ՝ Հայտատու) կողմից ներկայացված ԳՀՓԿԱ հայտերը:
3․ Պետական պատվիրատուները ՏԱ և (կամ) ԳՀՓԿԱ ՄՏԱ(ՏՏԱ) Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) են ներկայացնում համաձայն Հայաստանի Հանրապետության ռազմական ազգային ստանդարտների:
- Ներկայացված ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ)-ները Կոմիտեն 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և կից գրությամբ ուղարկում է Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 920-Ն որոշմամբ (այսուհետ՝ Ռեեստր) սահմանված կարգով գրանցված և ստացված առաջադրանքի մասով մասնագիտացված սուբյեկտներին, որոնք այդ փաստաթղթերը ստանալու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում են հայտեր ներկայացնելու և դրանց ներկայացման ժամանակահատվածի մասին։
- ՏԱ, ՄՏԱ(ՏՏԱ) հիման վրա, կամ սեփական նախաձեռնությամբ ԳՀՓԿԱ հայտերը ներկայացվում են Կոմիտեին սույն կարգի Ձև 1-ին համապատասխան:
- Այն դեպքում, երբ Հայտատուն հայտի հետ ներկայացրել է նաև լավարկման առաջարկություն, Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է ՏԱ, ՄՏԱ ներկայացրած պետական կառավարման համակարգի մարմնի համաձայնեցմանը։
- Պետական կառավարման համակարգի մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում կամ մերժում է առաջարկությունը՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով Կոմիտեին։
- Կոմիտեն, ստանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Հայտատուին։
- Սույն կարգով սահմանված ԳՀՓԿԱ իրականացնելու համար Հայտատուն հայտի հետ Կոմիտեին ներկայացնում է նաև արդյունքի տեխնոլոգիական պատրաստվածության ընթացիկ և վերջնարդյունքում ակնկալվող մակարդակը նկարագրող տեղեկանք՝ սույն կարգի Ձև 2-ին համապատասխան, կամ հիմնավորում` նախագծի տեխնոլոգիական պատրաստվածության մակարդակի (այսուհետ՝ ՏՊՄ) սանդղակներով դասակարգելու անհնարինության մասին։
- Հայտատուն ԳՀՓԿԱ հայտին կից Կոմիտեին ներկայացնումէ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետական միասնական գրանցամատյանից քաղվածք և իրենց հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ (առկայության դեպքում) տեղեկատվություն,
- Արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրամադրված տեղեկատվություն պարտավորությունների վերաբերյալ,
- «ԱՔՌԱ քրեդիտ ռեփորթինգ» ՓԲԸ-ի կողմից տրամադրված տեղեկատվություն վարկային պարտավորությունների վերաբերյալ,
- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվություն՝ հարկային պարտավորությունների վերաբերյալ:
- Կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտերը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններով հետ է ուղարկում Հայտատուին լրամշակման և կրկին ներկայացնելու համար, կամ
- հայտերը թերի լինելու դեպքում վերադարձնում է Հայտատուին՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում թերությունները շտկելու և կրկին ներկայացնելու համար:
- հայտերը ուղարկում է Ազգային անվտանգության ծառայություն` Հայտատուի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու և ԳՀՓԿԱ արդյունքի մասով հնարավոր պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք ստանալու համար,
- հայտերն ուղարկում է հավանական պետական պատվիրատու հանդիսացող պետական կառավարման համակարգի մարմիններին՝ ԳՀՓԿԱ արդյունքի մասով հնարավոր պետական պատվիրատու հանդիսանալու վերաբերյալ կարծիք ստանալու համար:
