Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի թիվ 710-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը՝ Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 14-ի թիվ 898-Լ որոշմամբ հաստատվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։ 2024 թվականի հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը, հուլիսի 15-ից մեկնարկել է անհատական բնակելի տան կառուցման հավաստագրերի տրամադրման գործընթացը, օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սույն նախագծով կարգավորվում և պարզաբանվում են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները, ինչպես նաև ծրագրի հիմնական պայմաններում իրականացվում են բարեփոխումներ, որոնք կնպաստեն հավաստագրերի առավել արդյունավետ իրացմանը։

  • Discussed

    10.01.2025 - 27.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14308

Print

Suggestions

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

27.01.2025

1. Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և Հայաստանի Հանրապետության առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում և 10-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «9» թվով։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է ձեռքբերվող անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանաչափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով նվազեցնել 3 քմ-ով՝ սահմանելով 9 քմ.։ Համարժեք սահմանաչափ սահմանվում է նաև առկա գույքի նկատմամբ։ Գտնում ենք, որ առկա գույքի նկատմամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակելի մակերեսի նվազեցումն էական կարող է վատթարացնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների վիճակը, որոնք ունեն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով մինչև 12 քմ բնակմակերեսի տարածք, քանի որ վերջիներս այլևս Ծրագրի շահառու չեն համարվելու։ Նշենք, որ եթե կացարանի ընդհանուր մակերեսը (քառակուսի մետր) ընտանիքի մեկ անդամի հաշվով փոքր է 10-ից, ապա այն համապատասխանում է ամենաանապահով վիճակին (https://www.arlis.am/documentview.aspx?docid=202013)։ Հաշվի առնելով ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9 N 27-Ն որոշումը, որով սահմանվում է ընտանիքի անապահովության գնահատման կարգը, ընտանիքի անդամների ապահովվածության աստիճանը՝ հիմք ընդունելով, ի թիվս այլնի, բնակելի մակերեսը, առաջարկում ենք առկա անշարժ գույքի բնակմակերեսի նկատմամբ կիրառվող սահմանափակումը յուրաքանչյուր անդամի հաշվով սահմանել 20 քմ, հետևաբար ՀՀ կառավարության N 710-Լ որոշման N 1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «12» թիվը փոխարինել «20» թվով։

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

27.01.2025

2. Նախագծով հստակեցվում է, որ դիմում-հայտարարության մեջ գրանցված ամուսինների և նրանց անչափահաս երեխաների տվյալների առկայությունը պարտադիր է, իսկ մյուս անդամներինն ըստ իրենց ցանկության, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը կամ երեխան Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից չեն հաշվառվել որպես բռնի տեղահանված կամ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։ Առաջարակում ենք որպես բացառություն նախատեսել այն դեպքերը, երբ անձը ոչ միայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու, այլ երբ ստացել և իրացրել է հավաստագիրը։ Սույն առաջարկության հիմքում ընկած է այն մոտեցումը, որ անձը (ընտանիքը) փաստացի արդեն իսկ ձեռք է բերել անշարժ գույք 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում, այլ ոչ թե իրավաբանորեն համարվում է շահառու առանց ունենալու բնակելի տարածք։ Այս մոտեցումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ ի տարբերություն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշմամբ հաստատված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում անձինք շահառու են դարձել հիմնականում ինքնաշխատ եղանակով՝ իրավասու պետական մարմինների միջոցով անձանց վերաբերյալ տվյալների փոխանցմամբ: Կազմակերպությունը բազմաթիվ բողոքներ և ահազանգեր է ստացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից, որ վերջիներս տեղյակ չեն եղել, որ հանդիսացել են 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ որոշմամբ հաստատված՝ Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու։

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

27.01.2025

3. Նախագծի 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանվում է, ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան կամ կառուցվող անհատական բնակելի տան և դրա կառուցման համար նախատեսված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցվում է շահառու ընտանիքի բոլոր չափահաս անդամների անվամբ, հաշվի առնելով անչափահաս անդամների անվամբ այդ իրավունքի գրանցման գործընթացի ժամանակատարությունն ու բարդությունը։ Առաջարկում ենք N 1 հավելվածի 10-րդ կետի 4-րդ ենթակետը թողնել անփոփոխ, հաշվի առնելով անչափահաս անձանց շահերը և վերջիներիս սեփականության իրավունքը: Բացի այդ, հիմնավորման մեջ ներկայացված չեն անչափահաս անդամների անվամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացի բարդությունները։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: