ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն որոշման (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև և գունավոր մետաղների և դրանցից արտադրվող արտադրատեսակների) արտաքին առևտուրը կանոնակարգելու, ինչպես նաև՝ տեղական մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունների կողմից առավել բարդ ապրանքներ արտադրելու նպատակով պետական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նպատակ ունենալով մետաղների վերամշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու և խթանելու (հումքի փոխարեն) առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու արտահանումը՝ Ազգային Ժողովի կողմից (07.02.2024. N ՀՕ-85-Ն) ընդունվել է «Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքը նախատեսում է սև և գունավոր մետաղների որոշ պարզ արտադրատեսակների արտահանման գործունեությունը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն՝ գանձելով պետական տուրք լիցենզիաների տրամադրման համար, որի արդյունքում մետալուրգիական և մետաղամշակման ձեռնարկությունները հետաքրքրված կլինեն պարզ ձուլակտորներից անցնելու դեպի առավել բարձ ավելացված արժեք ունեցող արտադրատեսակների արտադրությանը։
Վերը նշված օրենսդրական կարգավորումների արդյունքում 2024 թվականին կատարվել են նոր ներդրումներ մետալուրգիական ոլորտում, մասնավորապես՝ «Ձուլակենտրոն», «Էդմետ», «Ասկե գրուպ», «Տաշիր գրուպ», Քարակերտի քարաձուլման գործարան, «Ջի Թի Բի ստիլ» ՍՊԸ և այլն։ Ըստ մեր կանխատեսումների, վերը նշված ծրագրերով նախատեսվող ներդրումները գերազանցում են 100 մլն դոլարը։
Նշված ընկերությունները նախատեսում են խորացնել մետաղի մշակումը՝ ստացվող սև մետաղի ձուլվածքներից արտադրելով պրոֆիլներ, լարեր, ալյումինե ռադիատորներ, ամրաններ, որոնք ներկայումս ամբողջությամբ կամ մասնակի ներմուծվում են (արդյունքում տեղի կունենա ներմուծման փոխարինում)։
Նկատի ունենալով, որ Օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից՝ ոլորտի ընկերությունները մտահոգություն են հայտնել, որ օրենքի կիրակումը վերջիններիս համար կստեղծի ֆինանսական բարդություններ, քանի որ ներդրումների արդյունքում դեռևս պատրաստ չեն արտահանելու առավել բարդ ապրանքներ։
Լիովին գիտակցելով ներդրումներ իրականացրած ընկերությունների մտահոգությունը, պետք է փաստենք, որ Կառավարությունը, վարելով «առավել երկար արտադրական շղթաներ» կառուցելուն և «առավել բարձր ավելացված արժեքով արտադրանք» ստանալուն միտված արդյունաբերական քաղաքականություն (ինչն ամրագրված է նաև Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2․1 բաժնում) և կիրառելով արտահանման որոշակի սահմանափակումներ, նպատակ չունի խոչընդոտելու ոլորտի ընկերությունների գործունեությունը, ուստի՝ հաշվի է առել այն հանգամանքը, որ տնտեսավարող սուբյեկտների համար (այդ թվում՝ ՓՄՁ-ների) սահմանափակումներ կիրառելու հետ մեկտեղ՝ պետք է ստեղծել ոլորտի ընկերությունների համար հնարավորություններ, որից օգտվելով ընկերությունները կարող են ստեղծել իրենց արտադրական շղթաները՝ երկարացնելով այն։
Այդ իսկ նպատակով սույն Նախագծով առաջարկվում է պետական օժանդակության հետևյալ գործիքը.
Քանի որ ոլորտի ներդրումներ իրականացրած և/կամ իրականացնող ընկերությունները (մինչև նոր արտադրատեսակների արտադրությունն ու արտահանումը սկսելը) կրելու են վնասներ իրենց պարզ արտադրանքի արտահանումից, նպատակ ունենալով բացառաել ոլորտի ընկերությունների հնարավոր ռիսկերը՝ առաջարկվում է կիրառել նախագծով սահմանվող պետական աջակցության գործիքը, ինչը հնարավորություրն կտա ոլորտի այն ընկերություններին, որոնք ստիպված կլինեն պահեստավորել իրենց արտադրած այն արտադրանքը, որոնց արտահանման նկատմամբ 2025 թվականի հունվարի 1-ից սահմանված է պետական տուրք (հետագայում, ներդրումների արդյունքում իրենց կողմից նախատեսվող բարդ ապրանքների արտադրության համար օգտագործելով որպես հումք), կարողանան փոխհատուցել իրենց վնասները այդ ապրանքները պահեստում պահպանելու հետևանքով։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեի ծախսերի էական ավելացում չի նախատեսուվում։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակում ու իրականացում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Արտադրական շղթաների երկարացում, առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի խթանում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների դիրքորոշումները:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա բացառելով մետալուրգիքական և մետաղամշակման ոլորտի ֆինանսական հնարավոր ռիսկերը՝ խթանել Հայաստանի համար ռազմավարական համարվող սև և գունավոր մետաղների վերամշակման խորացումը, ինչը կնպաստի արտերկրից ներմուծման կրճատմանը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ծրագրային դրույթներից (2021-2026թթ. ծրագրի «2.1 Մշակող արդյունաբերություն» կետից, այն է.
- Հայաստանը, ունենալով ծավալներով փոքր տնտեսություն, միջազգային շուկաներում կարող է մրցունակ լինել՝ թողարկելով տնտեսապես բարդ, բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքներ և ծառայություններ,
- հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկարաժամկետ տնտեսական աճի ներուժը զգալիորեն պայմանավորվում է տնտեսական բարդության մակարդակով, Կառավարությունը շարունակում է առաջնահերթ համարել Հայաստանի տնտեսական բարդության էական բարձրացումը,
- քայլեր ձեռնարկել Հայաստանի արդյունաբերականացման ուղղությամբ և հնարավորինս երկարացնել արտադրական շղթան, խթանել առավել բարդ և բարձրարժեք արտադրանքի թողարկումը։
-
Discussed
08.01.2025 - 24.01.2025
-
Type
Decision
-
Area
Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 2262
Print