- Պետական կառավարման համակարգի մարմիններն իրենց դիրքորոշումը ուղարկում են Կոմիտեին 10 աշխատանքային օրվա ընթացքում կամ գրավոր տեղեկացնում են լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին:
- Պետական պատվիրատուներից առնվազն մեկի և Ազգային անվտանգության ծառայության դրական դիրքորոշման դեպքում ԳՀՓԿԱ հայտերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական hանձնաժողովին (ՌԱՀ) կից Ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին (այսուհետ՝ ՌՏԳՏԽ):
- Եթե նախկինում նույնաբովանդակ աշխատանք ֆինանսավորվել կամ մերժվել է հաստատման կամ ձևավորման որևէ փուլում, Կոմիտեն այդ մասին տեղեկանալու պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ՌՏԳՏԽ-ին՝ եզրակացության մեջ դրան անդրադառնալու և ՌԱՀ-ի անդամների կողմից նիստում հետագա քննարկման համար։
- Հայտերը ստանալուց հետո ՌՏԳՏԽ-ն օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հրավիրում է նիստ:
- ՌՏԳՏԽ-ն, օրենքով սահմանված կարգով որոշումները ստորագրելուց հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկվում է նաև Կոմիտեին:
- Պետական պատվիրատուների կողմից ներկայացված տեխնիկական առաջարկությունների հիման վրա Հայտատուի կողմից ներկայացված և դրական եզրակացություն ստացած ԳՀՓԿԱ հայտերը նույն թեմայի վերաբերյալ մեկից ավելի Հայտատուների կողմից հայտեր ներկայացված լինելու դեպքում, ՌՏԳՏԽ-ն ներկայացված հայտերն ուղարկում է ՌԱՀ-ի քարտուղարություն՝ ՌԱՀ-ի անդամներին և պետական պատվիրատուներին փոխանցելու և կատարողին կամ կատարողներին ընտրելու նպատակով:
- Կոմիտեն տեղեկացնում է հայտատուին՝ Կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն նախնական գնահաշվարկ ներկայացնելու վերաբերյալ:
- ՌԱՀ-ի նիստը հրավիրվում է օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով։
- ՌԱՀ-ում հավանության արժանացած ԳՀՓԿԱ հայտերի վերաբերյալ արձանագրությունը ՌԱՀ-ի քարտուղարությունը 3 օրվա ընթացքում ուղարկում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (այսուհետ՝ ԲՏԱՆ):
- ԲՏԱՆ-ը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է «ԳՀՓԿԱ պետական պատվերը հաստատելու մասին» որոշման նախագիծ, որը սահմանված կարգով ներկայացնում է Կառավարության հաստատմանը:
- Սույն կարգի 21-րդ կետով սահմանված Կառավարության որոշումն ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեն օրենսդրությամբ սահմանված կարգով գնման հայտը ուղարկում է ԲՏԱՆ-ին՝ գնման գործընթացը կազակերպելու և որոշման մեջ ընդգրկված թեմաների մասով Հայտատուների (այսուհետ՝ Կատարող) հետ պետության կարիքների համար գիտահետազոտական (ԳՀ) և (կամ) փորձակոնստրուկտորական (ՓԿ) աշխատանքների իրականացման համար գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում գնման պայմանագիր կնքելու համար:
- ԳՀՓԿԱ-ն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային ռազմական ստանդարտների:
- ԳՀՓԿԱ ֆինանսավորումն իրականացվում է կողմերի միջև կնքվող պայմանագրով սահմանված կարգով:
- Փուլը հանձնելուն պատրաստ լինելու վերաբերյալ կատարողը պետական պատվիրատուին ներկայացնում է ծանուցագիր՝ համաձայն ռազմական ազգային ստանդարտների: Պատվիրատուի կողմից փուլի ընդունման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով ծանուցագիրը կարող է ներկայացվել նախօրոք՝ նշելով աշխատանքին պատրաստ լինելու վերջնաժամկետը։
