Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 220-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ  2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 220-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի  Հանրապետության  բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում տեղ գտած վրիպակի ուղղման անհրաժեշտությամբ:

Նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել Տավուշի մարզպետի կողմից շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությունը: Համաձայն գրության՝  Տավուշի մարզի տարեց բնակիչների կողմից (անձնական ստորագրությամբ) փաստարկվում է այն մասին, որ «Վարդան Մամիկոնյանի կաղնին» տապալվել է 1976 թվականին, այլ ոչ թե 1985 թվականին: Հետևաբար, հաշվի առնելով գյուղի պատմությունը և գյուղի տարեց բնակչության կողմից իրականացրած ստորագրահավաքը, կաղնու ծառի տապալման տարեթվի ճշգրտման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն և սույն հրամանով ամրագրել կաղնու  ծառի տապալման տարեթիվը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

             Սույն նախագծով նախատեսվում է ճշգրտել Հայաստանի  Հանրապետության բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում տեղ գտած վրիպակը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի  Հանրապետության  բնապահպանության նախարարի 2014 թվականի օգոստոսի 5-ի N 220-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» հրամանի N 9-րդ հավելվածի փոփոխության արդյունքում կունենանք «Վարդան Մամիկոնյան կաղնի» բնության հուշարձանի տարեթվի հստակեցում:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների.

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

 

  • Discussed

    27.11.2024 - 17.12.2024

  • Type

    Order

  • Area

    Nature protection, Economy, Cadastre

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 686

Print