Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 84-րդ հոդվածի 2-րդ մասին և Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի սեպտեմբերի 10-ի N 45-Ն որոշմանը համապատասխան`«Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ հրավիրվել են հանրային քննարկումներ:

Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են նոյեմբերի 14-ից մինչև նոյեմբերի 29-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկվել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.budget@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Երևանի քաղաքապետարան:

Հանրային քննարկումների ընթացքում՝ նոյեմբերի 26-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ Երևանի քաղաքապետարան ներկայացնել դիմում (հնարավոր է նաև դիմումն ուղարկել առցանց տարբերակով՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում առցանց դիմում ներկայացնելու տարբերակից):

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-192 հեռախոսահամարով:

 

  • Discussed

    14.11.2024 - 29.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Yerevan Municipality

  • Status

  • Հանրային հարցման ամսաթիվ

    26.11.2024

  • Հանրային հարցման հասցե

    During public discussions, public open hearings will be held on November 26, 2024 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of Yerevan Municipality at 1 Argishtii Street.

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2969

Print

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

29.11.2024

Առաջարկում ենք մեծացնել «Սոցիալական ծառայությունների կազմակերպում» ծրագրին հատկացված միջոցներն առնվազն երկու անգամ՝ հաշվի առնելով սոցիալական տարբեր խմբերի, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երևանցիների բազմազան կարիքները, սոցիալական նոր ծառայությունների ձևավորման համար անհրաժեշտ նպաստավոր պայմանները և ծառայություններից օգտվող անձանց թվի ընդլայնման հրամայականը: Սոցիալական պաշտպանությանը հատկացվում է բյուջեի միայն 2%-ը, ինչը համեմատելի չէ համանման երկրների մայրաքաղաքների բյուջեների համամասնության հետ։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

29.11.2024

Առաջարկում ենք մեծացնել «Թեքահարթակների կառուցում» ծրագրի բյուջեն՝ երաշխավորելու, որ կառուցվող թեքահարթակների թիվն առնվազն պակաս չէ նախորդ տարվա ցուցանիշներից։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

29.11.2024

Առաջարկում ենք «Հանգստի գոտիների և զբոսայգիների կառուցում ու պահպանում» ծրագրով նախատեսել միջոցներ առնվազն 5 այգիներ համընդհանուր դիզայնի սկզբունքներին ամբողջությամբ համապատասխանեցնելու նպատակով՝ հաշվի առնելով «Կանաչ ներառում. հանրային զբոսայգիները որպես հայաստանյան համայնքների մասնակցության տարածք» հետազոտությունը (https://dra.am/hy/articles/reports/study-public-parks-as-a-space-for-participation-of-armenian-communities) և «Նախագծելով բոլորի համար. ուղեցույց հանրային կանաչ տարածքների մասին» ուղեցույցը (https://dra.am/hy/articles/reports/designing-for-everyone-guide-on-public-green-spaces)։ Հայտնում ենք աջակցության մեր պատրաստակամությունը անհրաժեշտ փոփոխությունների գնահատման հարցում։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: