31.03.2025
Հոդված 3․ Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ 5. Հաշվառման ծրագիր մուտքագրվող գնահատման հաշվետվությունները և դրանց վերաբերյալ տվյալները չպետք է պարունակեն օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկատվություն: Անհրաժեշտ է հստակեցնել՝ եթե պարունակում են ինչպե՞ս է կարգավորվում։ Հոդված 5․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում «գնահատողի» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյան գնահատողի» բառերը։ Արդյո՞ք չկա անհրաժեշտություն սահմանել օտարերկրյա գնահատման կազմակերպություն եզրույթը: «Հոդված 14. Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունը 2. Մասնագիտական հանձնաժողովի կողմից ուսումնասիրության ենթակա չեն գնահատման հաշվետվությունները, որոնք դատարաններում քննության առարկա են կամ դատական քննության ընթացքում ներկայացվել են որպես ապացույց:»։ Ինչպե՞ս է պարզվելու, որ տվյալ գնահատման հաշվետվությունը դատարաններում քննության առարկա է կամ դատական քննության ընթացքում ներկայացվել է որպես ապացույց: Անհրաժեշտ է հստակեցնել գործիքակազմը: Հոդված 12․ Օրենքի 20-րդ հոդվածում․ 1) լրացնել նոր 3․1-3․2-րդ մասերով հետևյալ բովանդակությամբ․ «3.1. Եթե անձը հանդիսանում է գործող գնահատող և գործող գնահատողի որակավորման վկայականի ժամկետը սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում դեռ ավարտված չէ, ապա լիազոր մարմինը մերժում է անձի որակավորման քննության մասնակցելու համար ներկայացրած դիմումը: Այս կարգավորումը հստակ սահմանված է ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 7-ի N 1044-Ն որոշման հավելվածի 14-րդ կետով․ Օրենքով և սույն կարգով սահմանված գործունեության մասնագիտական որակավորման վկայական ստանալու համար հայտատուները կարող են դիմել որակավորման վկայականի ժամկետի ավարտից ոչ շուտ, քան երեք ամիս առաջ, ինչը հնարավորություն է տալիս Գնահատողին որոկավորման վկայականի ժամկետը լրանալուց առաջ մասնակցի քննությանը առնվազն 2 անգամ: Նոր կարգավորումով եթե քննությունը մեկ անգամ չհանձնի 3 ամիս ստիպված սպասելու է հաջորդ քննությանը և այդ ընթացքում զրկված է լինելու գնահատում իրականացնելու իրավունքից: Առաջարկում ենք անփոփոխ թողնել գործող կարգավորումը: