Add to favourites

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՖՈՆԴԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել հարկադիր կատարողին՝ օրենքով սահմանված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Նախագծով առաջարկվող պարգևատրման հավելյալ ֆոնդի ձևավորման կառուցակարգը բազմաշերտ է, որով ընդգծվում է տրամադրվելիք ֆոնդի արդյունքահեն բնույթը: Մասնավորապես, որպես ֆոնդի տրամադրման դրական պայման ընտրվել է հաշվետու ժամանակահատվածում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում կարճված կատարողական վարույթների և նույն ժամանակահատվածում ընթացք տրված վարույթների տոկոսային հարաբերակցությունը (արդյունքային ցուցանիշը): Ընդ որում, արդյունքային ցուցանիշի աճողական լինելը պայմանավորվել է յուրաքանչյուր հաջորդ տարի առավել արդյունավետ գործելու ջանք գեներացնելու նպատակով, իսկ արդյունքային ցուցանիշի առաջնային շեմ է ընդունվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2024թ. 1-ին կիսամյակ և 2023թ. 2-րդ կիսամյակ հաշվետու ժամանակահատվածի ներկայիս ցուցանիշը (40%): Միևնույն ժամանակ, հակառակ համեմատական տրամաբանությամբ յուրաքանչյուր հաջորդ տարվա ֆոնդի՝ հաշվետու ժամանակահատվածում գանձված կատարողական ծախսից գոյացող տոկոսը նվազում է՝ պայմանավորված լինելով տվյալ ժամանակահատվածում ավելի արդյունավետ գործելու պայմաններում ավելի մեծ գումար որպես կատարողական ծախս գանձված լինելու կանխավարկածով:

  • Discussed

    26.11.2024 - 11.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Justice, Financial, Compulsory enforcement of judicial acts, Public service

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 607

Print