Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի    3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանին որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի 2025 թվականի բյուջեն`

1) եկամուտների գծով՝ 2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

       ա. վարչական մաս՝   2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

       բ. ֆոնդային մաս՝ 33 232,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

       գ. վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում ֆոնդային մաս 700 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

2) ծախսերի գծով՝ 2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝

ա. վարչական մաս՝ 2 348 178,4 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. ֆոնդային մաս՝ 700 000,0 հազար Հայաստանի Հանրապետության դրամ,

3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ 0 Հայաստանի Հանրապետության դրամ:

  1. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի:
  3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի:
  4. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդը` համաձայն հավելված 4-ի:    
  5. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայնհավելված 5-ի:
  6. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի:
  7. Սահմանել, որ.

1) համայնքի ղեկավարը կարող է կատարել բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 8%-ը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
  • Discussed

    14.10.2024 - 03.11.2024

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Spitak Municipality of Loru Marz

  • Status

  • Հանրային հարցման ամսաթիվ

    04.11.2024

  • Հանրային հարցման հասցե

    Spitak city, Shahumyan str., 3 floor

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2488

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: