Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 Որոշման նախագծի նպատակն է կանոնակարգել հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում՝ գերեզմանի բարեկարգման,
մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար համապատասխան ֆինանսավորում հատկացները գործընթացը։ 
Ներկայումս հանգուցյալի հարազատներին կամ նրանց կողմից լիազորված անձանց այդ օգնության տրամադրումը պահանջում է հանձնաժողովի կողմից լրացուցիչ որոշման ընդունում։ Սա հանգեցնում է գործընթացի անհարկի ձգձգումներ։ Միևնույն ժամանակ հանգուցյալի հարազատները  ոչ լիարժեք են տիրապետում այդ գործընթացների ժամանակացույցին։

Որոշման նախագիծը ենթադրում է օգնության տրամադրման մեխանիզմի փոփոխություն։ Նոր խմբագրությամբ նախատեսվում է, որ գերեզմանի մահարձանի պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացման համար ֆինանսական օգնությունը կտրամադրվի ավտոմատ կերպով՝ համապատասխան հանձնաժողովի ստեղծումից հետո:
Այսպիսով, հանձնաժողովի ստեղծման փաստը կդառնա օգնության տրամադրման միակ հիմքը, և լրացուցիչ որոշում չի պահանջվի:

  • Discussed

    23.10.2024 - 07.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1848

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: