Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1481-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրեքնով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը, և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Նշվածով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներն ու նորմատիվները, իսկ   Հայաստանի Հանրապետության կառավարության 2022  թվականի սեպտեմբերի 22-ի N 1481-Ն  որոշմամբ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը։ Հաշվի առնելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16․1 կետերի պահանջները, ըստ որի ՀՀ կառավարությունն է սահմանում ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ինչպես նաև հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը՝ ներկայացված նախագծով առաջարկվում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը, ֆինանսավորման կարգը և ֆինանսավորման գործակիցները և նորմատիվները սահմանել (հաստատել) ՀՀ կառավարության մեկ որոշմամբ՝ հաշվի առնելով այն, որ դրանք փոխկապակցված են։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2022  թվականի սեպտեմբերի 22-ի «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը սահմանելու մասին» N 1481-Ն որոշումը:

  • Discussed

    25.12.2024 - 10.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2168

Print

Suggestions

Սուսան Մարկոսյան

08.01.2025

Առաջարկում ենք. 1. կոնկրետացնել «Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման» կարգի 4-րդ, 5-րդ կետերի գործողության ժամկետները, մասնավորապես ե՞րբ կարելի է «տվյալ բյուջետային տարվա համար «1146. Հանրակրթության ծրագիր» ծրագրի համապատասխան միջոցառումներով իրենց հատկացված գումարների շրջանակներում իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների հատկացումներում կատարել վերաբաշխումներ», կամ ե՞րբ են պետական բյուջե վերադարձվում «Հաստատություններին սույն որոշմամբ տրամադրված գումարի և փաստացի ծախսված գումարի տարբերությունը (տնտեսումները, խնայողությունները)». 2. վերանայել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման գործակիցներ ու նորմատիվների» 3.2 կետով որոշված 0.7 գործակցի կիրառումը ՈՈՒԱա-ի (ոչ ուսուցչական անձնակազմի ամսական աշխատավարձի ֆոնդի) նկատմամբ, քանի որ դա հակասում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման մեթոդաբանությանը, այն է «2) անկախ հաստատությունների ենթակայության՝ ֆինանսավորումն իրականացվում է ընդհանուր բանաձևով», խտրություն է առաջացնում «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքով որոշված ուսումնական հաստատությունների միջև։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարբեր կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները՝ դպրոցները, քոլեջը պետք է ֆինանսավորվեն ըստ մեթոդաբանության, այն է՝ «1) հաստատությունների ֆինանսավորումն իրականացվում է ըստ իրենց կողմից իրականացվող ուսումնական ծրագրերի»։ Հատկապես, որ կրթահամալիր պետական կազմակերպությունը առանձին չի ֆինանսավորում։

Համեստ Մելիքյան

04.01.2025

Բարև Ձեզ, կխնդրեմ վերանայել լաբորատորիաների ապրանքների և նյութերի համար նախատեսված ծախսերի, հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար նախատեսված ծախսերի, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ խելամիտ կամ այլ անհատական հարմարեցումների համար նախատեսված շարունակական ծախսերի հաշվարկման բանաձևը՝ մանավանդ առանձին գործող ավագ դպրոցների համար, քանի որ ուսումնական պարապմունքների ժամանակ հատկացված գումարով ձեռք բերված նյութերը չեն բավականացնում:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: