Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀՀԿՀ- «ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԱՎՈՐՈՒՄ․ ՕԲՅԵԿՏԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՄՈԴԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ ՑԻԿԼԻ ՏԱՐԲԵՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:13:35 Հարգելի գործընկերներ, հիմք ընդունելով ՀՀՇՆ10-01-2014 «ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐՄԱՏԻՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ փաստաթղթի 22-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության նախագծման և շինարարության կանոնների հավաքածուները (այսուհետև՝ կանոնների հավաքածուներ) նախատեսված են՝ համապատասխան շինարարական նորմերի հետ համատեղ շինարարության ոլորտում կամավորության սկզբունքով կիրառման համար և պետք է ներառեն շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված հանձնարարականներ: Սակայն, ես չգիտեմ ՀՀ-ի կողմից հաստատված և քաղաքաշինության կայքում տեղադրված որևէ շինարարական նորմ՝ կապված տեղեկատվական մոդելավորման հետ: Հետևաբար, այս կանոնները արդեն իսկ դառնում են անհասկանալի: Անհասկանալի է նաև այս կանոնների հիմքում դրված շինարարական նորմերի պահանջների կատարման համար գործնականորեն ստուգված լինելը, քանի որ գոյություն չունի այդ շինարարական նորմը: Արդյունքում՝ այս փաստաթուղթը արդեն իսկ իրավական տեսանկյունից անհասկանալի է:
2 Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:13:35 «Չափման միավոր» սյունյակի տակ ունեք գրված «Փոքր խորության փոսեր»: Հարգելի գործընկերներ, «Փոքր խորության փոսեր» եզրույթը չի կարող լինել չափման միավոր:
3 Դավիթ Սիրունյան 19.02.2025 22:13:35 Հաշվի առնելով Առաջարկ 1-ում արված իմ գրառումը՝ կարծում եմ, որ դեռ այս կանոնների հավաքածուի հաստատման ժամանակը չէ: Այն ինչ ձեռնարկել եք ողջունելի է, բայց խնդրում եմ վերջից կամ մեջտեղից մի սկսեք աշխատանքը: Խորհուրդ կտամ նախապես կազմել շինարարական գործընթացներում այս տեխնոլոգիայի ինտեգրման ճանապարհային քարտեզ: Նման առողջ և իրատեսական քարտեզ ունենալուց հետո նոր կարելի է սկսել ինտեգրման գործընթացները: Այս քարտեզի արդյունքում շինարարական ոլորտի բոլոր մասնակիցներին պարզ կլինի, թե ուր ենք ուզում գնալ և ինչ ժամանակացույցով: Պարզ կլինի նաև թե որքան ժամանակ կա կազմակերպությունների համար իրենց մասով ադապտացվելու այս պահանջներին: Այդ գործընթացի ժամանակ կստեղծվեն նորմատիվ փաստաթղթեր և կհրապարակվեն կառավարության որոշումներ, որոնք և հիմք կհանդիսանան հետագայում նման կանոնների հավաքածուի ձևավորմանը։ Այս գործընթացի ժամանակ նաև խնդրում եմ չմոռանալ, որ ցանկացած մշակում պետք է ունենա իր հիմնավորումը: Ինչու եմ սա նշում, որովհետև այն հարթակում, որտեղ տեղադրված է փաստաթուղթը «Հիմնավորում» բաժինը դատարկ է: Այսինքն տպավորություն է, որ այս փաստաթղթի համար չկա ամփոփ հիմնավորում:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: