Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9) այն դեպքերի, երբ վիճարկվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելու վերաբերյալ վարչական ակտը։»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                      Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9-րդ հոդվածը լրացնել նոր 26-րդ մասով հետևյալ խմբագրությամբ.

 

«26․ Արգելվում է «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգ» (ՄՄ ՏԿ 035/2014) Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրանքի վաճառքի իրականացումն առևտրի օբյեկտներում»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                     Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47․16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Հոդված 47.16.

Ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ ներմուծմանը կամ իրացմանը կամ արտադրությանը ներկայացվող ընդհանուր պահանջները խախտելը

 

  1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում՝

1) իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում տնտեսավարող սուբյեկտի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մինչև հաջորդ ստուգումը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

2) իրացումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մինչև հաջորդ ստուգումը՝

 առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

  1. Ծխախոտային արտադրատեսակի ծխում նիկոտինի և խեժի՝ տեխնիկական կանոնակարգերով թույլատրելի պարունակությունը գերազանցող ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը կամ ներմուծումը կամ իրացումը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից ութհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

  1. Հայաստանի Հանրապետությունում ծամախոտի մեծածախ և մանրածախ վաճառքը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:»:

 Հոդված 2 Օրենսգրքի 47․17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած անվտանգության տեխնիկական կանոնակարգերով» բառերը փոխարինել «Տեխնիկական կանոնակարգերով» բառերով։

Հոդված 3 Օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասում «և 29, 31.1-ին» բառերը փոխարինել «, 29-րդ, 31․1-ին և 47․16-րդ» բառերով։

Հոդված 4 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                                     Վ․ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

  • Discussed

    27.12.2024 - 13.01.2025

  • Type

    Law

  • Area

    Healthcare, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3254

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: