Add to favourites

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ  (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱԳԻԾ) ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը.

          Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեության իրականացման օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:  

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից կատարված վերլուծության արդյունքում պարզվել է, որ ներկայումս «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանվում են «շրջիկ առևտրի կետեր» և «շրջիկ առևտուր» հասկացությունները, ինչպես նաև սահմանում է, որ  մանրածախ առևտուրն կարող է իրականացվել նաև շրջիկ առևտրի կետերի միջոցով: Ըստ այդմ, շրջիկ առևտուրն դիտարկվում է որպես մանրածախ առևտրի տեսակ, սակայն, օրենքով որևէ այլ կարգավորում չի նախատեսվում, մասնավորապես՝ բացակայում են դրույթներ թե ովքեր և ինչ ընթացակարգով կարող են զբաղվել նշված գործունեության տեսակով, ինչը գործնականում բազմաթիվ խնդիրներ է առաջացնում տնտեսավարողների համար:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման և պարզեցման, ինչպես նաև անհարկի վարչարարության կրճատման քաղաքականություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

     Հաշվի առնելով ոլորտում իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված գործող իրավիճակը` Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ նախատեսվում են դրույթներ համաձայն որոնց.

  • Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ըստ նախատեսվող գործունեության իրականացման վայր(եր)ի:
  • Շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը:
  • Շրջիկ առևտրի կետի միջոցով սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` տարանջատված մեկուսամասերում:
  • Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար:
  • Տեղական ինքնակառավարման մարմինները տարեկան կտրվածքով սահմանում են այն վայրերի ցանկը, որտեղ կարելի է շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացնել վաճառք:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի շրջիկ առևտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կանոնակարգումը, տվյալ ոլորտում գործող ընթացակարգերի հստակեցումը և որոշակիության ապահովումը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությունը:

 

 

 

  • Discussed

    30.03.2018 - 15.04.2018

  • Type

    Law

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 10751

Print