Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

  1․Իրավական ակտի անհրաժեշտությունը

   «Հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՕ-312-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկմամբ, մասնավորապես՝ Օրենքի 16․2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներով, որի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը։

  1. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծով մանրամասն սահմանվում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց կողմից հողամասի հանութագրման, շինությունների չափագրման և դրանց հատակագծերի կազմման ընթացակարգը:

   Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ հողամասերի և շենք-շինությունների հատակագծերի կազմման որակը, որը կապահովի դրանց միատեսակությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։

  1. Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:
  2. 4. Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
  3. Որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

   Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա ուժը կորցրած ճանաչել Կադաստրի կոմիտեի ղեկավարի ․2021 թվականի ապրիլի 8-ի «Հողամասի և շինության հատակագծերի ձևերը, հատակագծերին ներկայացվող պահանջները և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2011 թվականի հոկտեմբերի 20-ի N 283-Ն ու N 284-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին»․N 75-Ն հրամանը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

   Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 2․3-րդ ենթակետով նախատեսված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքներից: Նշված միջոցառման կատարմանն ուղղված աշխատանքների շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին ընդունվել է ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-312-Ն օրենքը, որի 5-րդ հոդվածով լրացվող 16.2-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ՀՀ կառավարությանը վերապահվել է հատակագծերի ձևերի, հատակագծերին ներկայացվող պահանջների և հատակագծերի ներկայացման կարգը սահմանելու լիազորություն: Վերոգրյալ օրենսդրական փոփոխությունների համատեքստում անհրաժեշտություն է առաջացել մշակել հիշյալ Նախագիծը:

  • Discussed

    11.03.2025 - 31.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2327

Print

Suggestions

Դավիթ Սողոմոնյան

25.03.2025

Նախագծով առաջարկվում է հատակագծերի համար սահմանել 30 օրյա ժամկետ։ Հայտնում ենք․ որ մեծ բազմաբնակարան շենքերի կամ նմանատիպ այլ գույքային միավորների չափագրման աշխատանքները կարող են տևել 1 ամսից ավել։ Հետևաբար առաջարկում ենք քննարկել, կամ սահմանել ավելի երկար ժամանակահատված։

Դավիթ Սողոմոնյան

20.03.2025

Առաջարկում եմ ավելացնել դրույթ, կամ փոփոխել սահմանված դրույթը, որ․ եթե գույքի բաժանման կամ միավորման ներկայացված (սահմանված կարգով ձեռք բերված քարտեզից հատվածի առկայության պարագայում) և իրավունքի պետական գրանցում ստացած, այնուհետև նույն որակավորված մասնագետի և/կամ նույն ընկերության կողմից կազմված այլ իրավունքի պետական գրանցման համար կազմված փաթեթի համար այլևս անհրաժեշտություն չլինի նոր կադաստրային քարտեզից հատված ձեռք բերելը։

Մելիք Կարապետյան

18.03.2025

Խնդրում ենք պարիսպների(հենապատեր) և հարթակների սահմաննման չափորոշիչները նույնպես հստակեցնել , օրինակ պարիսպները (հենապատերը) և հարթակաները ինչ բարձրությունից սկսած ենթակա են չափափագրման , որպեսզի սուբյեկտիվ մոտեցումը բացառվի ; օրինակ բակի բարեկարգված(սալիկապատված կամ բետոնե հարթացված ) տարածքը մի մասը կարող են հարթակի տակ նշել մի մասը ուղակի բարեկարգման տակ չնշել ընդհանրապես

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: