Add to favourites

The project has not been accepted

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կապան համայնքի 2025 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> և <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքների պահանջներին համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են հիմնական սկզբունքները՝ ֆինանսական միջոցների պլանավորումը,պահուստային ֆոնդի ստեղծումը, խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, հավաստիությունը և հստակությունը, հրապարակայնությունը։ Կապան համայնքի տարեկան ֆինանսական ծրագիրը հիմնված է 2022-2026թթ հնգամյա զարգացման ծրագրի, 2025թ․ միջնաժամկետ ծախսերի ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, ինչպես նաև համայնքի 2024 թվականի ֆինանսական գործունեության արդյունքների վրա:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհարաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումներն իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
Կանխատեսվող ծառայությունների քանակը և որակը հիմնականում կախված են կանխատեսվող եկամուտների ծավալից, առկա տնտեսական պայմաններից, մասնավորապես՝ սղաճից։
Կապան համայնքի 2025թ․ բյուջեն կանխատեսվում է՝
Եկամուտների գծով՝ 4,892,490.8 հազ․դրամ
Ծախսերի գծով 4,892,490.8 հազ․դրամ:

  • Discussed

    10.01.2025 - 25.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Kapan municipality of Syunik marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1067

Print