Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՐՅՈԺԱ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԵՐՅՈԺԱ ԱՐԹՈՒՐԻ ԲԱԲԱՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ  ՏՐՎԱԾ  ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2023 ԹՎԱԿԱՆԻ  ՀՈՒԼԻՍԻ 20-Ի № 1207-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպորտի բնագավառում  ունեցած նշանակալի նվաճումների համար Սերյոժա Արթուրի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207 - Ա որոշման որոշման մեջ փոփոխություն   կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝  հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման հավելվածի 6-րդ կետը :

Սերյոժա Արթուրի Բաբայանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու  անհրաժեշտությունը առաջացել է Հայաստանի ֆուտբոլի  ֆեդերացիայի (այսուհետև՝ ֆեդերացիա)  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն ուղղված 2024 թվականի հոկտեմբերի 31- ի N ֆ/1 177 գրությունը,  որով ֆեդերացիան հայտնում է, որ Սերյոժա Արթուրի Բաբայանը այլևս չի հանդիսանում Հայաստանի ֆուտբոլի մինչև 21 տարեկանների ազգային հավաքականի անդամ: Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության  կառավարության 2023 թվականի հուլիսի 20-ի «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի  ամառային զորակոչից տարկետում տալու մասին» № 1207-Ա որոշման մեջ՝  ուժը կորցրած ճանաչելով որոշման հավելված N 2-ի 14-րդ կետը:

«Սպորտի բնագավառում  ունեցած նշանակալի նվաճումների համար Սերյոժա Արթուրի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու և 2023 թվականի հուլիսի 20-ի N 1207 - Ա որոշման որոշման մեջ փոփոխություն   կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    15.11.2024 - 30.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1752

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: