Add to favourites

«Բյուջետային ծրագրերի գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագծով առաջարկվում է իրավական հիմքեր ձևավորել բյուջետային ծրագրերի գնահատման կառուցակարգերի, ինչպես նաև բյուջետային ծրագրերի ազդեցության և արդյունավետության պարբերական և կանոնավոր գնահատման գործընթացի ներդրման համար, որը կնպաստի բյուջետային ծրագրերի արդյունավետության բարձրացմանը:

  • Discussed

    06.12.2024 - 22.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial, Public management

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 623

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

07.12.2024

Հարգելի գործընկերներ, Ողջունելի Ձեր նախաձեռնության մշակված և հանրային կարծիքի ներկայացված ՀՀ-ի կարևորագույն գործընթացի գնահատման փաստաթուղթը։ Միևնույն ժամանակ առաջարկում եմ ներկայացված նախագիծը լրամշակել և համապատասխանեցնել այն իր վերնագրին համապատասխան։ Մասնավորապես․ - Առաջարկվող նախագիծը նախատեսված է բյուջետային ծրագրերի գնահատման ԿԱՐԳԸ հաստատելու մասին։ Սակայն, նախագծով չեն ներկայացվել որևէ գնահատման չափորոշիչ։ Այն զուրկ է թե մինչ-ծրագրային, թե հետ-ծրագրային չափորոշիչներից։ Իսկ նախագծով նշված աշխատակարգը, որը պետք է հաստատվի Վարչապետի որոշմամբ չի կարող հաստատել և նկարագրել բացակայող գնահատման չափորոշիչները։ - Ներկայացված նախագիծը տպավորություն է ձևավորում, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է ավելի շուտ հիմնավորում կառուցվածքային փոփոխություն կատարելու, հաստիքային միավորների քանակի ավելացման նպատակով, ինչպես նաև նոր խորհրդակցական մարմին ձևավորման համար։ - Բացի այդ, հաշվի առնելով պետական և համայնքային բյուջեի և իրականացվող ծրագրերի հանրային լինելու գաղափարից՝ առաջարկվող խորհրդում բացակայում եմ հանրային և մասնագիտական հասարակական կառույցների ներգրավման հնարավորությունը։ Խստորեն առաջարկում եմ առնվազն 40 տոկոս մասնակցության համամասնությամբ։

See more