Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ


ՆԱԽԱԳԻԾ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հոկտեմբերի 24-ի անտառային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 26-րդը հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի 27-րդը հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1 գլխով՝

«ԳԼՈՒԽ 8.1

ԱՆՏԱՌԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 27.1. Անտառային ծառայությունը և այն կարգավորող իրավական ակտերը

  1. Անտառային ծառայությունը իրականացնում է Հայաuտանի Հանրապետությունում անտառների պահպանությունը, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հuկողությունը:
  2. Անտառային ծառայության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, սույն օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով ու իրավական ակտերով: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում անտառային ծառայության հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներն այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են անտառային ծառայության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
  3. Անտառային ծառայությունում ծառայությունը պետական ծառայության առանձին տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
  4. Անտառային ծառայությունը գործում է Անտառային կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե)՝ օրենքին և իր կանոնադրությանը համապատասխան:
  5. Անտառային ծառայության կանոնադրությունը (այդ թվում՝ դրանում փոփոխությունները և լրացումները) հաստատում է համապատասխան նախարարը:

 

        Հոդված 27.2. Անտառային ծառայության խնդիրները և գործունեության սկզբունքները

  1.    Անտառային ծառայության խնդիրներն են՝

  1) անտառների պահպանության ապահովումը.

  2) անտառային oրենuդրության պահանջների խախտումների կանխման, խափանման և բացահայտման ապահովումը.

 3) անտառների պահպանության կանոնների պահպանման ապահովումը.

 4) օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների իրականացումը:

  1. Անտառային ծառայության գործունեության սկզբունքներն են՝

              1) անտառային օրենսդրության պահանջների կատարման անխուuափելիությունը.

  2) անտառների պահպանության ապահովման միջոցառումների իրականացման մշտական պատրաստականությունը.

  3) անտառային oրենuդրության պահանջների խախտումների կանխման, խափանման և բացահայտմանն ուղղված համալիր միջոցառումների կազմակերպմանը համալիր մոտեցում ցուցաբերելը.

      4) «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հանրային ծառայության սկզբունքները:

  1. Անտառային ծառայությունը պարտավոր է ապահովել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խնդիրների կատարումը:
  2. Անտառային ծառայությունն իր խնդիրներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության, փրկարար ծառայության և պետական այլ մարմինների ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ` տեղեկատվություն փոխանակելով, համատեղ գործողություններ կազմակերպելով և իրականացնելով, ինչպես նաև ծառայությունն իրականացնելիս միմյանց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելով:

 

Հոդված 27.3. Անտառային ծառայության գործառույթները

  1. Անտառային ծառայությունը իր խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

            1) անտառային oրենuդրության պահանջների խախտումների կանխումը, խափանումը, բացահայտումը, ինչպես նաև դրանց կանխման ու հետևանքների վերացման համապատասխան միջոցառումների կազմակերպումը և իրականացումը.

2) հրդեհների, ինքնակամ զավթումների, ապօրինի հատումների, արածեցումների, աղտոտման, աղբոտման և օրենսդրությամբ արգելված անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող այլ գործողությունների դեմ ուղղված համալիր միջոցառումների իրականացումը.

3) անտառների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը.

4) հրդեհների և արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը.

5) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների կազմումը, վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը մասնակցելը.

6) անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ,

   7) օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացնումը:

 

Հոդված 27.4. Անտառային ծառայության կառուցվածքը և ղեկավարումը

  1. Անտառային ծառայությունը կազմված է անտառային ծառայության կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային ստորաբաժանումներից:
  2. Անտառային ծառայության կառուցվածքը հաստատում և փոփոխում է համապատասխան նախարարը:
  3. Անտառային ծառայության հաստիքների քանակը սահմանում է համապատասխան նախարարը, իսկ հաստիքացուցակը Կոմիտեի նախագահը:
  4. Անտառային ծառայությունը ղեկավարում է անտառային ծառայության պետը (այսուհետ՝ Ծառայության պետ)՝ կենտրոնացված և միանձնյա ղեկավարման սկզբունքով:
  5. Անտառային ծառայությունը կառավարում է Կոմիտեի նախագահը:

 

Հոդված 27.5. Անտառային ծառայության պաշտոնները և անվանացանկը

  1. 1. Անտառային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) անտառային ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) անտառային ծառայության գլխավոր պաշտոններ.

3) անտառային ծառայության առաջատար պաշտոններ.

4) անտառային ծառայության կրտսեր պաշտոններ։

  1. Անտառային ծառայության պաշտոնների սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խմբերը դասակարգվում է ենթախմբերի՝ աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր։
  2. Անտառային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է։
  3. Անտառային ծառայության բարձրագույն խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
  • անտառային ծառայության պետ.
  • անտառային ծառայության պետի տեղակալ:
  1. Անտառային ծառայության գլխավոր խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները.
  • անտառային ծառայության բաժնի պետ.
  • անտառային ծառայության բաժնի պետի տեղակալ (բաժանմունքի պետ), անտառային ծառայության տարածքային բաժնի պետ.
  • անտառային ծառայության բաժնի գլխավոր անտառային տեսուչ, անտառային ծառայության տարածքային բաժնի պետի տեղակալ (բաժանմունքի պետ):
  1. Անտառային ծառայության առաջատար խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները՝
  • անտառային ծառայության բաժնի ավագ անտառային տեսուչ,
  • անտառային ծառայության բաժնի անտառային տեսուչ, անտառային ծառայության տարածքային բաժնի գլխավոր անտառային տեսուչ.
  • անտառային ծառայության տարածքային բաժնի ավագ անտառային տեսուչ,
  1. Անտառային ծառայության կրտսեր խմբի պաշտոնը դասակարգվում է հետևյալ ենթախմբերի՝ ընդգրկելով հետևյալ պաշտոնները՝
  • անտառային ծառայության տարածքային բաժնի անտառային տեսուչ, անտառային ծառայության տարածքային բաժանմունքի գլխավոր անտառային տեսուչ.
  • անտառային ծառայության տարածքային բաժանմունքի ավագ անտառային տեսուչ.
  • անտառային ծառայության տարածքային բաժանմունքի անտառային տեսուչ:
  1. 8. Անտառային ծառայության պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:
  2. Սույն հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն զբաղեցնող անձը համարվում է անտառային ծառայության ծառայող (այսուհետ` ծառայող):
  3. Ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Անձնական գործերի վարման կարգը հաստատում է պետական կառավարման լիազոր մարմնի կառավարման ոլորտում գործող պետական մարմնի ղեկավարը:

 

 

Հոդված 27.6. Անտառային ծառայության կոչումները

  1. Անտառային ծառայության պաշտոնների համար ըստ բարձրից ցածր աստիճանակարգության սահմանվում են հետևյալ կոչումները.
  • անտառային ծառայության գեներալ-լեյտենանտ,
  • անտառային ծառայության գեներալ-մայոր,
  • անտառային ծառայության գնդապետ,
  • անտառային ծառայության փոխգնդապետ,
  • անտառային ծառայության մայոր,
  • անտառային ծառայության կապիտան,
  • անտառային ծառայության ավագ լեյտենանտ,
  • անտառային ծառայության լեյտենանտ,
  • անտառային ծառայության ավագ ենթասպա,
  • անտառային ծառայության ենթասպա,
  • անտառային ծառայության ավագ,
  • անտառային ծառայության ավագ սերժանտ,
  • անտառային ծառայության սերժանտ,
  • անտառային ծառայության կրտսեր սերժանտ:
  1. Անտառային ծառայության բարձրագույն պաշտոնի 1-ին ենթախմբին համապատասխանող անտառային ծառայության կոչման վերին սահմանը անտառային ծառայության գեներալ-լեյտենանտի կոչումն է:
  2. Անտառային ծառայության բարձրագույն պաշտոնի 2-րդ ենթախմբին համապատասխանող անտառային ծառայության կոչման վերին սահմանը անտառային ծառայության գեներալ-մայորի կոչումն է:
  3. Անտառային ծառայության գլխավոր պաշտոնի 1-ին ենթախմբին համապատասխանող անտառային ծառայության կոչման վերին սահմանը անտառային ծառայության գնդապետի կոչումն է:
  4. Անտառային ծառայության գլխավոր պաշտոնի 2-3-րդ ենթախմբերին համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության փոխգնդապետ կոչումն է:
  5. Անտառային ծառայության առաջատար պաշտոնի 1-ին ենթախմբի համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության մայոր կոչումն է:
  6. Անտառային ծառայության առաջատար պաշտոնի 2-3-րդ ենթախմբերին համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության կապիտան կոչումն է:
  7. Անտառային ծառայության կրտսեր պաշտոններին համապատասխանող անտառային ծառայության կոչումների վերին սահմանը անտառային ծառայության ավագ ենթասպա կոչումն է:
  8. Անտառային ծառայության բարձրագույն պաշտոնների անտառային ծառայության կոչումների ստորին սահմանըանտառային ծառայության կապիտան կոչումն է:
  9. Անտառային ծառայության գլխավոր պաշտոնների անտառային ծառայության կոչումների ստորին սահմանըանտառային ծառայության ավագ լեյտենանտ կոչումն է:
  10. Անտառային ծառայության առաջատար պաշտոնների անտառային ծառայության կոչումների ստորին սահմանըանտառային ծառայության լեյտենանտ կոչումն է:
  11. Այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (ոստիկանության, դատախազության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության, քրեակատարողական, մաքսային, հարկային, դատական ակտերի հարկադիր կատարման, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության համապատասխան կոչում, դասային աստիճան, դատավորներին նախկինում շնորհված որակավորման դաս) ունեցող անձանց անտառային ծառայությունում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է անտառային ծառայության համապատասխան կոչմանը:
  12. Զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 27.7. Անտառային ծառայության կոչումների շնորհման կարգը և ժամկետները

  1. Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածով նախատեսված կոչումներին համապատասխան, նախորդ կոչումով ծառայության սույն հոդվածով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 10-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
  2. Անտառային ծառայության կրտսեր սերժանտ կոչումը սկզբնական կոչումն է եւ շնորհվում է անտառային ծառայությունում սույն օրենսգրքով սահմանված կարգով սահմանված կրտսեր պաշտոնի առաջին անգամ նշանակվելիս, բացառությամբ սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կարգով կոչումի համապատասխանեցման: Անտառային ծառայության մյուս պաշտոններում նշանակվելիս ծառայողին շնորհվում է սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածով սահմանված՝ տվյալ պաշտոնին համապատասխանող նվազագույն կոչումը, եթե նա չունի ավելի բարձր կոչում: Իր պաշտոնին համապատասխանող կոչումից բարձր կոչում ունենալու դեպքում, անձը պահպանում է իր ավելի բարձր կոչումը:
  3. Անտառային ծառայության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
  4. Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անտառային ծառայության կոչումները բարձրագույն կոչումներ են, որոնք շնորհում է Հայաստանի Հանրապետության նախագահը:
  5. Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասի 3-8-րդ կետերով սահմանված անտառային ծառայության կոչումները շնորհում է Կոմիտեի նախագահը:
  6. 6. Սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 1-ին մասի 9-14-րդ կետերով սահմանված անտառային ծառայության կոչումները շնորհում է Ծառայության պետը:
  7. Անտառային ծառայության սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են անտառային ծառայության կոչումներով հետևյալ ժամկետները՝
  • անտառային ծառայության կրտսեր սերժանտ` 1 տարի,
  • անտառային ծառայության սերժանտ` 2 տարի,
  • անտառային ծառայության ավագ սերժանտ` 3 տարի,
  • անտառային ծառայության ավագ` 3 տարի
  • անտառային ծառայության ենթասպա` 4 տարի,
  • անտառային ծառայության ավագ ենթասպա՝ ժամկետ չի սահմանվում
  • անտառային ծառայության լեյտենանտ` 2 տարի,
  • անտառային ծառայության ավագ լեյտենանտ` 3 տարի,
  • անտառային ծառայության կապիտան` 3 տարի,
  • անտառային ծառայության մայոր` 4 տարի,
  • անտառային ծառայության փոխգնդապետ` 5 տարի:
  1. Անտառային ծառայության գնդապետի և բարձրագույն կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում:
  2. Անտառային ծառայության նախորդ կոչումը կրելու ժամկետը հաշվարկվում է այդ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման օրվանից, իսկ սույն օրենսգքրի 27.6-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված կոչումների համապատասխանեցման արդյունքում` զինվորական կամ այլ հատուկ կոչման շնորհման իրավական ակտի ստորագրման օրվանից:
  3. Հերթական կոչում շնորհելու ժամկետը հաշվարկելիս իջեցված կոչումով ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում:
  4. Հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, եթե՝

1)  սահմանված կարգով հետաձգվել է ծառայողի ատեստավորումը և գործուղվել է վերապատրաստման՝ մինչեւ նրա ատեստավորման արդյունքներով որոշում ընդունելը.

2) ծառայողն ունի կարգապահական տույժ մինչեւ կարգապահական տույժի` սահմանված կարգով հանված կամ մարված լինելը.

3) ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ մինչեւ օրենքով սահմանված կարգով համապատասխան որոշում ընդունելը.

4) ծառայողի նկատմամբ նշանակվել և անցկացվում է ծառայողական քննություն՝ մինչեւ քննության արդյունքներով համապատասխան որոշում ընդունելը.

5) ծառայողի լիազորությունները սույն օրենսգրքով սահմանված կարգով կասեցվել են մինչեւ կասեցման հանգամանքների վերանալը:

  1. Հերթական կոչման շնորհման հետաձգման` սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված հիմքերը վերանալուց հետո` 10 օրվա ընթացքում, ծառայողին շնորհվում է հերթական կոչումը:
  2. Սույն օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կոչում շնորհելուն խոչընդոտելն առաջացնում է կարգապահական պատասխանատվություն:
  3. Ծառայողը կոչումից կարող է զրկվել օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Ծառայողի կոչումը վերականգնվում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 27.8. Անտառային ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

  1. Անտառային ծառայությունում անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից որպես անտառային ծառայող ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով՝

 1) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել անտառային ծառայողի պարտականությունները: Մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջների վրա տարածվում է փրկարար ծառայողների համար ՀՀ կառավարության կողմից սահմանված պահանջները.

 2) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի).

 3) տիրապետում է հայերենին.

 4) դիմելու պահին նրա 35 տարեկանը չի լրացել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքի.

  5) ունի բարձրագույն կրթություն, բացառությամբ անտառային ծառայության կրտսեր խմբի պաշտոնների, որոնց դեպքում՝ առնվազն միջնակարգ կրթություն:

  1. Անտառային ծառայությունում գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն հոդվածի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները, ինչպես նաև 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 3-րդ մասով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ունեցող քաղաքացիները:
  2. Անտառային ծառայությունում, որպես անտառային ծառայող, ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին՝

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է անտառային կամ հանրային ծառայությունում այլ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

4) ում նկատմամբ հարուցվել է  քրեական հետապնդում.

5) ով չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին.

           6) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար` անկախ դատվածությունը մարված կամ հանված լինելու հանգամանքից, իսկ անզգույշ հանցագործության դեպքում՝ մինչեւ դատվածությունը չի մարվել կամ հանվել:

  1. Անտառային ծառայությունում ծառայության կարող են ընդունվել զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության ծառայողներ, այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են սույն հոդվածով սահմանված պահանջները, բացառությամբ ծառայության անցնելու համար սահմանված տարիքային սահմանափակման:
  2. Սույն օրենսգրքով սահմանված առանձին պաշտոններում ծառայության անցնելու համար կոմիտեի նախագահի թույլտվությամբ բացառիկ դեպքերում կարող են ծառայության ընդունվել 35-ից ավելի բարձր տարիք ունեցող քաղաքացիներ:
  3. Ծառայության անցնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև ծառայության անցնելու համար հարցազրույցի անցկացման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը:
  4. Անտառային ծառայության պաշտոնները համապատասխանում են փրկարար ծառայության պաշտոններին հետևյալ կերպ`

1) անտառային ծառայության պետի պաշտոնը հավասարեցվում է փրկարար ծառայության ղեկավարի պաշտոնին.

2) անտառային ծառայության պետի տեղակալի պաշտոնը հավասարեցվում է փրկարար ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնին.

3) անտառային ծառայության բաժնի պետի պաշտոնը հավասարեցվում է փրկարար ծառայության կենտրոնական ապարատի առանձին բաժնի պետի պաշտոնին.

4) անտառային ծառայության գլխավոր խմբի 2-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության կենտրոնական ապարատի վարչության բաժնի պետի պաշտոնին.

5) անտառային ծառայության գլխավոր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի պաշտոնին.

6) անտառային ծառայության առաջատար խմբի 1-ին ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության տարածքային վարչության պետի տեղակալի պաշտոնին.

7) անտառային ծառայության առաջատար խմբի 2-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության փրկարար ծառայության տարածքային բաժնի պետի պաշտոնին.

8) անտառային ծառայության առաջատար խմբի 3-րդ ենթախմբի պաշտոնները հավասարեցվում են փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալի պաշտոնին.

9) անտառային ծառայության կրտսեր խմբի 1-ին ենթախմբի պաշտոնը հավասարեցվում են փրկարար ծառայության ջոկի հրամանատարի պաշտոնին.

         10) անտառային ծառայության կրտսեր խմբի 2-րդ ենթախմբի պաշտոնը հավասարեցվում են փրկարար ծառայության ավագ փրկարարի պաշտոնին

          11) անտառային ծառայության կրտսեր խմբի 3-րդ ենթախմբի պաշտոնը հավասարեցվում են փրկարար ծառայության փրկարարի պաշտոնին:

  1. Անտառային ծառայության պաշտոններին այլ՝ զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, քրեակատարողական ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնների համապատասխանությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը:

 

Հոդված 27.9. Ծառայողի երդումը

  1. Անտառային ծառայությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով, տալիս են հետևյալ բովանդակությամբ երդում՝

«Ես` (անուն, հայրանուն, ազգանուն), ծառայության անցնելով Հայաստանի Հանրապետության անտառային ծառայությունում` երդվում եմ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանը, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ծառայողական պարտականություններս»:

  1.   Ծառայողն ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

 

Հոդված 27.10. Ծառայողին պաշտոնի նշանակման կարգը և պայմանները, ծառայության տարիքային սահմանափակումները

  1. Ծառայության պետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում համապատասխան նախարարը՝ Կոմիտեի նախագահի առաջարկությամբ:
  2. Ծառայության պետի տեղակալին, ինչպես նաև անտառային ծառայության գլխավոր խմբի պաշտոններում նշանակում, փոխադրում և պաշտոնից ազատում է Կոմիտեի նախագահը՝ Ծառայության պետի ներկայացմամբ:
  3. Անտառային ծառայության առաջատար և կրտսեր խմբի պաշտոններում նշանակում, փոխադրում և պաշտոնից ազատում է Ծառայության պետը: Անտառային ծառայությունում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք աշխատանքի են ընդունվում Ծառայության պետի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով:
  4. Անտառային ծառայության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի անտառային ծառայության գնդապետից ոչ ցածր կոչում:
  5. Անտառային ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի անտառային ծառայության փոխգնդապետից ոչ ցածր կոչում:
  6. Անտառային ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն:
  7. Անտառային ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է անտառային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի կրտսեր խմբի պաշտոն:
  8. Անտառային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնում կարող է նշանակվել տվյալ պաշտոնի պահանջներին բավարարող անձը՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:
  9. Անտառային ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, փրկարար ծառայության, քրեակատարողական ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայության ծառայողներ, այդ թվում` նշված մարմինների նախկին ծառայողներ, որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար անտառային ծառայողներին ներկայացվող պահանջները:
  10. Անտառային ծառայության գլխավոր, առաջատար, կրտսեր խմբերի պաշտոնների համար կազմվում է պաշտոնի անձնագիր, որը հաստատում է Կոմիտեի նախագահը:
  11. Անտառային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև 3 ամիս փորձաշրջանով, որի մեջ չեն ներառվում աշխատողի սահմանված կարգով չվճարվող արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը, ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը: Փորձաշրջանի տևողությունը յուրաքանչյուր ծառայողի համար սահմանում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: Եթե անտառային ծառայողը սահմանված փորձաշրջանի ընթացիկ արդյունքներով չի համապատասխանում առաջադրված պահանջներին, ապա կարող է մինչև փորձաշրջանի ժամկետը լրանալը ազատվել ծառայությունից, որի մասին գրավոր տեղեկացվում է երեք օր առաջ: Եթե փորձաշրջանն անցնելուց հետո ծառայողը շարունակում է ծառայությունը, ապա նա համարվում է փորձաշրջան անցած:
  12. Փորձաշրջանի ընթացքում ծառայողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված են անտառային ծառայողների համար:
  13. Ծառայողների համար կիրառվում են հետևյալ տարիքային սահմանափակումները՝

1) բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար՝ մինչև 65 տարին լրանալը.

2) գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 60 տարին լրանալը.

3) առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 55 տարին լրանալը.

4) կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար՝ մինչև 50 տարին լրանալը:

  1. Կոմիտեի նախագահը բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը՝ մինչև 3 տարի, իսկ առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:

 

 

Հոդված 27.11. Ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները

  1. Ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները սահմանվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով՝ հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները:
  2. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Կոմիտեի նախագահը:
  3. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է Կոմիտեի նախագահը՝ Ծառայության պետի ներկայացմամբ:

 

   Հոդված 27.12. Ծառայողների վերապատրաստումը և հատուկ ուսուցումը

  1. Անտառային ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող անտառային ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 5 տարին մեկ: Վերապատրաստում կարող են անցնել նաև անտառային ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:
  2. Անտառային ծառայողներն անցնում են մինչև երեք ամիս ժամկետով վերապատրաստում, եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է ատեստավորումը հետաձգելու և ծառայողին վերապատրաստման գործուղելու որոշում:
  3. Անտառային ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) զենք և հատուկ միջոցներ՝ հատուկ ուսուցում անցնելուց հետո:
  4. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է Կոմիտեի նախագահը՝ Ծառայության պետի ներկայացմամբ:
  5. Սույն հոդվածով սահմանված վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

 

Հոդված 27.13. Ծառայողների ռոտացիան

  1. Անտառային ծառայողի ռոտացիան ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված անտառային ծառայության կառուցվածքային ստորաբաժանումից կամ տարածքային ստորաբաժանումից նրա տեղափոխումն է համարժեք պաշտոնի անտառային ծառայության այլ կառուցվածքային ստորաբաժանում կամ տարածքային ստորաբաժանում:
  2. Անտառային ծառայության առաջատար և կրտսեր խմբերում պաշտոն զբաղեցնող ծառայողների աշխատանքը կարող է կազմակերպվել ռոտացիայի սկզբունքով` անտառային ծառայությունում համապատասխանաբար իրար հաջորդող առնվազն երկու տարի ծառայելուց հետո: Եթե ռոտացիայի արդյունքում ծառայողը տեղափոխվում է ծառայության այլ վայր, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխման հետ, ապա այն իրականացվում է, եթե վերջին համանման փոփոխությունը չի կատարվել նախորդ ռոտացիայի ընթացքում:
  3. Անտառային ծառայողի ռոտացիան իրականացվում է Ծառայության պետի որոշմամբ:
  4. Առանձին դեպքերում, անտառային ծառայության կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված հիմնավորմամբ, Ծառայության պետը կարող է համապատասխան ծառայողների ռոտացիա չիրականացնել:
  5. Ծառայողների ռոտացիա իրականացնելու մասին որոշումն ընդունվում է ռոտացիա իրականացնելուց առնվազն մեկ շաբաթ առաջ:

 

 Հոդված 27.14. Ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը

  1. Ծառայողն իր դիմումի համաձայն կարող է փոխադրվել զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր (մարզ, վարչական շրջան)` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, ինչպես նաև իր զբաղեցրած պաշտոնից ցածր այլ պաշտոնի:
  2. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

1) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է անտառային ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

2) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա.

3) զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի, եթե ատեստավորումից հետո կայացվել է որոշում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին.

4) «պաշտոնի իջեցում» կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում:

 

Հոդված 27.15. Ծառայողներին անտառային ծառայությունից և զբաղեցրած պաշտոնից ազատելը

  1. Ծառայողին անտառային ծառայությունից ազատելու հիմքերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը.

2) անձնական դիմումը.

3) սույն օրենսգրքի 27.10-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալը, իսկ նույն հոդվածի 14-րդ մասով սահմանված դեպքում՝ ծառայության երկարաձգված ժամկետը լրանալը.

4) առողջական վիճակի պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու կամ տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) մահը.

7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելը կամ անհայտ բացակայող ճանաչվելը.

8) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտը, որով ապացուցված է, որ նա ծառայության է անցել օրենքի պահանջների խախտմամբ.

9) եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է առնվազն երեք կարգապահական տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենսգրքի 27.18-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված տույժերից է.

10) սույն օրենսգրքի 27.18-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված տույժը կիրառելու դեպքում.

11) ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

12) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեղ ամսից ավելի անընդմեջ ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու համար օրենքով սահմանված կարգով տրված արձակուրդը.

13) ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու որոշում ընդունելու դեպքում.

14) սույն օրենսգրքով սահմանված փորձաշրջանը չանցնելու դեպքում

15) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ կամ այլ պաշտոնում նշանակվելուց ծառայողի հրաժարվելը, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ:

  1. Սահմանված տարիքի լրացման հետ կապված ծառայությունից ազատումը կատարվում է uույն օրենսգրքի 27.10-րդ հոդվածով uահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամuվա 1-ին։
  2. Անտառային ծառայության (պաշտոնում) վերականգնելու, ինչպես նաև ծառայության (պաշտոնում վերականգնելուց հետո կոչման շնորհման և ծառայության ժամկետի հաշվարկի հետ կապված հարցերը կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 27.16. Ծառայողների լիազորությունների կասեցումը

  1. Ծառայողի լիազորությունները կասեցվում են ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչեւ համապատասխան վերջնական որոշման ընդունումը:
  2. Ծառայողի լիազորությունները կարող են կասեցվել ծառայողական քննության ընթացքում մինչեւ վերջնական որոշման ընդունումը, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը:
  3. Ծառայողի լիազորությունները կասեցնելու որոշումը ընդունում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

 

Հոդված 27.17. Ծառայողներին նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

  1. Երկարամյա, անձնուրաց ծառայության, ծառայողական պարտականությունները կամ առաջադրանքները գերազանց կատարելու համար ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) կրծքանշանի շնորհում.

5) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

6) արտահերթ կոչումի շնորհում:

  1. Ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նաև նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը: Խրախուսանքի այս տեսակը կիրառում է տվյալ տեսակի կարգապահական տույժը նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
  2. Ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքը ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:
  4. Ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:
  5. Ծառայողի նկատմամբ խրախուսանքները կիրառում է նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 5-6-րդ կետերով սահմանված խրախուսանքի տեսակների:
  6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-6-րդ կետերով սահմանված խրախուսանքի տեսակները կիրառում է նման կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
  7. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է Կոմիտեի նախագահը:
  8. Սույն հոդվածի 1-ին մասի 2-4-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:
  9. Խրախուսանքի կիրառման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը:

 

Հոդված 27.18.  Ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը, դրանք կիրառելու և հանելու կարգը

  1. Ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) ծառայողական պարտականություններն չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.

2) ծառայողական լիազորությունները վերազանցելը.

3) վարքագծի կանոնների խախտումը.

4) սույն օրենսգրքի 27.20-րդ հոդվածով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը:

  1. Ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով

4) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.

5) ծառայությունից ազատում:

  1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ և 5-րդ կետերով սահմանված կարգապահական տույժերը ծառայողի նկատմամբ կիրառելու իրավունք ունի նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը պաշտոնատար անձը: Սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված կարգապահական տույժը ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել ծառայության ընթացքում միայն մեկ անգամ՝ համապատասխան կոչումը շնորհելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:
  2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժը Ծառայության պետի նկատմամբ չի կիրառվում:
  3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժը Ծառայության պետի նկատմամբ կիրառում է համապատասխան նախարարը՝ Կոմիտեի նախագահի առաջարկությամբ:
  4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում ծառայողի նկատմամբ նշանակվում է ծառայողական քննություն: Ծառայողների նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանում էԿոմիտեի նախագահը:
  5. Ծառայողների նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:
  6. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ, որը պետք է համաչափ լինի կատարված կարգապահական խախտման ծանրությանը:
  7. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից` չհաշված ծառայողի հիվանդության, գործուղման կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը: Կարգապահական տույժ նշանակվել չի կարող, եթե մեկ տարուց ավելի է անցել կարգապահական խախտում կատարելու օրվանից:
  8. Կարգապահական տույժի նշանակման մասին ծառայողը տեղեկացվում է կարգապահական տույժ նշանակելու որոշումները կայացնելու օրվանից ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում:
  9. Ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումը օրենքով սահմանված կարգով բողոքարկելու վերադասության կարգով կամ դատարան:
  10. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա կարգապահական տույժը համարվում է մարված:
  11. Կարգապահական տույժը կիրառող պաշտոնատար անձի կամ նրա վերադասի կողմից կարող է հանվել նշանակումից վեց ամիս հետո` մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված կարգապահական տույժի:

 

Հոդված 27.19. Ծառայողների իրավունքներն ու պարտականությունները

  1. Ծառայողը անտառային ծառայության գործառույթներն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

1) իր իրավասության սահմաններում փայտանյութ իրացնող և փոխադրող ֆիզիկական և իրավաբանական անձանցից պահանջել փաստաթղթեր, տվյալներ, բացատրություններ և իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ նյութեր,

2) իր իրավասության սահմաններում ընդունել անտառօգտագործման կասեցման վերաբերյալ որոշումներ,

3) անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով անտառային հողերում կանգնեցնել տրանսպորտային միջոցները, անհրաժեշտության դեպքում զննության ենթարկել.

4) օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով և դեպքերում առգրավել ապօրինի ձեռք բերված անտառային պաշարները, վերցնել անտառային օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը.

5) օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում կազմել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ և ուղարկել իրավասու մարմնին, մասնակցել վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությանը, անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան լիազոր մարմնին միջնորդության ներկայացումը անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.

6) սույն օրենսգրքով սահմանված կարգով և պայմաններում կիրառելու ֆիզիկական ուժ (հարկադրանք), հատուկ միջոցներ և զենք, ինչպես նաև անձնական պաշտպանության միջոցներ.

7) անհրաժեշտության դեպքում իրավախախտողին, ինչպես նաև նրա կողմից ցուցաբերվող դիմադրությունը կամ ոտնձգությունը կամ փախուստը կանխելու նպատակով նրան վերցնել արգելանքի տակ` անհապաղ ապահովելով նրա հանձնումը ոստիկանություն.

8) հրդեհների և արտակարգ այլ պատահարների, ծայրահեղ անհրաժեշտության ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը, ինչպես նաև կապի, տրանսպորտի և այլ նյութական միջոցներ օգտագործելը.

9) իրենց իրավասության շրջանակներում ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ պարտադիր ցուցումներ անտառային օրենսդրության խախտումների և դրանց հետևանքների վերացման վերաբերյալ:

  1. Ծառայողը իրավունք ունի նաև ՝

1) պահանջելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծառայողական քննություն.

2) կոչումի` սահմանված կարգով բարձրացման.

3) բողոքարկելու պաշտոնի նշանակման և ատեստավորման արդյունքները

4) ստանալու ծառայության համար համարժեք վարձատրություն.

5) վերապատրաստվելու սահմանված կարգով և դեպքերում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին

6) պարտադիր պետական ապահովագրության:

  1. Ծառայողը ունի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված այլ իրավունքներ:
  2. Ծառայողը անտառային ծառայության գործառույթներն իրականացնելու նպատակով պարտավոր է՝

1) իր իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները.

2) մասնակցել անտառների պահպանությանն ուղղված միջոցառումների իրականացմանը.

3) պահպանել կարգապահական կանոնները, սահմանված կարգով կրել համազգեստ.

4) իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ լրիվ և հավաստի տեղեկատվություն ստանալը.

5) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` տրված հանձնարարականները, կարգադրությունները, ցուցումները և ընդունած որոշումները սահմանված կարգով կատարելը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի.

6) իրականացնել պաշտոնի անձնագրով իր վրա դրված հատուկ պարտականությունները:

  1. Ծառայողը ունի սույն օրենսգրքով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ պարտականություններ:
  2.   Ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ (հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ), որոնք հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը կամ օրենքներին, կամ դուրս են դրանք տվողի կամ կատարողի լիազորությունների սահմաններից: Ծառայողը սույն մասով սահմանված հանձնարարականներ (հրամաններ, կարգադրություններ, ցուցումներ) ստանալիս պարտավոր է ղեկավարվել օրենքների պահանջներով՝ այդ մասին տեղյակ պահելով վերադասին:
  3. Ծառայողի իր իրավասության սահմաններում տրված ցուցումները պարտադիր են կատարման համար: Դրանք չկատարելը կամ ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 27.20. Ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները

  1. Ծառայողին արգելվում է՝

 1) կատարելու այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

 2) անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ.

 3) լինելու որևէ կուսակցության անդամ.

  4) կազմակերպելու գործադուլներ կամ մասնակցելու դրանց:

  1. Ծառայողի նկատմամբ կիրառվում են նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սահմանափակումները:

 

Հոդված 27.21. Ծառայողի վարքագծի կանոնները

  1. Սույն հոդվածով սահմանված վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր ծառայողների համար:
  2. Անտառային ծառայողը պարտավոր է՝

1) հավատարիմ լինել անտառային ծառայողի երդմանը.

2) գործել Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան.

3) ցանկացած պայմաններում ու իրավիճակում խուսափել այնպիսի գործնական, մասնագիտական կամ անձնական կապերից կամ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որոնք կարող են արատավորել ծառայողի հեղինակությունը, բարի համբավը, պատիվը եւ արժանապատվությունը, խախտել նրա անաչառությունը, խոչընդոտել ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ծառայության և ծառայողի վարկը.

4) ծառայողական պարտքը կատարել հմտորեն և արիաբար, աննկուն կրել ծառայության դժվարությունները, լինել ազնիվ, զգոն, սկզբունքային, անկողմնակալ, համբերատար, հաստատակամ ու անաչառ.

5) հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, բարեկիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք բոլորի նկատմամբ, այլ անձանց իրավունքների սահմանափակմանն ուղղված գործողություններ իրականացնելիս դրսեւորել ծայրահեղ ողջամտություն.

6) խստորեն պահպանել ծառայողական, պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքները.

7) ցանկացած իրավիճակում պահպանել անձնական արժանապատվությունը, բարձր պահել պատիվը, բարձր պահել ծառայության հեղինակությունը, անձնական վարվեցողությամբ եւ գործունեությամբ հարգանք ու վստահություն ներշնչել ծառայության եւ իր անձի նկատմամբ.

8) օրենքով նախատեսված լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի եւ այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից եւ այլ միջամտությունից, ազատ լինել իր գործողությունների համար քննադատվելու մտավախությունից.

9) հանուն անձնական կամ այլ անձանց շահերի չնսեմացնել ծառայության և ծառայողի վարկը.

10) աջակցել իր ղեկավարին կարգապահության ամրապնդման հարցում, հարգանքով վերաբերվել նրանց և իրենից բարձր կոչումով ծառայողներին,որպես ղեկավար հարգել ենթակաների պատիվն ու արժանապատվությունը, խստապահանջություն դրսևորել՝ խրախուսման, համոզման և կարգապահական պատասխանատվության միջոցների զուգորդմամբ, ցուցաբերել ենթակաների նկատմամբ մշտական հոգատարություն և օրինակ ծառայել նրանց համար.

11) կատարելագործել մասնագիտական կարողունակությունները, ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը ու արհեստավարժությունը

12) անհարկի չընդգծել իր պաշտոնական դիրքը, իրեն տրամադրված ծառայողական զենքը հասարակական վայրերում ցուցադրաբար չկրել.

13) ծառայողական պարտականությունների իրականացման ընթացքում թույլ տրված խախտումների ու թերությունների բացահայտմանն ու անաչառ քննադատությանը վերաբերվել ըմբռնումով եւ միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու համար.

14)    ծառայողների հետ հարաբերություններում լինել հարգալից, հավասարակշռված, հարգել նրանց կարծիքը, պատրաստակամություն դրսեւորել  օգնելու եւ աջակցելու նրանց, անիրավաչափորեն չմիջամտել  նրանց ծառայողական լիազորությունների իրականացմանը:

15)    անձնական պատասխանատվության գիտակցմամբ վերաբերվել իր ծառայողական պարտականությունների կատարման և համընդհանուր կանոնների պահպանմանը, ինչպես նաև իր ղեկավարների լիազորությունների շրջանակներում տրված հրամանների (հրահանգների, կարգադրությունների) ճիշտ և ժամանակին կատարմանը

16)    դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, ձեռնպահ մնալ որեւէ վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել, ինչպես նաեւ չդրսեւորել հովանավորչություն որեւէ կուսակցության նկատմամբ:

 

Հոդված 27.22. Ծառայողի սոցիալական և այլ երաշխիքները

  1. Անտառային ծառայության ծառայողի վարձատրության, պարգևատրումների և դրամական օգնության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով՝ փրկարար ծառայության ծառայողի վարձատրության. պարգևատրման և դրամական օգնության հետ կապված հարաբերությունները կարգավորող համապատասխան նորմերով: Անտառային ծառայության ծառայողի կենսաթոշակային ապահովությունը իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ծառայողին պատճառված գույքային վնասը, ծառայողի հուղարկավորության ծախսերը` հատուցում է պետությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանածկարգով և չափերով:
  3. Ծառայողալան անհրաժեշտությամբ պայմանավորված ծառայողին այլ վայր գործուղելիս ծառայողն ապահովվում է բնակելի տարածությամբ: Իսկ դրա անհնարինության դեպքում տրվում է դրամական փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանածկարգով և չափերով:
  4. Ծառայողը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության պաշտպանության ներքո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի և ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ծառայողական պարտականությունների հետ կապված ոչ իրավաչափ ներգործության սպառնալիքի դեպքում ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նրանց անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
  5. Ծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության իրենց պարտականությունները կատարելիս հաշմանդամ դառնալու կամ զոհվելու (մահանալու) դեպքերից՝ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 6.Պետությունը անտառային ծառայողի համար երաշխավորում է նաև՝

1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ամենամյա վճարովի արձակուրդ.

3) վերապատրաստում` այդ ընթացքում պահպանելով նրա պաշտոնը և դրա համար նախատեսված վարձատրությունը.

4) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում նրան, իսկ զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.

5) մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով գործուղման ծախսերի փոխհատուցում:

  1. Ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդների տեսակները, դրանց տրամադրման կարգի և առանձնահատկությունները կարգավորվում են «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նորմերը:
  2. Ծառայողի հերթապահության ժամանակի տևողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը: Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար` որոշակի վայրում անհետաձգելի գործողություններ կատարելու համար: Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը՝ Ծառայության պետի ներկայացմամբ:

 

Հոդված 27.23. Ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական պաշտպանության միջոցները

1.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ծառայողին տրվում է անտառային ծառայության համազգեստ: Համազգեստի, տարբերանշանների նկարագիրը, դրանք կրելու կարգը, պայմանները և այն կրելու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

  1. Ծառայողին տրվում է սահմանված ձևի վկայական, որի ձևը և տրամադրելու կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը:
  2. Ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք, հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության միջոցներ պահելու և կրելու իրավունք: Ծառայողին ծառայողական հաշվեցուցակային զենք և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:
  3. Ծառայողական հաշվեցուցակային զենքը պահելու և կրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Հատուկ միջոցները և անձնական պաշտպանության միջոցները պահելու և կրելու կարգը սահմանում է Կոմիտեի նախագահը:
  4. Ծառայողի անձնական պաշտպանության և հատուկ միջոցների ցանկը, ինչպես նաև դրանք սպառազինության մեջ ընդգրկելու,սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 27.24. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու զենքի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները

  1. Ծառայողը որպես բացառիկ միջոց գործադրում է ֆիզիկական ուժ (հարկադրանք), հատուկ միջոցներ և զենք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է իր պարտականությունները կատարելու համար և եթե այլ միջոցներով այդ պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:
  2. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման ընտրությունը կատարելիս ծառայողն առաջնորդվում է` ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից:
  3. Ծառայողները պարտավոր են անցնել հատուկ ուսուցում, ինչպես նաև պարբերաբար անցնել ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու և առաջին օգնություն ցույց տալու հմտությունը որոշող ստուգումներ:
  4. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության դեպքում ծառայողն իրավունք ունի օգտագործելու ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:
  5. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք գործադրելիս ծառայողը պարտավոր է`

1) նախազգուշացնել դրանք գործադրելու մտադրության մասին` անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում անձանց կյանքի կամ առողջության համար, կամ երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն՝ բժշկական կազմակերպություններին անհապաղ հայտնելով մարմնական վնասվածքների ու մահվան բոլոր դեպքերի մասին.

3) ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման դեպքում անմիջապես զեկուցել վերադասության կարգով, իսկ զենքի գործադրման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին, ինչպես նաև սեղմ ժամկետում հայտնել տուժածների մերձավոր ազգականներին:

  1. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի գործադրման հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին ծառայության պետը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում դատախազի:
  2. Սույն հոդվածի5-րդ մասի 3-րդ կետով,6-րդ մասով և սույն օրենսգրքի 27.26-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում տեղեկացումը կատարվում է գրավոր` նշելով ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի գործադրման անհրաժեշտությունը փաստող հանգամանքները և իրավական հիմքերը, այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ գործադրվել են դրանք, գործադրված հատուկ միջոցների, հրազենի և ռազմամթերքի տեսակը և քանակը, մարմնական վնասվածքներ ստացած անձանց առաջին բուժօգնությանն ուղղված միջոցառումները, մարմնական վնասվածքներ ստացած անձանց կամ մահացածներին տեղափոխելու վայրերը, եթե տեղափոխումն իրականացրել են ծառայողները:
  3. Արգելվում է զենք կամ հատուկ միջոցներ գործադրել հղիության ակնհայտ նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների և անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու և ծառայողի կյանքին կամ առողջությանը սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի, ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ զենքի գործադրումից կարող են տուժել այլ անձինք:
  4. Անձնական պաշտպանության ապահովման համար ծառայողն իրավունք ունի օգտագործել սաղավարտ, վահան, զրահաբաճկոն, հակագազ և անձնական պաշտպանության այլ միջոցներ:
  5. Լիազորությունների վերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցի կամ զենքի գործադրումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 27.25. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների գործադրման դեպքերն ու կարգը

  1. Իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, անտառային ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դրանց կատարմանը խոչընդոտելու, անհնազանդություն ցուցաբերելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկականուժ (հարկադրանք), ինչպես նաև ձեռքի տակ գտնվող անհրաժեշտ առարկաներ, եթե ֆիզիկական ուժի գործադրումը չի ապահովում իր վրա դրված պարտականությունների կատարումը:
  2. Ծառայողն իրավունք ունի իր տրամադրության տակ գտնվող հատուկ միջոցներ գործադրելու`

1) անտառային ծառայողի կամ այլ անձանց վրա անտառներում (անտառային հողերում) կամ դրանց հարող տարածքներում կատարվող հարձակումը խափանելիս.   

2) ծառայության կողմից վերահuկվող անտառի և անտառային հողերի, շինությունների, կառույցների և փոխադրամիջոցների վրա հարձակումը խափանելիս.

3) ծառայողի նկատմամբ ցուցաբերվող անհնազանդությունը հաղթահարելիս կամ դիմադրությունը խափանելիս, կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.

4) իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս. 

5) երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ տվյալ անձը կամ անձինք պատրաստվում են զինված հարձակում կամ դիմադրություն ցույց տալ.

6) իրավախախտում կատարելու կամ կատարելու փորձ անելու համար բռնված կամ իր անձը ներկայացնելուց հրաժարվող կամ ակնհայտ կեղծ տվյալներ ներկայացնող անձանց արգելանքի վերցնելիս և Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հանձնելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, անհնազանդություն ցուցաբերել կամ դիմադրություն ցույց տալ ծառայողին.

7) անտառներում (անտառային հողերում) կամ դրանց հարող տարածքներում ավտոտրանսպորտային միջոցը կանգնեցնելիս, երբ վարորդն ակնհայտորեն չի ենթարկվում ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու պահանջին:

  1. Ծառայողները, որպես հատուկ միջոցներ, կարող են գործադրել`

1) ռետինե մահակներ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված դեպքերում,

2) արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

3) ձեռնաշղթաներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում,

4) ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

5) արգելանքներ քանդելու միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-7-րդ  կետերով նախատեսված դեպքերում,

6) մարդկանց և տրանսպորտային միջոցների հարկադիր կանգնեցման (արգելափակման) միջոցներ` սույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված դեպքերում

7) էլեկտրահարող սարքեր` սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով նախատեսված դեպքերում,

8) ծառայողական շներ` սույն հոդվածի 2-րդ մասի 1-6-րդ կետերով նախատեսված դեպքերում:

  1. Արգելվում է անտառային ծառայության սպառազինության մեջ հատուկ միջոցների այնպիսի տեսակներ ընդգրկելը, որոնք, ըստ իրենց մարտավարատեխնիկական բնութագրերի, կարող են մարդու առողջությանը պատճառել ծանր վնաս կամ մարդու օրգանիզմում առաջացնել անդառնալի փոփոխություններ կամ մահ պատճառել կամ չհիմնավորված ռիսկի աղբյուր են:

 

  Հոդված 27.26. Զենքի գործադրման դեպքերն ու կարգը

  1. Ծառայողի կողմից զենք կարող է գործադրվել հետևյալ դեպքերում.

1) անտառային ծառայության կողմից վերահuկվող անտառի, դրան հարող տարածքների և անտառային հողերի, շինությունների, ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների տարածքում ծառայողների վրա զինված հարձակումը հետ մղելիս, ինչպես նաև զենքին տիրելու փորձերը խափանելիս

2) անտառային ծառայության կողմից վերահuկվող անտառի, դրան հարող տարածքների և անտառային հողերի, շինությունների, ծառայության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների տարածքում գտնվող  անձանց կյանքին և առողջությանը սպառնացող զինված հարձակումը հետ մղելիս, ոտնձգություն կատարող անձին վնասազերծելիս.

3) անտառային տնտեսության դեմ հանցագործություն կատարելու պահին բռնված և փախուստի փորձ կատարող, ինչպես նաև զինված դիմադրություն ցույց տվող անձանց արգելանքի վերցնելիս:

  1. Ծառայողը իրավունք ունի զենք օգտագործել`

1) տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում անձանց կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում ծառայողի` տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին.

2) մարդկանց կյանքին և առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

3) զենք օգտագործելու կամ գործադրելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

  1. Զենք գործադրելիս ծառայողը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները` այլ անձանց անվտանգությունն ապահովելու և տուժածներին բուժօգնություն ցուցաբերելու ուղղությամբ:
  2. Ծառայողը իրավունք ունի բացելու և մարտական վիճակի բերելու զենքը, եթե գտնում է, որ ստեղծված իրավիճակում կարող են ծագել զենք գործադրելու` սույն հոդվածով նախատեսված հիմքեր: Մինչև զենքի գործադրումն այն պետք է օգտագործվի նախազգուշական կրակոցի համար:
  3. Ծառայողներին զենք հատկացնելը ու հաշվառելն իրականացվում են «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 27.27. Ծառայության տարբերանշանը և նյութատեխնիկական ապահովումը

  1. Ծառայությունը ունի տարբերանշան, որի նկարագիրը հաստատում է ՀՀ կառավարությունը:
  2. Ծառայության նյութատեխնիկական ապահովումն իրականացնում է Կոմիտեն:

 

   Հոդված 4. Օրենսգրքի 58-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության խնդիրն է ապահովել անտառային տնտեսության վարման, անտառօգտագործողների կողմից անտառային հողերի օգտագործման սահմանված կարգի, անտառօգտագործման նորմերի, ինչպես նաև անտառային օրենսդրությամբ սահմանված այլ նորմերի պահպանումը:

  1. Անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ հսկողությունն իրականացնում է անտառային կոմիտեն՝ սույն օրենսգրքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
  2. Անտառների պահպանության կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է անտառային ծառայությունը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:

 

   Հոդված 5. Եզրափակիչ և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ անտառային ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը ենթակա է հաստատման մեկամսյա ժամկետում, իսկ ծառայողների պաշտոնների անվանացանկը, հաստիքացուցակը և պաշտոնների անձնագրերը՝ եռամսյա ժամկետում: Սույն օրենքով սահմանված այլ իրավական ակտերը ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
  3. Անտառային ծառայության պետը նշանակվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում:
  4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո անտառային ծառայության թափուր պաշտոններում նշանակումները մինչև 2019 թվականի հունիսի 1-ը կատարվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով հետևյալ պայմաններով՝

1) անտառային ծառայության պետ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, փրկարար ծառայության, քրեակատարողական  ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի,  դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայությունում բարձրագույն կամ առնվազն երեք տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի անտառային ծառայության գնդապետի կոչմանը հավասարազոր ոչ ցածր կոչում:

2) անտառային ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է զինված ուժերի, ազգային անվտանգության, դատախազության, ոստիկանության լիազոր մարմինների, փրկարար ծառայության, քրեակատարողական  ծառայության, հատուկ քննչական ծառայության, քննչական կոմիտեի,  դատական ակտերի հարկադիր կատարման  ծառայությունում բարձրագույն կամ առնվազն երկու տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի անտառային ծառայության փոխգնդապետի կոչմանը հավասարազոր ոչ ցածր կոչում:

3) անտառային ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է հանրային ծառայության բարձրագույն, գլխավոր խմբի կամ առնվազն երկու տարի առաջատար խմբի պաշտոն, կամ պետական կառավարման ոլորտի առնվազն 4 տարվա ստաժ:

4) անտառային ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն ծառայողը, ով զբաղեցրել է հանրային ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար խմբի կամ առնվազն մեկ տարի կրտսեր խմբի պաշտոն կամ պետական կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ:

  1. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով նշանակված անտառային ծառայողներին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը շնորհված դասային աստիճանները, կոչումները պահպանվում են՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, և համապատասխանեցվում են սույն օրենսգրքով սահմանված դասային աստիճաններին:
  2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ՀՀ կառավարության կողմից սույն օրենսգրքի 27.6-րդ հոդվածի 12-րդ մասով սահմանված որոշումը ընդունելը, այլ մարմիններում հանրային ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց անտառային ծառայությունում պաշտոնի նշանակելիս նրանց զինվորական կամ հատուկ կոչումը (դասային աստիճանը, որակավորման դասը) համապատասխանեցվում է անտառային ծառայության համապատասխան կոչմանը՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից փրկարար ծառայության ծառայողների կոչմանը համապատասխանությունը հանրային ծառայության դասային աստիճաններին և զինվորական կամ հատուկ կոչումներին:
  3. Ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 2 տարի հետո, իսկ առաջին վերապատրաստումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց 1 տարի հետո։
  4. Ծառայողների հատուկ ուսուցումը անցկացվում է սույն օրենքով սահմանված համապատասխան պաշտոններում նշանակում կատարելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

 

 

 

 

 

 

 

 

  • Discussed

    16.03.2018 - 31.03.2018

  • Type

    Law

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5002

Print