Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ

Նախագծերի փաթեթը և հիմնավորումը ներկայացվում են առդիր:

  • Discussed

    28.10.2024 - 12.11.2024

  • Type

    Law

  • Area

    Justice, Healthcare, Job and employment, European Court of Human Rights, Civil procedure

  • Ministry

    Ministry of Justice

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2935

Print

Related documents / links

Suggestions

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.11.2024

Նախագիծը հակասում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 12-րդ հոդվածին, համանուն կոմիտեի 1-ին ընդհանուր մեկնաբանությանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի սկզբունքներին։ Ավելին՝ նախագծի հիմնավորումները միտումնավոր անտեսում են Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջները՝ կենտրոնանալով բացառապես ​​ՄԻԵԴ որոշումների, ԵԽ չափանիշների և ԵԽ անդամ պետությունների փորձի վրա՝ շրջանցելով Ավստրիայի, Չեխիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Պորտուգալիայի և Իսպանիայի փորձը, որտեղ գրեթե ամբողջությամբ վերացրված է լրիվ կամ մասնակի խնամակալությունը։ Ավելին, մտահոգիչ է, որ նախագծերի փաթեթը մշակվել է Եվրոպայի խորհրդի փորձագիտական աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի շրջանակներում։ Այս նախագծի մշակումը հակասում է նաև Եվրոպայի խորհրդի հաշմանդամության ռազմավարությանը։ Հիմնավորումներում հղում է կատարվում «Հոգեկան առողջության խնդիրրներ ունեցող անձանց գործունակության սահմանափակման վերաբերյալ ներպետական իրավական դաշտի և պրակտիկայի վերլուծություն. «Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի կատարում» զեկույցին։ Վերջինս ևս շրջանցում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան և թյուր կերպով է մեկնաբանում կոնվենցիայի՝ հաշմանդամության սահմանումը՝ եզրակացնելով, որ այն չի վերաբերում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բոլոր անձանց։ Մինչդեռ կոնվենցիան հաշմանդամություն ունեցող անձ է համարում բոլոր այն անձանց, որոնք ունեն երկարատև առողջական խնդիրներ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում կարող են խոչընդոտել, որ նրանք լիարժեք և արդյունավետ մասնակցեն հասարակական կյանքին մյուսների հետ հավասար հիմունքներով։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի նկատմամբ քննարկվում է գործունակության իրավունքի սահմանափակման հարցը, նա կոնվենցիայի շրջանակներում համարվում է «հաշմանդամություն ունեցող անձ»։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.11.2024

«Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում լրացմամբ առաջարկվում է գործունակության իրավունքի սահմանափակման պայման դիտարկել նաև «գործողությունների հետևանքները նախատեսելը»։ Մինչդեռ հետևանքները նախատեսելը (կանխատեսելը) հիմնված է հավանականությունների վրա, երբ հայտնի են բոլոր փոփոխականները և համակարգերը դետերմինիստական են։ Իսկ իրական կյանքում գործողությունների (որոշումների) հետևանքները կանխատեսելը կարող է սահմանափակվել միայն ողջամտորեն ակնկալվող հետևանքներով, ինչն էլ ինքնին կարող է պայմանավորված լինել անձից դուրս՝ միջավայրային գործոններով, այդ թվում՝ անձին հասանելի տեղեկություններով և վերահսկողության հնարավորություններով։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

12.11.2024

«Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով 1.1. կետն օգտագործում է «եթե հոգեկան խանգարումն ամբողջությամբ չի ազդում» ձևակերպումը։ «Ամբողջությամբ» բառի օգտագործումը տեղին չէ, քանի որ այն բացարձակ է և հոգեկան առողջության խնդիրը չի կարող հանգեցնել իրավիճակների, երբ անձն, օրինակ, «չի հասկանում իր բոլոր գործողությունների նշանակությունը»։ Այստեղ կարևոր է, թե որ գործողություններն են դիտարկվում անհատական գնահատման շրջանակներում և ինչպես է գնահատվելու կոնկրետ գործողությունների՝ «հասկանալու և ղեկավարելու ունակություն»-ը։

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: