Add to favourites

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը:

  • Discussed

    14.01.2025 - 29.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Justice, Civil acts registration, Public management

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1174

Print

Suggestions

Ժաննա Հարությունյան

23.01.2025

Խնդրում եմ վերանայել ՔԿԱԳ սպասարկման կենտրոններին հատկացվող հաստիքային միավորների քանակը և վարձատրության չափը։ Հույս ունեմ, որ այս հարցերը կարժանանան անհրաժեշտ ուշադրության։ Հիմնավորեմ ասելիքս` ՀՀ կառավարության` 16.09.2021թ.-ի N1531-Ն որոշման արդյունքում ՔԿԱԳ բաժինների հաստիքները զգալիորեն կրճատվեցին` հիմք ընդունելով 2020թ.-ին կատարված գործարքների քանակը. մինչև 2000 գործարք կատարած ՔԿԱԳ մարմիններին հատկացվեց 1, մինչև 4000 գործարքի դեպքում` 2, 4000-ից ավելիի դեպքում` 3 հաստիք, որը սակայն անարդարացի ու ժամանակավրեպ էր այն առումով, որ այդ տարվա գործարքները չէին կարող արտացոլել ՔԿԱԳ մարմինների կողմից կատարված գործարքների լիարժեք, վերջնական, հստակ քանակը, որովհետև, ելնելով կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նկատառումներից, իրականացվել էին մի շարք միջոցառումներ, որոնք էականորեն նպաստել էին վերոնշյալ գործարքների քանակի նվազեցմանը`արտակարգ դրություն, թերթիկով տեղաշարժ` խիստ անհրաժեշտության` սննդի և դեղորայքի ձեռքբերման նպատակով։ ԱՆ-ը, հիմք ընդունելով Պարետի` 24.03.2020թ.-ի որոշումը, սահմանափակել էր ՔԿԱԳ հետ կապված ծառայությունների մատուցումը (բացառապես երեխայի ծննդյան և անձի մահվան պետական գրանցումներ կատարելու համար դիմումների` ժ. 10.00-14.00-ն առանց ընդմիջումների ընդունման վերաբերյալ 25.03.2020թ.-ի N292594 հանձնարարական, ապրիլի 2֊12֊ը քաղաքացիների սպասարկումը` բացառապես ծննդյան և մահվան պետական գրանցումները, ժ. 11.00֊13.00֊ը կատարելու, իսկ մնացած աշխատանքային ժամերի ընթացքում 2006թ.֊ից մինչև 30.09.2014թ.֊ի ծննդյան ակտերի թվայնացման աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ 01.04.2020թ.֊ի N292917 հանձնարարականներ` կորոնավիրուսային հիվանդության հետևանքների հնարավոր նվազեցմանն ուղղված ՀՀ կառավարության սոցիալական ծրագրերը կյանքի կոչելու համար աջակցություն տրամադրելու նպատակով)։ Հաստիքների կրճատումը, 2020թ.֊ին կատարված գործարքների քանակի վրա հիմնվելով, արդարացված չէր նաև այն պատճառով, որ 44֊օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիների հոսքը ՔԿԱԳ մարմիններ դադարեց, իսկ մինչև տարեվերջ սկսեցին դիմել հիմնականում պատերազմում զոհված քաղաքացիների մահվան վերաբերյալ ակտերը գրանցելու նպատակով։ Այնուամենայնիվ, եթե հիմք են ընդունվել ՔԿԱԳ մարմինների կողմից 2020թ.֊ի պետական տուրքի մասին ՔԿԱԳ գործակալություն ուղարկված հաշվետվությունները, ապա պետք է արդարացիորեն նշել, որ դրանցում չէին ներառվում ՔԿԱԳ մարմինների կողմից կատարված գործարքները` նախկին ակտերի թվայնացում, ՀՀ պետական մարմիններից ստացված հարցումներին ի պատասխան` ակտերի պատճենների կամ այլ տեղեկատվության տրամադրում (դատարան, ոստիկանություն, նոտար, ՀԿԱԾ...), ՀՀ պետական մարմիններին հարցումների ուղարկում, անձնագրային բաժիններին յուրաքանչյուր ամիս մահացած քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում, ՀՀ ԱԳՆ փոխանցելու նպատակով օտարերկրյա քաղաքացիների մահվան ակտերի ռուսերեն թարգմանությամբ ՔԿԱԳ գործակալությանն ուղարկում, զինապարտի կամ զինակոչիկի մահվան, հայրության ճանաչման, անվանափոխության ակտային գրանցումների վերաբերյալ զինկոմիսարիատներին հաղորդումների ուղարկում, վկայականների կրկնօրինակներ և տեղեկանքներ ստանալու վերաբերյալ ՀՀ և ԱՊՀ երկրների ՔԿԱԳ մարմիններին (ԱՊՀ երկրների դեպքում` ռուսերեն լեզվով կազմված) ծանուցումների ուղարկում և այլն։ ՔԿԱԳ մասին նոր` 19.01.2021թ.֊ի օրենքով սահմանվեցին ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների գործառույթները, վերոնշյալ որոշ գործառույթներ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնները դադարեցին կատարել, և թյուր կարծիք ձևավորվեց, որ սպասարկման կենտրոնը <<դիմում ընդունող>> մարմին է, մոռանալով սակայն, որ ՀՀ ՔԿԱԳ թղթային արխիվն ամբողջությամբ թվայնացված չէ, որի թվայնացումը հսկայածավալ աշխատանք է և այժմ էլ կատարվում է սպասարկման կենտրոնների կողմից։ Ինչպես 2020թ.֊ին, այնպես էլ հիմա ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների գործունեության տարեկան հաշվետվությունների ձևում (արդարադատության նախարարի` 07.09.2021թ.֊ի N435֊Ն հրաման) ՔԿԱԳ մարմինների կողմից կատարված աշխատանքներն ամբողջությամբ չեն արտացոլվում` ակտերի թվայնացում (օրինակ` Նոյեմբերյանի ՔԿԱԳ սպասարկման կենտրոնի կողմից 2024թ.֊ի ընթացքում թվայնացվել է 828 ակտ, որը որևէ փաստաթղթում չի արձանագրվել), Գործակալության կողմից կազմված եզրակացությունների հիման վրա ուղումների կատարում, որը ևս բավականին ժամանակատար և աշխատատար է (հիմքային փաստաթղթերը պատկերամուտի միջոցով արված <<PDF>> ձևաչափի ֆայլի տեսքով կցվում են էլեկտրոնային կառավարման համակարգին, բացի էլեկտրոնային կառավարման համակարգում թվայնացված ակտում ուղղում կատարելուց, նույն ուղղումը կատարվում է նաև ակտային գրքում), ուղղման վերաբերյալ հաղորդումների կազմում, ուղարկում, իսկ օտարերկրյա պետություններ ուղարկվող հաղորդումները կազմվում են ռուսերեն և միջնորդագրի հետ միասին ուղարկվում Գործակալության պետին, օտարերկրյա պետությունից քաղաքացու վերաբերյալ վկայականի կամ տեղեկանքի ստացման համար քաղաքացու դիմումի, ծանուցման ռուսերեն լեզվով կազմում և միջնորդագրի հետ միասին Գործակալության պետին ուղարկում։ Այս ծանրաբեռնված և պատասխանատու աշխատանքը ՔԿԱԳ մոտ 3 տասնյակ սպասարկման կենտրոններում կատարվում է 1 աշխատակցի կողմից, իսկ վերջինիս հիվանդության պատճառով ժամանակավոր անաշխատունակության մեջ կամ արձակուրդում  գտնվելու  դեպքերում սպասարկման կենտրոնը փակվում է, ինչը մի կողմից ավելորդ անհարմարություններ ու ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում քաղաքացիների (քանի որ ստիպված են լինելու մեկնել այլ սպասարկման կենտրոններ), իսկ մյուս կողմից՝ բավականին մեծածավալ աշխատանքի կուտակում՝ աշխատանքի վերադարձած սպասարկման կենտրոնի մասնագետի համար։ Այս դժվարին իրավիճակում սպասարկման կենտրոնները հաճախ աշխատում են արտաժամյա և ոչ աշխատանքային օրերին՝ օրենքով սահմանված ժամկետները պահպանելու և քաղաքացիներին որակյալ ծառայություն մատուցելու նպատակով։   Փաստ է, որ բոլոր դեպքերում` թե' կորոնավիրուսի սրացման շրջանում, թե' պատերազմի դժնդակ օրերին ու դրանից հետո էլ ՔԿԱԳ աշխատակիցները քաղաքացիական ամենաբարձր պատասխանատվության զգացումով ու նվիրումով են կատարել իրենց գործառույթները և այժմ ակնկալում են իրենց խնդիրների արդարացի լուծում, որոնցից մեկին` հաստիքային միավորների քանակի վերանայմանը, այս առաջարկությամբ անդրադարձ կատարվեց, մյուսին` վարձատրության չափի վերանայմանն անդրադարձել են գործընկերներս... Կանխավ` շնորհակալություն             

Քրիստինե Ալեքսանյան

16.01.2025

Հարգելի Արդարադատության նախարարություն. Վերլուծելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի համար նախատեսված ֆինանսական նորմատիվները՝ անհրաժեշտ է ընդգծել, որ առաջարկվող գումարները չեն համապատասխանում ՔԿԱԳ աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթների ծավալին, բարդությանը և պատասխանատվության աստիճանին։ Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի ստանալ իր աշխատանքի ծավալին և բարդությանը համարժեք վարձատրություն։ Սակայն նախագծում նշված ֆինանսական նորմատիվները ակնհայտորեն չեն արտացոլում ՔԿԱԳ աշխատակիցների գործառույթների ծավալն ու ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, ներկայիս տնտեսական պայմանները, գնաճի մակարդակը և աշխատավարձերի գործող չափերը չեն ապահովում արժանապատիվ վարձատրություն ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող հանդիսացող մասնագետների համար։ Նման մոտեցումը հակասում է ինչպես սոցիալական արդարության սկզբունքներին, այնպես էլ հանրային ծառայողների աշխատանքի արժանապատիվ գնահատման սկզբունքին։ Հաշվի առնելով վերոնշյալը, հանդիսանալով ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող առաջարկում ենք՝ 1.Ապահովել վարձատրության համաչափություն՝ հիմք ընդունելով ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության աշխատակիցների աշխատավարձերի մակարդակը։ 2. վերանայել նախագծի համապատասխան դրույթները և ապահովել համայնքային ծառայող ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի ու աշխատավարձի արդար գնահատումը՝ պահպանելով օրենքի պահանջներն ու սոցիալական արդարության սկզբունքները։

Քրիստինա Դաշյան

16.01.2025

Հարգելի Արդարադատության նախարարություն, Վերլուծելով «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածում «Քաղաքացիական կացության ակտերի գրանցում» ծրագրի համար նախատեսված ֆինանսական նորմատիվները՝ անհրաժեշտ է ընդգծել, որ առաջարկվող գումարները չեն համապատասխանում ՔԿԱԳ աշխատակիցների կողմից իրականացվող գործառույթների ծավալին, բարդությանը և պատասխանատվության աստիճանին։ ՔԿԱԳ աշխատակիցների աշխատանքը ներառում է բարձր իրավական և կազմակերպչական պատասխանատվություն։ Նրանք իրականացնում են անձնական տվյալների վավերացում, իրավական հիմքերի ուսումնասիրություն և ակտերի գրանցման կարևոր գործառույթներ, որոնք անմիջական ազդեցություն ունեն քաղաքացիների իրավունքների իրացման վրա։ Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի ստանալ իր աշխատանքի ծավալին և բարդությանը համարժեք վարձատրություն։ Սակայն նախագծում նշված ֆինանսական նորմատիվները ակնհայտորեն չեն արտացոլում ՔԿԱԳ աշխատակիցների գործառույթների ծավալն ու ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, ներկայիս տնտեսական պայմանները, գնաճի մակարդակը և աշխատավարձերի գործող չափերը չեն ապահովում արժանապատիվ վարձատրություն ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող հանդիսացող մասնագետների համար։ Նման մոտեցումը հակասում է ինչպես սոցիալական արդարության սկզբունքներին, այնպես էլ հանրային ծառայողների աշխատանքի արժանապատիվ գնահատման սկզբունքին։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ հանդիսանալով ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող առաջարկում եմ․ 1. Վերանայել ֆինանսական նորմատիվները՝ առավել օբյեկտիվ կերպով հաշվի առնելով ՔԿԱԳ գործառույթներ իրականացնող համայնքային ծառայող հանդիսացող մասնագետների աշխատանքի ծավալը, բարդությունը և հանրային կարևորությունը։ 2. Համադրել առաջարկվող աշխատավարձի չափը աշխատակիցների ծանրաբեռնվածության և պատասխանատվության աստիճանի հետ։ 3. Ապահովել վարձատրության համաչափություն՝ հիմք ընդունելով ինչպես համայնքային ծառայողների, այնպես էլ ՔԿԱԳ գործակալության աշխատակիցների աշխատավարձերի մակարդակը։ Հորդորում եմ վերանայել նախագծի համապատասխան դրույթները և ապահովել համայնքային ծառայող ՔԿԱԳ մասնագետների աշխատանքի ու աշխատավարձի արդար գնահատումը՝ պահպանելով օրենքի պահանջներն ու սոցիալական արդարության սկզբունքները։

See more