Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

    2023 թվականից մեկնարկել է տնօրենների ընտրության և նշանակման նոր ձևաչափով գործընթացը, որի կիրարկման ընթացքում ի հայտ են եկել կարգավորման ենթակա մի քանի խնդիրներ, մասնավորապես հարցազրույցի փուլը հաղթահարած հավակնորդների մասնագիտական զարգացման և աջակցության տրամադրման, ինչպես նաև զարգացման ծրագրի փորձաքննությունն իրականացնող կազմակերպությունների աշխատակարգի հաստատման և փորձաքննության ընթացակարգերի վերաբերյալ որոշ դրույթների վերանայման ուղղությամբ։

   Տնօրենների ընտրությունը և նշանակումը նոր ձևաչափով իրականացնելու ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ հավակնորդը զարգացման ծրագրի գնահատման անցողիկ շեմը հաղթահարելով՝ հարցազրույցի ժամանակ էականորեն ցածր է գնահատվում հենց զարգացման ծրագրի վերաբերյալ հարցերի շրջանակում: Նշված հանգամանքը վկայում է կամ նրա ներկայացրած զարգացման ծրագրի՝ ինքնուրույն գրած չլինելու կամ տվյալ հավակնորդի՝ հաստատությունում ուսումնական գործընթացի վերաբերյալ բավարար պատկերացում չունենալու մասին:

   Ներկա նախագիծը կոչված է հասցեագրել և շտկել այդ խնդիրները։

 

  • Discussed

    08.11.2024 - 23.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2259

Print

Suggestions

Արմենուհի Սերոբյան

19.11.2024

Արմենուհի Սերոբյան , ուսուցիչ Ես կուզենայի կարծիք հայտնել վերոգրյալի մասին: Այս հարցը կարևոր և տարներ շարունակ լճացած և կոռուպցիոն ռիսկեր պարունակող խնդիր է եղել: Մեծ մասը ՝ այդ թվում գործող տնօրեններ, չեն հաղթահարում հարցազրույցի փուլը, քանի որ նախորդ տարիներին զարգացման ծրագիրը ունեցել է ձևական բնույթ: Ես ողջունում եմ տնօրենի ընտրության նոր կարգը, բայց միևնույն ժամանակ պետք է մշակել նաև այլընտրանքային գործիքներ, այլապես կառաջանա հանրակրթական ոլորտի կառավարման լուրջ ճգնաժամ:

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: