Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2025 թվականի________________-ի N- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածները և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 9-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 20-ի «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների կողմից մեկ միլիոն հայաստանի հանրապետության դրամից ավելի գործարքներ իրականացնող հաճախորդների նույնականացման, տվյալների շտեմարանի ստեղծման և պահպանման կարգը հաստատելու մասին» N 411-Ն որոշումը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի«Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նպատակով լիազոր մարմնում ստուգում անցնելու համար վիճակախաղի կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություններ ու կից փաստաթղթեր ներկայացնելու կարգը և դրանց ձևերը սահմանելու մասին» N 456-Ն որոշումը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 30-ի «Կազմակերպչի կանոնադրական կապիտալում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու և ղեկավար պաշտոններ զբաղեցնելու նպատակով լիազոր մարմնում ստուգում անցնելու համար շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպչի միջնորդությամբ լիազոր մարմին տեղեկություններ և փաստաթղթեր ներկայացնելու կարգը և դրանց ձևերը սահմանելու մասին» N 464-Ն որոշումը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի «Կենդանի խաղերի համար ՀՀ գործող կանոնները հաստատելու մասին» N 66-Ն որոշումը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմիցվերահսկող մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշումը.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 987-Ն որոշումը.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օպերատոր սահմանելու օրվանից հետո՝ վեցերորդ ամիսը լրանալու հաջորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ
-
Discussed
07.01.2025 - 22.01.2025
-
Type
Decision
-
Area
Financial
Views 1774
Print