Add to favourites

The draft has been accepted

«Համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների` ավելացված արժեքի հարկով հարկման բազայի մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տա­­կը ԱԱՀ-ով հարկման բազայի հստակեցումն է համայնքին նվիրատվության ձևով ապրանք­­ների մատակարարման գործարքների համար:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ ՀՀ հարկային օրենս­գրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, ՀՀ կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, աշխա­տանք­­ների կատարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքների դեպ­­քում ԱԱՀ-ով հարկման բազան համարվում է 0:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված ՀՀ հարկային օրենսգրքով համայնքին նվիրատվության ձևով ապրանք­ների մատա­կ­ա­րարման գործարքների` ԱԱՀ-ով հարկման բազան հստակեցված չէ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­­նել համայնքին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գոր­­ծարք­ների համար ԱԱՀ-ով հարկման բազան:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան համայն­քին նվիրատվության ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկման բազայի հստակեցումն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հստակեցնել համայնքին նվիրա­տվու­թյան ձևով ապրանքների մատակարարման գործարքների համար ԱԱՀ-ով հարկ­ման բազայի որոշման հետ կապված հարա­բերությունները:


 

  • Discussed

    21.03.2018 - 05.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7491

Print