04.03.2025
Համակցված փոխադրման տեսակը բացակայում է:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ, ՏԱՐԱԾՔԻ ՆԵՐՍՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն ԵՎ N 1006-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն և N 1006-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նույնաբնույթ իրավական հարաբերությունները մեկ իրավական ակտով կարգավորելու, ինչպես նաև թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման ողջ գործընթացը ավիացիայի ոլորտի թվային ծառայությունների (aviation.e-gov.am) հարթակի միջոցով (էլեկտրոնային տարբերակով) իրականացնելու անհրաժեշտությունից։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրից, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունից և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրից։
Ներկայումս օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու հետ կապված իրավական հարաբերությունները կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 965-Ն, N 966-Ն, N 1005-Ն և N 1006-Ն որոշումներով, սակայն նշված ակտերով էլեկտրոնային տարբերակով թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացը ամբողջապես կարգավորված չէ։
Առաջարկվում է օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվություններ տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել մեկ իրավական ակտով։
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 2-րդ մասի և 49-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթների կատարումը, այն է՝ մեկ միասնական իրավական ակտով կարգավորել Հայաստանի Հանրապետությունում գրանցված և օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից դեպի Հայաստանի Հանրապետության տարածք, տարածքի ներսում և տարածքից դուրս թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման հետ կապված իրավահարաբերություններ՝ միաժամանակ կարգավորելով էլեկտրոնային տարբերակով թռիչքների իրականացման թույլտվությունների տրամադրման գործընթացը։
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
Discussed
26.02.2025 - 14.03.2025
Type
Decision
Area
Territorial administration and development
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 1293
Print04.03.2025
Համակցված փոխադրման տեսակը բացակայում է: