Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 740-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 472-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի  N 740-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 25-Ի N 472-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1․ Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու մասին» N 740-Ն որոշումը․

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի «Պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 472-Ն որոշումը։

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 17-ի «Շինարարական աշխատանքների գնագոյացման նախահաշվային նորմերն ու դրանց կիրառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 879-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1656-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 22-րդ կետի 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության minfin.am կայքէջում» բառերը փոխարինել «սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից» բառերով.

2) 26-րդ կետի 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության minfin.am կայքէջում յուրաքանչյուր ամիս հրապարակվող <Շինարարության ոլորտի ինդեքսներ> բաժնի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից յուրաքանչյուր ամիս հրապարակվող» բառերը.

3) 27-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» և 44-րդ կետի Աղյուսակ 11-ում «ՀՀ ֆինանսների նախ-ն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի»  բառերով:

3․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ մինչև 2025 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից պետական կարիքների համար ապրանքների կողմնորոշիչ գների սահմանման նպատակով տեղեկությունների հավաքագրման և պետական կարիքների համար իրականացվող կապիտալ ծախսերի հաշվարկի հիմքում դրվող ապրանքատեսակների կողմնորոշիչ գների և շինարարության ոլորտում գների ինդեքսների հաշվարկման կարգերը։ 

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ուժի մեջ մտնելու օրվանից։

  • Discussed

    12.02.2025 - 27.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Urban planning, Financial

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1471

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: