Add to favourites

Under development

Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ – ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

           1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

       «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի նիստի N 3 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման 2-րդ կետի կատարումն ապահովելու պահանջով:

      Թեպետ շրջակա միջավայրի առանձին բաղադրիչներից որոշների համար առկա են շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների մոնիթորինգին, պետական կադաստրների վարման, մոնիթորինգի կազմակերպման ու իրականացման համար պատասխանատու մարմիններին ու կազմակերպություններին վերապահված իրավասություններին և տեղեկատվական հոսքերի կառավարմանը վերաբերող իրավական կարգավորումներ, այնուամենայնիվ դրանցում բացակայում է էկոհամակարգային մոտեցումը և առկա են բազմաթիվ թերություններ և բացթողումներ: Մասնավորապես, օրենսդրական հենքի անկատարությունը պատճառ է հանդիասացել շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգի համակարգի միմյանցից տարանջատ կառավարման համար, իսկ լաբորատորիաների և դիտացանցերի տեխնիկական հագեցվածության անկատարությունն ու տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բացակայությունը թույլ չի տալիս շրջակա միջավայրի վիճակը գնահատել ամբողջական և իրական ժամանակում, ինչպես նաև լիարժեք չի իրականացվում միջազգային պարտավորությունների կատարումը:

      ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 25-ի նիստի N 3 արձանագրության 16-րդ կետով հավանության արժանացած շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգով (Հայեցակարգ) ամրագրվել են շրջակա միջավայրի միասնական պետական մոնիթորինգի իրականացման անհրաժեշտությունը, վերհանվել են օրենսդրական կարգավորումներ պահանջող խնդիրները և զարգացման հեռանկարները:               

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

        Շրջակա միջավայրի պետական միասնական մոնիթորինգի համակարգի ներդրման, մոնիթորինգի իրականացման ու ստացված տվյալների հավաքագրման, վերլուծման և տեղեկատվության տրամադրման հետ կապված հարաբերությունների հստակեցման, մոնիթորինգի արդյունքում ստացված տվյալների հիման վրա թեմատիկ շտեմարանների ստեղծման կամ կատարելագործման ու վարման, նորարարական տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տեղեկատվության փոխանցման և հրապարակման, առաջացող հասարակական հարաբերությունների կանոնակարգման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման նպատակով մշակվել է Հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ 2018-2021թթ. համար:

    Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանության և կայուն կառավարման համար առաջնահերթ երաշխիքը շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի համալիր գնահատումն է՝ հաշվի առնելով էկոհամակարգում շրջակա միջավայրի բաղադրիչների միջև գոյություն ունեցող պրոցեսներն ու փոխադարձ կապը: 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

          Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: 

4. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

      Շրջակա միջավայրի միասնական պետական մոնիթորինգի կատարումն ապահովող միջոցառումների իրականացմամբ՝

  • կհստակեցվի շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների նկատմամբ պետական մոնիթորինգ իրականացնող լիազոր մարմինների շրջանակը ու կկանոնակարգվի նրանց կողմից իրականացվող մոնիթորինգի նպատակը, խնդիրները, մոնիթորինգի առարկան ու բովանդակությունը,
  • կամրագրվիեն մոնիթորինգի կազմակերպման ու իրականացման և ստացված տվյալների վերլուծության ու տրամադրման և շրջակա միջավայրի վիճակի գնահատման ընթացակարգերն ու ուղեցույցները,
  • կհաստատվի շրջակա միջավայրի բաղադրիչների մոնիթորինգի իրականացմանն անհրաժեշտ ցուցանիշները՝ ըստ ոլորտների,
  • հնարավորություն կստեղծվի ամբողջությամբ մասնակցել շրջակա միջավայրի վիճակի գնահատման տարածաշրջանային, գլոբալ և թեմատիկ զեկույցների պատրաստման գործընթացներին,
  • շրջակա միջավայրի բաղադրիչների ու թափոնների մոնիթորինգի դիտացանցերի վիճակի ուսումնասիրության և գնահատման հիման վրա կմշակվի մոնիթորինգի համակարգի արդիականացմանն ուղղված միջոցառումների ծրագիր և կկատարվի ներկայացվող միջոցառումների ֆիննանսական ծախսերի գնահատում,
  • կմշակվի բնապահպանական ազգային պորտալի ստեղծմանն անհրաժեշտ միջոցառումների ծրագիր:   

5. Ակնկալվող արդյունքը

          Շրջակա միջավայրի միասնական պետական մոնիթորինգի միջոցառումների ծրագրի իրագործումը հնարավորություն կընձեռի կարգավորել և զարգացնել շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի և տեղեկատվության կառավարման ազգային հզորությունները, որի առկայությունը կապահովի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի բազմակողմանի գնահատումը՝ խթանելով բնապահպանական քաղաքականության առավել արդյունավետ գործիքների ձևավորումը: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

    «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու: 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ և ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

      «Շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի զարգացման հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացում չի նախատեսվում:

  • Discussed

    21.03.2018 - 13.04.2018

  • Type

    Protocol decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7584

Print