Add to favourites

The draft has been accepted

<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>

Հիմնավորում

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>>   որոշման նախագծի վերաբերյալ

<<Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 28-ի  N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին>> որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 498.137.2 հազար դրամ, <<Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում>> ծրագրով՝ 81,527.2 հազար դրամ:  <<Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում>> ծրագրով ՀՀ կառավարությանը նախատեսվել է 5,880,335.3 հազար դրամ: Նկատի ունենալով, որ ծրագրի պատվիրատուն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն է, և այն, որ 2018 թվականին իրականացման ենթակա շինարարական աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, անհրաժեշտություն  է առաջացել իրականացնելու վերաբաշխում՝  5,880,335.3 հազար դրամը՝ ՀՀ կառավարությունից ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը:

Երկրորդ վերաբաշխումը վերաբերվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավման 2 ծրագրերին՝ <<Սիմենս>> ընկերության հետ 2017թ․ չորրորդ եռամսյակում կնքված ճանապարհային հաշվիչ սարքերի ձեռքբերման վճարումն իրականացնելու համար: 2017թ․ վճարվել է միայն առաջին կանխավճարը՝ պայմանագրային արժեքի՝ 179,570 եվրո, 10% գումարի չափով,  որի 90% դեռ վճարման ենթակա է։

Ուստի անհրաժեշտություն է առաջացել <<Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավման լրացուցիչ ծրագրից>>  5113 հոդվածից կատարել վերաբաշխում՝ <<Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի  բարելավման ծրագրի>> 5129 հոդվածին՝ այլ մեքենաներ ու սարքավորումներ հոդվածին՝ 30 հաշվիչների ձեռք բերման նպատակով կնքված պայմանագրային պարտավորությունները կատարելու համար:

Բացի այդ, ՀՀ կառավարության 2017-2022թթ միջոցառումների ծրագրով ամրագրված <<Մինչև 2019 թվականի  ավարտը ՀՀ շուրջ 7500 կմ երկարությամբ  ճանապարհային ցանցի  գույքագրում,  քարտեզագրում  և  թվայնացում>> դրույթի կատարումն ապահովելու նպատակով, անհրաժեշտություն է առաջացել Հա­յաս­տանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնո;լոգիաների նախարարությանը Հայաս­տանի Հան­րապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրա­պե­տու­թյան կառավարության պահուստային ֆոնդից ճանապարհային ցանցի թվային քարտեզագրման համակարգչային ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով 2018 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 40,000,0 հազար դրամ:

  • Discussed

    12.03.2018 - 29.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7347

Print