ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 1․ Անհրաժեշտությունը

2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 8-ի թիվ 1048-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 13-ի թիվ 176-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշումներում:  

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Վկայակոչված իրավական ակտերով ստեղծված համապատասխան հանձնաժողովներն ընդունում են պարտադիր կատարման ենթակա ակտեր, ինչը հակասում է 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված իրավակարգավորումներին:

3  Կարգավորման նպատակը և բնույթը .

      Նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին վերապահել ներկայումս հանձնաժողովների կողմից ընդունվող ակտերն ընդունելու լիազորությունը:

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերը մշակվել են ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի կողմից:

5․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ կապահովվի նշված իրավական ակտերի՝ 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցումը:

  • Discussed

    06.03.2018 - 23.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6732

Print