Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԿՐԿՆԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքի պահանջներից:

Մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության դաշտը  ներկայումս ամբողջապես կարգավորված չէ:  Առաջարկվող նոր իրավական ակտով կկարգավորվի մշակութային արժեքների փորձաքննության ոլորտը: Այն հնարավորինս կբացառի լիազորված պետական մարմին խախտումներով և թերություններով փորձագիտական եզրակացության ներկայացումը, որը հիմք է հանդիսանում մշակութային արժեքների արտահանման թույտվության և ներմուծման դեպքում՝ հաստատման համար:

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է ոլորտի օրենսդրական կարգավորումը և համապատասխանեցումը «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքին:

Նախագծի ընդունման արդյունքում կկանխարգելվի արտահանման և ներմուծման համար ներկայացվող մշակութային արժեքների կեղծումը, ոչ հավաստի փորձագիտական եզրակացությունների շրջանառումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

        Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9-րդ կետից՝  իրավական դաշտի կատարելագործում: Նախագծի ընդունմամբ կկատարելագործվի մշակութային արժեքների արտահանման և ներմուծման գործընթացների, արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության դաշտի իրավական կարգավորումը, որը կհանգեցնի մշակութային ժառանգության պահպանությանը՝ ապահովելով մշակութային արժեքների շարժի օրինականության սկզբունքի իրացումը:

 

  • Discussed

    30.01.2025 - 19.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1715

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: