Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՄԱՆ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7206 (ԲԱՑԻ 7203 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԵՐԿԱԹԻՑ), 7207, 7224, 7403, 7601, 7603 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԻՐԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

   Սույն որոշման (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների իրացվելության հետ կապված  ռիսկերի մեղմմամբ,  Հայաստանի Հանրապետությունում արտադրության շղթայի երկարացմամբ,  տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու խթանմամբ և արտադրության ծավալների ընդլայնմամբ՝  ապահովելով տնտեսական աճ և զբաղվածության մակարդակի բարձրացում։

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Նպատակ ունենալով մետաղների վերամշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու և խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ Ազգային Ժողովի կողմից (07.02.2024. N ՀՕ-85-Ն) ընդունվել է «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), որով նախատեսվում է կիսաֆաբրիկատներ համարվող սև և գունավոր մետաղների որոշ պարզ արտադրատեսակների (այսուհետ՝ Ապրանք) արտահանման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող, իսկ լիցենզիաների տրամադրման համար գանձել պետական տուրք։ Վերոգրյալի  արդյունքում մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունները հետաքրքրված կլինեն պարզ ձուլակտորներից անցնելու դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությանը։ 

Այդ իսկ նպատակով տեղական ընկերությունները նախատեսում են խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող սև մետաղի ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, լարեր, ալյումինե ռադիատորներ, ամրաններ, որոնց արտահանման համար չի գանձվում պետական տուրք։

Նկատի ունենալով, որ Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ ոլորտի ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ օրենքի կիրարկումը վերջիններիս համար  կստեղծի ֆինանսական բարդություններ, քանի որ ներդրումների արդյունքում դեռևս պատրաստ չեն արտահանելու առավել բարդ ապրանքներ։

Լիովին գիտակցելով ներդրումներ իրականացրած ընկերությունների մտահոգությունը՝ պետք է փաստենք, որ Կառավարությունը, վարելով «առավել երկար արտադրական շղթաներ» կառուցելուն և «առավել բարձր ավելացված արժեքով արտադրանք» ստանալուն միտված արդյունաբերական քաղաքականություն (ինչն  ամրագրված է նաև Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2․1 բաժնում) և կիրառելով արտահանման որոշակի սահմանափակումներ, նպատակ չունի խոչընդոտելու ոլորտի ընկերությունների գործունեությունը, ուստի՝ հաշվի է առել այն հանգամանքը, որ տնտեսավարող սուբյեկտների համար սահմանափակումներ կիրառելու հետ մեկտեղ՝ պետք է ստեղծել ոլորտի ընկերությունների համար հնարավորություններ, որից օգտվելով ընկերությունները կարող են ստեղծել իրենց արտադրական շղթաները՝ երկարացնելով այն։

Հայաստանի մետալուրգիական և մետաղամշակման ոլորտի ձեռնարկությունների կողմից արտահանվող ապրանքների արտահանման տուրքի առկայության պայմաններում այդ ընկերություններին պետության կողմից աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Էկոնոմիկայի նախարարության առաջարկությունները քննարկելու նպատակով կազմակերպվել է հանդիպում ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների հետ, որի արդյունքում առաջարկվել է տեղական ձեռնարկությունների կողմից ներքին շուկայում վերամշակման նպատակով իրենց կողմից արտադրված Նախագծով սահմանված ապրանքների իրացման դեպքում, պետության կողմից սուբսիդավորվել յուրաքանչյուր իրացրած տոննայի համար 8 հազ. դրամի չափով։

Հարկ է նշել, որ համաձայն վիճակագրական տվյալների՝ ամսական կտրվածքով Հայաստանի Հանրրապետությունում իրացվում են 5-7 հազ․ տոննա Նախագծով սահմանված ապրանքներ, որոնց յուրաքանչյուր տոննայի համար սուբսիդավորումը կազմելու է ամսական կտրվածքով 40-56 մլն դրամ։ Սակայն այդ նույն 5000-7000 հազ․ տոննա ապրանքի վերամշակման արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար պետական բյուջե կգեներացվեն 60,000-70,000 դրամի չափով հարկեր։

         

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակում ու իրականացում։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Արտադրական շղթաների երկարացում, առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի խթանում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների դիրքորոշումները:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա, բացառելով մետալուրգիական և մետաղամշակման ոլորտի ֆինանսական հնարավոր ռիսկերը,  խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը, ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»   Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրային դրույթներից (2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է.

  • Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ,
  • հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը,
  • քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
  • Discussed

    08.01.2025 - 24.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Economy, Financial

  • Ministry

    Ministry of Economy

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2187

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: