Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Կարինե Քոչոյան 04.01.2025 17:48:14 «Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձեվը և դրա տրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1. Նախագծի Հավելված N 1-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակը,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել « արտահանման ժամկետը,» բառերը, քանի որ թույլատրող փաստաթուղթը տվյալներ է պարունակելու նաև արտահանման ժամանակի վերաբերյալ: Բացի այդ, նպատակահարմար է, որ հայտը արտացոլի հայտ ներկայացնող անձի ակնկալիքը այն ժամկետի վերաբերյալ, որի ընթացքում մշակութային արժեքը արտահանված է լինելու:
2 Կարինե Քոչոյան 04.01.2025 17:48:14 2. Նախագծում «տեղեկատվություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեղեկություն» բառով և համապատասխան հոլովաձևերով, քանի որ «տեղեկատվություն» բառը նշանակում է « 1. Որևէ բանի մասին տեղեկություն տալը» , իսկ «տեղեկություն» բառը՝ «5. Տվյալ, փաստ:»(http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5):
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: