«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N1418-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ներկայումս որոշման հավելվածով սահմանված են մի շարք հասկացություններ (դրոշմավորման ծածկագիր, ապրանքի դրոշմավորում, ապրանքը շրջանառության մեջ դնելը և այլն), սակայն գործնականում անհրաժեշտություն է առաջացել սահմանել նաև, թե որն է սպառողական փաթեթավորումը, խմբային փաթեթավորումը, ապրանքի հավաքածուն, ագրեգացումը, ապրանքների շրջանառության մասնակիցների շրջանակը։
Համակարգի կիրառության ընթացքում անհրաժեշտ է հստակեցնել նաև, թե ինչ կարգավիճակներ կարող են ունենալ դրոշմավորման ծածկագրերը, որոնք են դրոշմավորման ընդհանուր կանոնները՝ անկախ ապրանքատեսակի առանձնահատկություններից, որ դեպքերում, պատասխանատվության կիրառության առումով ինչն է համարվում դրոշմավորման կանոնի խախտում, և ինչը չդրոշմավորված ապրանքների օտարում։
-
Discussed
11.02.2025 - 26.02.2025
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 2314
Print