Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի նիստի «Հայաստանի Հանրապետությունում մարզադպրոցների կառավարման և գործունեության կազմակերպման արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» № 36 արձանագրային որոշման հավելվածի 7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել մանկապատանեկան մարզադպրոցի օրինակելի հաստիքացուցակը՝ համաձայն հավելվածի:
  2. Պետական կառավարման մարմինների պետական ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակը հաստատելիս առաջնորդվել  սույն  որոշմամբ  հաստատվող մանկապատանեկան մարզադպրոցների օրինակելի հաստիքացուցակով:
  3. Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարներին՝ իրենց ենթակայության մանկապատանեկան մարզադպրոց հանդիսացող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակը հաստատելիս առաջնորդվել սույն որոշմամբ հաստատվող մանկապատանեկան մարզադպրոցի օրինակելի հաստիքացուցակով:
  • Discussed

    13.03.2018 - 28.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9386

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: