Add to favourites

Under development

«ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած ասպիրանտների գիտական աշխատանքների` տվյալ երկրի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատման գործընթացում ժամկետները շատ հաճախ ձգձգվում են:  Դրանք կարող են տևել 6-9 ամիս: 

Մասնագիտական խորհուրդների կողմից շատ հաճախ չի պահպանվում ատենախոսության պաշտպանության օրվա նշանակումը մինչև ասպիրանտուրան ավարտելը մի շարք պատճառներով: Այդ պատճառներից են՝ մասնագիտական խորհուրդների անդամների բացակայությունը գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու հետևանքով, երբեմն՝ խորհուրդը տվյալ ատենախոսության թեմային համապատասխան մասնագետով ապահովելու բարդությունը և այլն:

  1. Անհրաժեշտությունը

      Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայում միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ՀՀ քաղաքացիների՝ գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու և գիտական աստիճանը սահմանված կարգով հաստատելու համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետման ժամկետը տվյալ օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներին հնարավորինս համապատասխանեցնելու համար, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նպատակահարմար է գտնում հարցը կարգավորել «ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Պետական պատվերով, միջպետական և միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, օրդինատուրայում, ինտերնատուրայում, մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տալու դեպքերը և կարգը հաստատելու մասին»  117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու միջոցով:

  1. Ակնկալվող արդյունքը

   Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում  կհստակեցվեն օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների ասպիրանտուրայում միջպետական համաձայնագրերի շրջանակներում ուսումնառող ՀՀ քաղաքացիների՝ պարտադիր զինվորական ծառայության  զորակոչից տրված ժամկետի երկարաձգման միջոցով գիտական աստիճանի ատենախոսությունը պաշտպանելու և գիտական աստիճանը սահմանված կարգով հաստատելու հետ կապված հարաբերությունները:

 

Տեղեկանք

 «ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի   117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

 «ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­մամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

 

Տեղեկանք

 «ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի  117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին

         

 «ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի 117-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդուն­­­մամբ պետա­կան բյուջեի եկա­մուտ­ների նվազեցում կամ ծախ­սերի ավե­լա­ցում չի ակն­­կալ­վում:

 

 

 

  • Discussed

    01.03.2017 - 16.03.2017

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8243

Print