Add to favourites
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
| No | Suggesion author, date of receipt | Status | Suggestion content | Attached files | Conclusion | Article |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լիլիթ Պողոսյան 04.12.2024 16:37:04 | "...կամ որակի կառավարման համակարգ ներդնելու նպատակով լիազոր մարմնին դիմում չներկայացնելու դեպքում..." նմանատիպ դիմումի մասին որևէ տեղ որևէ պարզաբանում չկա, ի՞նչ դիմումի մասին է խոսքը, միգուցե դա վերաբերում է 1413-Ն ԿՈ-ով սահմանվող "ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ" դիմումի՞ն։ Հիմնավորման մեջ նմանատիպ կետ է գրված․ "1) Օրենքով ևս կամրագրվեն լաբորատոր գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառություններ, որոնք արդեն իսկ սահմանված են Կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1413-Ն որոշմամբ:" Սական այդ որոշման մեջ որակի կառավարման համակարգ ներդնելու ընդհանուր պահանջից բացառություններ նկարագրված չեն, եթե դա վերաբերում է հավելվածի առաջին գլխի 1 կետին, ապա այդ երկու բացառությունները նույն միտքը չեն արտահայտում։ | 1. Ընդունվել է 2. Չի ընդունվել Բացառությունները սահմանված են ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 02-ի N 1413-Ն որոշման հովելվածի 2-րդ կետով։ | |||
| 2 | Լիլիթ Պողոսյան 04.12.2024 16:37:04 | Ըստ Որակի Կառավարման համակրգի հավաստագրման և հավատարմագրման միջազգային պրակտիկայի (ISO/IEC 17011, ISO/IEC 17021)՝ գնահատման բուն գործընթացին հաջորդում է անհամապատասխանությունների վերացման/շտկման փուլ՝ հիմնականում 1-3 ամիս տևողությամբ։ Առաջարկվում է 80% շեմը չհաղթահարող կազմակերպություններին տրամադրել հավելյալ ժամանակահատված (օրինակ՝ 20 աշխատանքային օր), որի ընթացքում անհամապատասնությունները չվերացնելու դեպքում միայն կասեցվի գործունեության լիցենզիան։ | Չի ընդունվել. Առաջարկվող իրավակարգավորումը դուրս է սույն նախագծի կարգավորման առարկայի շրջանակներից։ |