- ԳՀ և ՓԿ աշխատանքների դեպքում՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված կարգով, ձևավորվում է հանձնաժողով, որն իրականացնում է աշխատանքների, դրանց փորձարկումների և (կամ) փուլի ընդունում՝ համաձայն կիրառելի ազգային ռազմական ստանդարտների:
- Փուլի ընդունման աշխատանքներն ամփոփվում են ակտով: Հանձնաժողովի որոշմամբ փուլի ընդունման ժամանակ ի հայտ եկած թերությունները և բացթողումները շտկելու նպատակով կազմակերպությանը տրվում է ողջամիտ ժամանակ, որը սահմանվում է ակտում:
- Ակտը 3 աշխատանքային օրվա ընթացքում ստորագրվում է հանձնաժողովը ձևավորած պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների կողմից և ուղարկվում Կոմիտեին:
- Կոմիտեն 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատված ակտը և եզրակացությունն ուղարկում է Կատարողին՝ ընդունված փուլի մասով փաստացի գնահաշվարկ ներկայացնելու համար:
- Կատարողը 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի համաձայնեցմանն է ներկայացնում փաստացի գնահաշվարկ:
- Գնահաշվարկի համաձայնեցումից հետո կազմակերպությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեին է ներկայացնում ընդունված փուլի մասով վճարման և այլ անհրաժեշտ փաստաթղթերը՝ համաձայն գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենդրության:
- Վճարումն իրականացվում է օրենսդրությամբ և կողմերի միջև կնքված պայմանագրով սահմանված կարգով:
- ԳՀՓԿԱ աշխատանքների ավարտից հետո իրականացվում է ԳՀՓԿԱ պայմանագրերի արդյունքում ստացված գույքի ընդունում-հանձնում, որից հետո մեկ ամսյա ժամկետում գույքը օրենքով սահմանված կարգով հանձնվում է շահագրգիռ պետական կառավարման համակարգի մարմնին:
- ԳՀՓԿԱ պայմանագրի ավարտից կամ պայմանագրի լուծումից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է աշխատանքային խումբ, որը 20 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ակտով ընդունում է կոնստրուկտորական փաստաթղթերի ամբողջական փաթեթը, ուսումնասիրում ավարտված կամ լուծված պայմանագրի կատարման ընթացքում ձեռք բերված գույքը (սարք-սարքավորումներ, հաստոցներ, լաբորատոր և չափիչ սարքեր և այլն) և ներկայացնում առաջարկություն ԲՏԱՆ-ին՝ գույքի հետագա տնօրինման կամ Պետական գույքի կառավարման կոմիտեին Կառավարության որոշմամբ փոխանցելու վերաբերյալ:
Ձև 1
ՀԱՏՈՒԿ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ՓՈՐՁԱԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԻ
Հայտը հանձնված է
_____ ______________ 202_ թ.
- ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ
|
Նախագծի անվանումը |
|
Նախագծի հեղինակը |
|
Նախագծում ընդգրկված հիմնական Հայտատուների քանակը |
|
Կատարման ժամկետը (ամիսներով) |
|
Նախագծի իրականացման հիմնական փուլերը և դրանց կատարման ժամկետները (ամիսներով) |
|
Պահանջվող ֆինանսավորման ծավալը (նախագծի ընդհանուր արժեքը հազ.դրամ) |
|
Հայտատուի տեսակը (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր) |
Նախագծի ղեկավարի տվյալները
|
Ազգանուն, անուն, հայրանուն |
|
Հանրային ծառայության համարանիշը |
|
Ծննդյան ամսաթիվը և ծննդավայրը |
|
Կրթությունը (բարձրագույն ուսումնական հաստատությունը, մասնագիտությունը) |
|
Պաշտոնը |
|
Նախկինում ղեկավարած/մասնակցած նախագծերի/ծրագրերի անվանումները և իրականացման ժամկետները |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
Հայտատուի ընդհանուր տվյալները (իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր)
|
Անվանումը |
|
Իրավաբանական /գրանցման հասցեն |
|
Գործունեության հասցեն |
|
Հարկ վճարողի հաշվառման համարը/ հանրային ծառայությունների համարանիշը (ֆիզ.անձի դեպքում) |
|
Պետական ռեգիստրի գրանցման համարը/անձնագիրը (ֆիզ.անձի դեպքում) |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
|
Կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը |
Նախագծի ֆինանսական գծով պատասխանատուի տվյալները
|
Ազգանուն, անուն, հայրանուն |
|
Հանրային ծառայությունների համարանիշը |
|
Պաշտոնը |
|
Հեռախոսահամարը |
|
Էլեկտրոնային փոստի հասցեն |
- ՆԱԽԱԳԾԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
2.1. Նախագծի համառոտ բնութագիրը
|
|
2.2. Նախագծի բովանդակությունը*
|
|
2.3. Ակնկալվող արդյունքների բնութագիրը
|
|
2.3.1. Տեխնիկական ցուցանիշները
|
|
2.3.2. Կիրառության բնագավառները
|
|
2.3.3. Համեմատությունը նմանօրինակների հետ
|
|
* Հիմնավորել նախագծի նպատակը, ներկայացնել նախագծի հիմնական խնդիրը, գիտատեխնիկական կարևորությունն ու արդիականությունը, նկարագրել նախագծի իրականացման ուղիները, առկա և անհրաժեշտ նյութական ռեսուրսները, Հայտատուների՝ տվյալ ուղղությամբ ձեռքբերումները, և ավարտական ձևերը:
- ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱԳԾԻ, ՆԱԽԱԳԾԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ) ՄԱՍԻՆ**
|
NN ը/կ |
Հաստիքի (պաշտոնի, գործառույթի) անվանում |
Քանակ |
Նախագծի շրջանակներում Հայտատուի կողմից իրականացվող աշխատանքների բնույթ |
1 հաստիքային միավորի համար ամսական աշխատավարձ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
**Անհրաժեշտ է ներկայացնել նախագծի բոլոր մասնակիցների (Հայտատուների) ինքնակենսագրականները (CV)
- ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՆԱԽԱՀԱՇԻՎ***
|
NN ը/կ |
Հոդվածների անվանումները |
Կազմակերպության ծախսերը (հազ. դրամ) |
|
1. |
Ուղղակի արտադրական ծախսումները |
|
|
2. |
Անուղղակի արտադրական ծախսումները |
|
|
3. |
Ինքնարժեքը |
|
|
4. |
Ոչ արտադրական ծախսերը |
|
|
5. |
Ընդամենը |
|
|
6. |
Շահույթը |
|
|
7. |
Գինը՝ առանց ավելացված արժեքի հարկի |
|
|
8. |
Ավելացված արժեքի հարկը |
|
|
9. |
Գինը |
|
*** Լրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման համաձայն՝ ծախսերը ներկայացնելով ըստ առանձին հոդվածների (բացվածքով)
4.1 Տեղեկություններ նախորդ 3 տարիներին հայտատուի կողմից վճարված հարկերի վերաբերյալ.
|
Կազմակերպության ղեկավար |
__________________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
|
Նախագծի ղեկավար |
__________________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
|
Ֆինանսական գծով պատասխանատու (հաշվապահ) |
_________________________________ անուն, ազգանուն, ստորագրություն |
Ձև 2
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ (ՏՊՄ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
- Եթե նախագիծը հնարավոր է դիտարկել ՏՊՄ տրամաբանության մեջ (լրացնել աղյուսակը)
|
Մակարդակ |
Նշել Ավարտվել է/իրականացվելու է |
Որքա՞ն գումար է ծախսվել (ծախսվելու) այս մակարդակին հասնելու համար |
Որքա՞ն է տևել ( տևելու) այս մակարդակի մշակումները |
Ի՞նչ միջոցներով է տեղի ունեցել (ունենալու) մշակումները. (եթե նախկին ԳՀՓԿ է, ապա նշել ԳՀՓԿ պայմանագրի համարը) |
Մեկնաբանություն |
|
ՏՊՄ 1 |
|
|
|
|
|
|
ՏՊՄ 2 |
|
|
|
|
|
|
ՏՊՄ 3 |
|
|
|
|
|
|
ՏՊՄ 4 |
|
|
|
|
|
|
ՏՊՄ 5 |
|
|
|
|
|
|
ՏՊՄ 6 |
|
|
|
|
|
|
ՏՊՄ 7 |
|
|
|
|
|
|
ՏՊՄ 8 |
|
|
|
|
|
- Եթե նախագիծը իմաստալից չի դիտարկել TRL-ներով, տալ դրա մանրամասն հիմնավորումը.
|
|
Ձև 2-ի օրինակ
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ (ՏՊՄ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔ
- Եթե նախագիծը հնարավոր է դիտարկել ՏՊՄ տրամաբանության մեջ (լրացնել աղյուսակը)
|
Մակարդակ |
Նշել Ավարտվել է/ իրականացվելու է |
Որքա՞ն գումար է ծախսվել (ծախսվելու) այս մակարդակին հասնելու համար |
Որքա՞ն է տևել ( տևելու) այս մակարդակի մշակումները |
Ի՞նչ միջոցներով է տեղի ունեցել (ունենալու) մշակումները. (եթե նախկին ԳՀՓԿ է, ապա նշել ԳՀՓԿ պայմանագրի համարը) |
Մեկնաբանություն |
|
ՏՊՄ 1 |
Ավարտվել է |
1 մլն ՀՀ դրամ |
6 ամիս |
Սեփական միջոցներ |
|
|
ՏՊՄ 2 |
Ավարտվել է |
2 մլն ՀՀ դրամ |
8 ամիս |
ԳՀՓԿԱ պետ ֆինանսավորում պայմ ԱԱ-00 |
|
|
ՏՊՄ 3 |
Ավարտվել է |
3 մլն ՀՀ դրամ |
10 ամիս |
ԳՀՓԿԱ պետ ֆինանսավորում պայմ ԱԱ-00 |
|
|
ՏՊՄ 4 |
Իրականացվելու է |
1 մլն ՀՀ դրամ |
2 ամիս |
Նոր ՓԿ հայտ |
Ֆինանսավորման բաշխումը մակարդակների միջև մոտավոր է |
|
ՏՊՄ 5 |
Իրականացվելու է |
1.5 մլն ՀՀ դրամ |
2 ամիս |
Նոր ՓԿ հայտ |
|
|
ՏՊՄ 6 |
Իրականացվելու է |
1 մլն ՀՀ դրամ |
2 ամիս |
Նոր ՓԿ հայտ |
|
|
ՏՊՄ 7 |
Իրականացվելու է |
2 մլն ՀՀ դրամ |
2 ամիս |
Նոր ՓԿ հայտ |
|
|
ՏՊՄ 8 |
|
|
|
|
|
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
- ՏՊՄ 1 - Հիմնական սկզբունքների դիտարկում: Այս մակարդակում իրականացվում են գիտական սկզբունքների դիտարկում և ուսումնասիրություններ, որոնք կարող են դառնալ նոր գաղափարների և նոր տեխնոլոգիայի հիմք:
- ՏՊՄ 2 - Տեխնոլոգիական գաղափարի, հայեցակարգի ձևավորում: Այս մակարդակում իրականացվում է գաղափարի նախնական ձևակերպում և գնահատում, մշակվում են գաղափարը տեխնոլոգիայի վերածելու կոնցեպտուալ լուծումներ, տեխնոլոգիայի կիրառական ուղղություններ:
- ՏՊՄ 3 - Նմուշի մշակման գործընթաց և տեխնոլոգիայի նախնական ստուգում (փորձարարական նախանմուշ): Այս մակարդակում իրականացվում է գաղափարի փաստարկված մշակում, մոդելավորում, նախնական նախագծում, որոշ աշխատանքների դեպքում առաջին նախատիպային մոդելի ստեղծում, կատարվում է առաջնային ստուգում ՝ պարզելու գաղափարի գիտական ճշգրտությունն ու հնարավորությունները և հասկանալու, թե որքանով է հնարավոր գաղափարը կիրառել տեխնոլոգիայի մակարդակում և հետագայում ըստ անհրաժեշտության իրականացնել ՓԿ աշխատանքներ:
- ՏՊՄ 4 - Տեխնոլոգիայի ստուգում (նախնական փորձարկում) վերահսկելի (լաբորատոր) միջավայրում: Այս մակարդակում տեխնոլոգիան մշակվում և ստուգվում է նախապես պատրաստված լաբորատոր պայմաններում, կատարվում են նախնական փաստարկված փորձարկումներ՝ հաստատելու նմուշի համապատասխանությունը ՏԱ-ին:
- ՏՊՄ 5 - Տեխնոլոգիայի ստուգում (փորձարկում) համապատասխան միջավայրում: Այս մակարդակում նմուշը ստուգվում է իրական միջավայրին մոտ պայմաններում, որպեսզի գնահատվի դրա հնարավոր կիրառումը, գնահատվում է տեխնոլոգիայի աշխատանքը ավելի լայն պայմաններում՝ համոզվելու, որ այն կարող է աշխատել իրական միջավայրում։
- ՏՊՄ 6 - Նախատիպի ցուցադրում իրական (նախատեսված) պայմաններում, որտեղ հանձնաժողովի ներկայությամբ ամբողջական նախատիպը ցուցադրվում է իրական պայմաններում կամ իրականին մոտ միջավայրում, որտեղ նախատեսվում է այն կիրառել՝ փաստարկելու ԳՀՓԿԱ-ի իրականացման արդյունքը:
- ՏՊՄ 7 - Ամբողջական համակարգի ցուցադրում օպերացիոն (աշխատանքային) միջավայրում: Այս մակարդակում ամբողջական և ինտեգրված համակարգը ցուցադրվում է համապատասխան օպերացիոն պայմաններում, իրականացվում են ցուցադրական փորձարկումներ՝ հավաստելու, որ տեխնոլոգիան համապատասխանում է օպերացիոն միջավայրի պահանջներին, և կարող է կիրառվել լայնամասշտաբ նպատակներով։
- ՏՊՄ 8 - Համակարգի ավարտական փորձարկում և հավաստագրում: Այս մակարդակում տեխնոլոգիան կամ համակարգը անցնում են պետական փորձարկումներ և ստանում են պաշտոնական հավաստում բարեհաջող փորձարկումների վերաբերյալ: Այս մակարդակում պատրաստ է կիրառման և մասշտաբային արտադրության գործունակ տեխնոլոգիա, որն անցել է ստանդարտներին համապատասխանության մանրամասն գնահատում, կազմվել է օգտագործման և տեխնիկական սպասարկման փաստաթղթերի փաթեթ։
Տեխնոլոգիաների մշակումը հնարավոր չէ դիտարկել ՏՊՄ սանդղակով հետևյալ դեպքերում․
- Ոչ գծային զարգացման գործընթաց
Երբ տեխնոլոգիայի զարգացումը չի ընթանում փուլային տրամաբանությամբ, այլ զուգահեռ տարբեր ուղղություններով՝ առանց հստակ սահմանված հաջորդականության: Օրինակ՝ եթե արհեստական բանականության նոր մոդելը զարգացվում է տարբեր ալգորիթմներով, որոնք կարող են միաժամանակ լինել ՏՊՄ 2, ՏՊՄ 5 և ՏՊՄ 7 մակարդակներում։
- Հետազոտական ուղղվածություն առանց կիրառելի զարգացման
Եթե տեխնոլոգիան գտնվում է մաքուր գիտական հետազոտության փուլում, առանց կոնկրետ կիրառական զարգացման պլանի։ Օրինակ՝ քվանտային հաշվարկների կամ ֆունդամենտալ ֆիզիկայի ոլորտում որոշ նոր հայտնագործություններ կարող են չունենալ հստակ ընթացք ՏՊՄ սանդղակով։
- Խիստ գաղտնի կամ պաշտպանված տեխնոլոգիաներ
Երբ անվտանգության նկատառումներով հետազոտության և զարգացման գործընթացները չեն հրապարակվում և չեն անցնում հանրահայտ փուլեր։ Օրինակ՝ ռազմական հատուկ ծրագրերը, որոնց զարգացման մասին տեղեկատվությունը փակ է, և ՏՊՄ մակարդակները չեն կարող ստանդարտ կերպով գնահատվել։
- Շատ արագ զարգացող կամ փոփոխվող տեխնոլոգիաներ
Երբ տեխնոլոգիան այնքան արագ է զարգանում, որ առանձին ՏՊՄ մակարդակները չեն հասցնում կիրառվել։ Օրինակ՝ ծրագրային ապահովման որոշ լուծումներ կամ արհեստական բանականության մոդելները, որոնք մշակվում են արագ կրկնությունների (iterations) միջոցով։
- Համակցված տեխնոլոգիաներ՝ տարբեր պատրաստվածության մակարդակներով
Երբ մեկ համակարգում օգտագործվում են մի քանի տարբեր տեխնոլոգիաներ, որոնցից յուրաքանչյուրը գտնվում է տարբեր ՏՊՄ մակարդակներում։ Օրինակ՝ նոր զինվորական դրոն, որի կառավարման համակարգը ՏՊՄ 9-ում է, բայց էներգիայի աղբյուրը՝ ՏՊՄ 4-ում։
- Փորձարարական տեխնոլոգիաներ՝ առանց արդյունաբերական կիրառման հեռանկարի
Եթե տեխնոլոգիան ստեղծվում է միայն տեսական կամ լաբորատոր ուսումնասիրության համար, և դրա նպատակն չի ներառում վերջնական արտադրանքի ստեղծում։ Օրինակ՝ նյութաբանության մեջ նոր տարրերի ուսումնասիրություն, որոնք դեռևս չեն ուսումնասիրվել արտադրական մասշտաբով։
-
Discussed
11.03.2025 - 26.03.2025
-
Type
Decision
-
Area
High tech industry
-
Ministry
Ministry of High-Tech Industry
-
Status
Views 1987
Print