Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ «1183. ԱՊԱՀՈՎ ԴՊՐՈՑ» ԾՐԱԳՐԻ «11002. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ «ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՖՈՆԴԻ» ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՀՐԱՏԱՊ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

ՀՀ ԱԺ կողմից 2024 թվականի հուլիսի 11-ին ընդունված ««Հանրակրթության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-303-Ն օրենքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը հաստատելու լիազորությունները վերապահվել են ՀՀ կառավարությանը, և նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվեց, որ օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: Բացի այդ, պետական հանրակրթական դպրոցների համար նման ծրագրի իրականացման Նախարարության 1.5 տարվա փորձը ցույց տվեց, որ հրատապ խնդիրների լուծման կարիք շատ հաճախ առաջանում է նաև այլ հաստատությունների մոտ, մասնավորապես՝ միջին մասնագիտական, մարզական, թատերահամերգային կազմակերպությունների և թանգարանների մոտ։ Մարզական կազմակերպությունների ոլորտը կարգավորող օրենքը «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքն է, որով ՀՀ կառավարությանը տրված չէ լիազորություն հաստատելու մարզական պետական հաստատությունների ֆինանսավորման կարգը և հետևապես ներկայումս դեռ առկա չէ իրավական հիմք՝ մարզական հաստատությունների համար նման կարգավորումներ սահմանելու համար։ Նշվածներով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար կրթական և մշակութային հաստատություններին աջակցության միջոցառումների  ֆինանսավորման կարգը, որը կվերաբերի պետական հանրակրթական դպրոցներին, միջին մասնագիտական հաստատություններին, թանգարաններին, թատրոններին և համերգային կազմակերպություններին; ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 4-ի N 117-Ն հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1183. Ապահով դպրոց» ծրագրի «11002. Աջակցություն դպրոցներին «Արագ արձագանքման ֆոնդի» շրջանակում` հրատապ խնդիրների լուծման համար» միջոցառման ֆինանսավորման կարգը։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է այն հաստատել ՀՀ կառավարության որոշմամբ և միաժամանակ որոշմամբ նույնական  կարգավորումներ սահմանել նաև միջին մասնագիտական հաստատությունների և մշակութային հաստատությունների համար։

  • Discussed

    25.12.2024 - 10.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1561

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: