Add to favourites

Under development

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի n 2013 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21 N 2013-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

  1. 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է ԱԷՄԳ-ի կողմից ընդունված անվտանգության նոր՝ «Ատոմային էլեկտրակայանների անվտանգության հաշվետվության կառուցվածքը եւ բովանդակությունը» (Format and Content of the Safety Analysis Report for Nuclear Power Plants) GS-G-4.1 ստանդարտին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև Ֆուկուշիմայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից քաղված դասերով:

Վերոհիշյալ իրավական ակտի ընդունումը բխում է նաև Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (այսուհետ՝ ՀԱԷԿ) 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման շրջանակներում իրականացվող աշխատանքների եւ վերլուծությունների ներկայացման եւ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման լրացուցիչ ժամկետում անվտանգ շահագործման հիմնավորման հետ։

  1. Կարգավորման առարկան և առկա խնդիրները

Վերոհիշյալ որոշմամբ կսահմանվեն նոր, խստացված պահանջներ, ԱԷԿ –ի հրապարակի բնութագրերի և դրանց վերլուծության, միջուկային տեղակայանքի, անվտանգության ապահովման հայեցակարգի, անվտանգության համար կարևոր համակարգերի և տարրերի վերլուծության, էներգաբլոկի անվտանգության վերլուծության, շահագործման փորձի վերլուծության վերաբերյալ ներկայացվելիք տեղեկատվության բովանդակության և կառուցվածքի նկատմամբ:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող ադյունքը

Վերոհիշյալ որոշման ընդունումը թույլ կտա ՀԱԷԿ -ի շահագործման անվտանգության գնահատումն իրականացնել ժամանակակից պահանջների կիրառմամբ՝ հաշվի առնելով բնագավառում միջազգային լավագույն փորձը և Ֆուկուշիմայի ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից քաղված դասերը եւ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոլի շահագործման նախագծային ժամկետի երկարացման աշխատանքների արդյունքները:

  • Discussed

    26.03.2018 - 20.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Nuclear safety

  • Ministry

    Nuclear Safety Regulatory Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8151

Print