Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

Նախագծի ներկայացումը պայմանավորված է դեղերի շրջանառության ոլորտում տնտեսվարողների համար «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքով սահմանված առանձին պարտականությունների պատշաճ կատարման համար անցումային ժամանակահատված սահմանելու, ինչպես նաև օրենքում տեղ գտած առանձին վրիպակներ շտկելու, առանձին մասնագիտական ակտերի ընդունման իրավասությունը ՀՀ առողջապահության նախարարությանը վերապահելու անհրաժեշտությամբ:

Կարգավորման նպատակն է`

  1. շտկել օրենքում ի հայտ եկած վրիպակները, վերացնել թերի կարգավորումները,
  2. բավարար անցումային ժամանակահատված տրամադրել իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի  համար, սահմանելով  «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-86-Ն օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մասը և 25-րդ հոդվածի 12-րդ մասերի պահանջների ուժի մեջ մտնելու ժամկետի հետաձգում` մինչև 2025 թվականի հունվարի 1-ը,
  3. Դեղերի մասին ՀՀ նոր օրենքից բխող մասնագիտական բնույթ ունեցող իրավական ակտերի ընդունման լիազորությունը վերապահել ՀՀ առողջապահության նախարարին:
  • Discussed

    25.01.2017 - 09.02.2017

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 14804

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: