Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂ ՄԱՐՄՆԻ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների փոխադրման հետագծելիության նպատակով տեղորոշման կապարակնիքների օգտագործման մասին» 19.04.2022թ. համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ պարբերության և 2-րդ կետի համաձայն` լիազորված օպերատորը (մարմինը) իր անդամ պետության վերահսկող մարմնին տեղեկացնում է այդ պետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունների մասին, այդ թվում՝ հետագծման օբյեկտի մասին, արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման մասին։ Անդամ պետության վերահսկող մարմինների և այդ պետության լիազորված օպերատորի (մարմնի) միջև փոխգործակցության (ներառյալ տեղեկատվական փոխգործակցության) կարգը, այդ թվում՝ Համաձայնագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքում տեղորոշման կապարակնիքների ակտիվացման և ապաակտիվացման, արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողությունների իրականացման, ընթացուղում (փոխադրման ժամանակ) տեղորոշման կապարակնիքների փոխարինման կամ հանման ժամանակ, ինչպես նաև այն տեղեկությունների կազմը, որոնցով փոխանակվում են լիազորված օպերատորը (մարմինը) և հսկող մարմինները, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությամբ։       

Հայաստանի Հանրապետության վարչապետի 07․04․2023թ․ N 388-Ա որոշմամբ սահմանվել են Համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը, որի 4-րդ կետով նախատեսված է վերոգրյալ նորմերի սահմանումը։

Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի Համաձայնագրի 1-ին հոդվածի 5-րդ պարբերությամբ սահմանված վերահսկող մարմնի և Համաձայնագրի 4-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին պարբերությամբ սահմանված լիազորված օպերատորի միջև փոխգործակցության (ներառյալ տեղեկատվական փոխգործակցության) կարգը։

Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝

  • վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև փոխանակվող տեղեկությունների կազմը․
  • վերահսկող մարմնի և լիազորված օպերատորի միջև տեղեկատվական փոխգործակցության ձևաչափերը։
  • Discussed

    24.10.2024 - 08.11.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2096

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: