Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետով։

ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 7-րդ կետով նախատեսված է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել  «Օտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական անձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի  N 1699-Ն որոշմամբ  սահմանվել է «Օտարերկրյա պետություններում կազմակերպված եվ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը, հետևաբար Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է  առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի  N 1699-Ն որոշումն համապատասխանեցնել Օրենքով սահմանված պահանջներին:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համաձայն.

«2. Կառավարությունը սահմանում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող կայքերի արգելափակման դեպքերը, կարգը և ժամկետները:

  1. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է Վերահսկող մարմնի ղեկավարը արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

5․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը Վերահսկող մարմինը հաստատելուց հետո տրամադրում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ այդ կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման սահմանափակումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար։

  1. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են Կառավարության սահմանած կարգով:»:

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 24-ի «Օտարերկրյա պետություններում կազմակերպված եվ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կազմակերպած ինտերնետ շահումով խաղերին, վիճակախաղերին մասնակցության հնարավորության և հասանելիության արգելափակման դեպքերը, կարգը և կայքերի արգելափակման կարգը, ժամկետները և արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների տրման կարգը սահմանելու մասին» N 1699-Ն որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել փոփոխություններ և լրացում՝ համապատասխանեցնելով Օրենքով սահմանված պահանջներին:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով նախատեսվում է համատասխանեցնել Որոշումն Օրենքի պահանջներին:

Մասնավորապես առաջարկվում է.

  1. ինտերնետ շահումով խաղեր, վիճակախաղեր գործունեության տեսակների փոխարեն նշվում է խաղայաին գործունեություն,
  2. Լիազոր մարմնի փոխարեն նշվում վերահսկող մարմին և ֆինանսնեի նախարարության փոխարեն՝ պետական եկամուտների կոմիտե:
  3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհամատասխանեցվեն Որոշմամբ սահմանված կարգավորումները  Օրենքի պահանջներին:

Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    07.01.2025 - 22.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1834

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: