ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ 2024 թվականի N ____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1043-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Ավիացիայի մասին» օրենքի 13-րդ հոդվածով և հիմք ընդունելով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի N 12 հավելվածի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1725-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1043-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) 2-րդ կետի՝
ա. 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության (այսուհետ` Հայաստանի փրկարար ծառայություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն (այսուհետ` Փրկարար ծառայություն)» բառերով.
բ. 2-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով.
2) ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «Հայաստանի փրկարար ծառայություն» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Փրկարար ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում օդանավերի և դրանց ուղևորների որոնողափրկարարական աշխատանքներն իրականացվում են Փրկարար ծառայության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով:».
4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում վթարափրկարարական աշխատանքները կազմակերպում ու ղեկավարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության՝ ներքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արտաքին գործերի, պաշտպանության, առողջապահության և ֆինանսների նախարարները, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը:»․
5) 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում՝ քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքների համակարգման լիազորված մարմին է հանդիսանում Փրկարար ծառայությունը, որտեղ գործում է որոնողափրկարարական աշխատանքների համակարգման կենտրոն։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) կատարում է կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության և տվյալների հավաքագրում ու այն անհապաղ գրավոր տրամադրում է Փրկարար ծառայությանը:»․
6) 14-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիոն բազայի տրանսպորտային էսկադրիլիայի ուժերն ու միջոցները» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.
7) «21. Կապի ապահովման խմբի աշխատանքներն ապահովում է Փրկարար ծառայությունը, որն ապահովում է Հանձնաժողովի, փրկարարական համակարգող կենտրոնի, Կոմիտեի կենտրոնական կարգավարկան ծառայության (այսուհետ՝ Կենտրոնական կարգավարկան ծառայություն), վթարի վայրում ստեղծված վթարափրկարարական ենթակենտրոնի և փրկարարական խմբերի հետ մշտական գործող երկկողմանի կապ: Կապի ապահովման խումբը պարտավոր է հուսալի կապ ապահովել`
1) փրկարարական համակարգող կենտրոնի հետ,
2) օդային երթևեկության կառավարման մարմինների հետ,
3) փրկարարական խմբերի հետ` ահազանգման փոխանցման և փրկարարական աշխատանքների նախապատրաստման ու իրականացման ժամանակ,
4) համագործակցող կազմակերպությունների հետ` անհրաժեշտության դեպքում համապատասխան միջոցառումների ապահովման համար:».
8) 22-րդ, 23-րդ, 24-րդ, 25-րդ և 26-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Քաղաքացիական օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին սույն Կարգի 11-րդ կետում նշված մարմիններին տեղեկացվում է Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով` համաձայն Ձև N 3-ի և Ձև N 4-ի տեղեկացման սխեմաների: Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով համապատասխան մարմիններին տեղեկացնում է`
1) օդանավի տեսակը (տիպը), համարը, պատկանելությունը,
2) երթուղին, վթարի կամ աղետի վայրը կամ հավանական վայրը,
3) օդանավում գտնվող ուղևորների թիվը,
4) առկա բեռի քանակը և վտանգավորության աստիճանը:
- Կենտրոնական կարգավարական ծառայության կարգավարը oդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու կամ աղետի մասին տեղեկացման գրանցամատյանում՝ համաձայն Ձև N 5-ի գրանցում է սույն կարգի 11-րդ կետում նշված մարմիններին սույն կարգի 22-րդ կետով սահմանված տեղեկատվության փոխանցման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը, ինչպես նաև տեղեկատվություն ընդունող անձանց անունները, ազգանունները և զբաղեցրած պաշտոնները, տեղեկատվություն հայտնող կարգավարի վերաբերյալ տվյալները, հայտնելու օրը, ամիսը, տարեթիվը և ստորագրությունը:
- Օդանավի վթարի կամ աղետի մասին ազդանշանի ստացումից հետո անմիջապես սույն կարգի 11-րդ կետում նշաված մարմինների համապատասխան ծառայություններն ազդանշանի ստացման մասին հաղորդում են՝ օդանավի երթուղու վրա գտնվող իրենց ստորաբաժանումների տարածքային կենտրոններին, տեղամասերին, բաժիններին, բուժ հիմնարկներին և անհապաղ հայտարարում «Պատրաստություն» վիճակ:
- Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի կողմից որոնողափրկարարական աշխատանքներն սկսելու մասին որոշման ստացումից հետո, սույն կարգի 11-րդ կետում նշված մարմինների համապատասխան ծառայությունների որոնողափրկարարական ուժերն ու միջոցներն սկսում են որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը:
- Վթարված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավի փրկարարական աշխատանքներն իրականացվում են այն դեպքում, երբ կատարվել են անհրաժեշտ որոնողական աշխատանքները և հայտնի է վթարի կամ աղետի վայրը: Փրկարարական աշխատանքներն սկսելու մասին փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի հրահանգն ստանալուց անմիջապես հետո փրկարարական աշխատանքներին մասնակցող բոլոր խմբերը ժամանում են վթարի կամ աղետի վայր և ձեռնամուխ լինում փրկարարական աշխատանքների իրականացմանը:».
9) 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«34. Հայաստանի Հանրապետության տարածքում օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքերում քաղաքացիական օդանավերի որոնողափրկարարական աշխատանքները համակարգում է Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը։ Փրկարարական համակարգող կենտրոնին աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը փոխանցում է Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով:
- Կորած, աղետալի իրավիճակում հայտնված կամ աղետի ենթարկված քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրման և առաջնային որոնողական աշխատանքների ապահովման նպատակով Կոմիտեում ստեղծվում է օպերատիվ շտաբ, որի կազմում ընդգրկվում են`
1) Կոմիտեի նախագահը (օպերատիվ շտաբի պետ).
2) Կոմիտեի նախագահի տեղակալը (օպերատիվ շտաբի պետի տեղակալ).
3) Կոմիտեի նախագահի օգնական.
4) Կոմիտեի թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման, ավիացիոն անվտանգության և օդային փոխդրումների վարչությունների ղեկավարները, կենտրոնական կարգավարկան ծառայության պետը, օդային երթևեկության կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպության ղեկավարը։
- Օպերատիվ շտաբի կազմում ըստ անհրաժեշտության կարող են ընդգրկվել նաև քաղաքացիական ավիացիայի բնագավառի թռիչքային աշխատանքների կազմակերպման, օդային երթևեկության կառավարման, ավիացիոն անվտանգության, ինժեներական, հրշեջ-փրկարարական աշխատանքների գծով մասնագետներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավակայաններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարներն ու այդ կազմակերպությունների վթարափրկարարական աշխատանքների գծով պատասխանատու աշխատողները:
- Օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու վերաբերյալ քաղաքացիական օդանավերի մասին տեղեկատվության հավաքագրման և Փրկարարական համակարգող կենտրոնին ստացված տեղեկատվության փոխանցման համար Կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ապահովված լինի համապատասխան անձնակազմով, կապի միջոցներով և համակարգիչներով:
- Կենտրոնական կարգավարական ծառայությունը պետք է ունենա արագ և հուսալի երկկողմանի կապ` հետևյալ ծառայությունների հետ`
1) Փրկարարական համակարգող կենտրոնի,
2) օդային երթևեկության կառավարման կենտրոնի,
3) օդանավակայանի շահագործողական ծառայության,
4) օդանավ շահագործողների,
5) օդերևութաբանական դիտարկումներ իրականացնող մարմինների.
6) ինտերնետ կապ, որն ապահովելու է կապը տվյալ շրջանն սպասարկող «ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ» տիեզերական համակարգի կոորդինացիոն կենտրոնի հետ:»․
10) 41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«41. Փրկարարական համակարգող կենտրոնին կից պետք է ստեղծվի կորած, վթարի ենթարկված կամ աղետալի իրավիճակում հայտնված օդանավերի անձնակազմերի անդամների և ուղևորների հարազատներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերող խումբ` կազմված բժիշկներից, հոգեբաններից, ոստիկանության, օդանավակայանի, օդանավ շահագհործողի, մամուլի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից:».
11) 45-րդ և 46-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«45. Հերթապահող որոնողափրկարարական ծառայությունների ուժերում ու միջոցներում ընդգրկվում են որոնողափրկարարական ուղղաթիռ (օդանավ)` իր անձնակազմով, Փրկարար ծառայության և օդանավակայանների հրշեջ-փրկարարական ծառայությունների ուժերն ու միջոցները:
- Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների ապահովման նպատակով շուրջօրյա հերթապահությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության ուժերով ու միջոցներով՝ իր տեղակայման վայրում շուրջօրյա հերթապահող որոնողափրկարարական ուղղաթիռով (օդանավով) և անձնակազմով: Հայաստանի Հանրապետության տարածքում որոնողական աշխատանքների իրականացման նպատակով անհրաժեշտության դեպքում կարող են օգտագործվել նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների ուղղաթիռները (օդանավերը)՝ նրանց համաձայնությամբ։».
12) 54-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«54. Օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու մասին ունեցած տեղեկատվությունն անհապաղ հայտնում է Կենտրոնական կարգավարական ծառայությանը, որն իր հերթին անմիջապես տեղեկացնում է Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը, հայտարարում է իրավիճակին համապատասխան սույն կարգի 4-րդ գլխով սահմանված վթարային փուլ և անհապաղ տեղեկացնում է որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:».
13) 55-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«55. Եթե օդանավի կորչելու, վթարի ենթարկվելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի մասին տեղեկատվությունն ստացվել է ոչ թե օդային երթևեկության կառավարման կենտրոնից, այլ աղբյուրներից, ապա Կենտրոնական կարգավարական ծառայությունը դրա մասին անհապաղ տեղեկացնում է Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարին, որն ստանալով տեղեկատվությունը և գնհատելով իրավիճակը, հայտարարում է իրավիճակին համապատասխան վթարային փուլ և սահմանված կարգով անհապաղ տեղեկացնում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցող ծառայություններին ու շահագրգիռ կազմակերպություններին:».
14) 56-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«56. Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի ղեկավարի կողմից որոնման աշխատանքների մասին հայտարարումից հետո Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի պատասխանատու աշխատակիցը լրացնում է որոնման աշխատանքների հրահանգավորման ձևաթերթը՝ համաձայն Ձև N 1-ի։»․
15) 61-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«61. Տագնապի փուլի ժամանակ Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնն այդ մասին անհապաղ համապատասխան կապի միջոցներով տեղեկացնում է որոնողափրկարարական ծառայություններին:».
16) 64-րդ կետ 1-ին ենթակետի շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) եթե Փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնը տեղեկացվում է վթարային իրավիճակի մասին, սակայն նրան հայտնի չէ, թե ինչպիսի միջոցառումներ են իրականացնում հարևան փրկարարական համակարգող կենտրոնները, ապա համապատասխան կապի միջոցներով կապ է հաստատում հարևան փրկարարական համակարգող կենտրոնների հետ և ստանում համապատասխան տեղեկատվություն նրանց կողմից իրականացված միջոցառումների և այլ գործողությունների վերաբերյալ.».
17) 66-րդ կետի՝ 1-ին ենթակետում «հնարավորության սահմաններում» բառերից հետո լրացնել «կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.
18) 68-րդ կետի 1-ին ենթակետում «օդանավ շահագործողին» բառերը փոխարինել «կենտրոնական կարգավարական ծառայությանը» բառերով.
19) 69-րդ կետի՝
ա. 7-րդ ենթակետում «տեղեկատվությունը» բառերից հետո հանել «կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.
բ. 8-րդ ենթակետում «օդանավ շահագործող» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.
20) 70-րդ կետում «օդանավը շահագործողին» բառեր փոխարինել «կենտրոնական կարգավարական ծառայությանը» բառերով.
21) 72-րդ կետի առաջի պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«72. Աղետի փուլը հայտարարում է փրկարարական համակարգող կենտրոնը, որն աղետի փուլի հայտարարումից հետո պետք է՝» ․
22) 72-րդ կետի՝
ա. 6-րդ ենթակետում «քաղաքացիական ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի» բառերը փոխարինել «Կոմիտեի» բառով.
բ. 7-րդ ենթակետում «դիմել» բառից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը․
գ. 8-րդ ենթակետում «համապատասխան հարցումով» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը․
դ. 9-րդ ենթակետում «օդանավ շահագործողին» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական կարգավարական ծառայության միջոցով» բառերը.
23) 83-րդ կետի 3-րդ ենթակետում «օպերատիվ շտաբին» բառերը փոխարինել «Փրկարարական ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին» բառերով.
24) 91-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«91. Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ավիացիայի օդանավերի աղետների դեպքում Փրկարար ծառայությունը որոնողափրկարարական աշխատանքների համակարգման և տեխնիկական աջակցության նպատակով փոխադարձ համաձայնության սկզբունքով համագործակցում է հարևան երկրների համապատասխան մարմինների ու որոնողափրկարարական խմբերի հետ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ ապահովում է այլ երկրների որոնողափրկարարական ուժերի ու միջոցների անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, ինչպես նաև Կոմիտեի միջոցով ապահովում է ԿՈՍՊԱՍ-ՍԱՐՍԱՏ համակարգից աղետների մասին տեղեկատվության ստացումը:»
25) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ IX գլուխ․
«IX. ՈՐՈՆՈՂԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
- Oդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում իրականացվող անհրաժեշտ միջոցառումների, ինչպես նաև օդային տրանսպորտի աղետի ժամանակ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կոմիտեի կողմից՝ աուդիտների, տեսչական գործառույթների, ուսումնասիրությունների և դիտարկումների միջոցով։
- Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումները օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում իրականացվող անհրաժեշտ աշխատանքների վերհսկման նպատակով մշակում են աուդիտների տեսչական գործառույթների, ուսումնասիրությունների և դիտարկումների տարեկան պլաններ, որոնք հաստատվում են Կոմիտեի նախագահի կողմից։
- Պլանային աուդիտները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները և դիտարկումները իրականացվում են Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ընթացակարգերով և համապատասխան ստուգաթերթիկների (checklist) միջոցով՝ որոնողափրկարարական աշխատանքների իրականացման մասով տեսչական լիազորություններ ունեցող մասնագետ-տեսուչների կողմից: Կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների կողմից կարող են իրականացվել նաև ոչ պլանային տեսչական գործառույթներ, ուսումնասիրություններ և դիտարկումներ։
- Աուդիտները, տեսչական գործառույթները, ուսումնասիրությունները և դիտարկումները անցկացվում են Կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված տեսչական խմբի կողմից։ Անցկացված աուդիտի, տեսչական գործառույթի, ուսումնասիրությունների և դիտարկումների վերաբերյալ Կոմիտեի նախագահին ներկայացվում է հաշվետվություն։
- Հաշվետվությունը ներառում է`
1) ներածական մաս.
2) միջոցառման տեսակը, անցկացման վայրը, ամսաթիվը և ժամանակահատվածը.
3) միջոցառմանը ներգրավված մասնագետների տվյալները՝ նշելով անունը, ազգանունը և պաշտոնը.
4) միջոցառմանը ենթակա կազմակերպությունը և ոլորտը.
5) միջոցառման ընթացքում բացահայտված անհամապատասխանություններն ու թերությունները.
6) տեսչական խմբի եզրակացությունը և հայտնաբերված թերությունների վերացման վերաբերյալ առաջարկություններ (եթե այդպիսիք կան):
- Կազմված հաշվետվությունը քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությանը և Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնին ներկայացվում է տեսչական գործառույթի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կազմակերպությունը հաշվետվության ստացումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Կոմիտեին է ներկայացնում թերությունների վերացման պլան, որը ներառում է համապատասխան թերությունների վերացման համար իրականացման ենթակա գործողությունների հստակ նկարագիրը և դրանց կատարման ժամկետները:
- Կոմիտեի կողմից իրականացնում է շարունակական վերահսկողություն քաղաքացիական ավիացիայի համակարգի կազմակերպությունների և Փրկարար ծառայության փրկարարական համակարգող կենտրոնի կողմից որոնողափրկարարական աշխատանքների պատրաստականության վիճակի նկատմամբ՝ վերահսկողության ընթացքում հայտնաբերված թերությունները վերացնելու և Կոմիտեի եզրակացությամբ արձանագրված թերությունների հետագա կրկնելիությունը բացառելու նկատմամբ:
- Հաշվետվությամբ արձանագրված թերությունների վերացման աշխատանքների կատարումը վերահսկվում է Կոմիտեի կողմից:»։
26) Ձև N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
27) լրացնել նոր Ձև N 4-ով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ և Ձև N 5-ով «OԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ»` համաձայն N 2 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
ԵՐԵՎԱՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2024 թվականի
__________ ____-ի թիվ ____-Ն որոշման
«Ձև N 3
ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՕԴԱՆԱՎԻ ՀՐԱՄՆԱՏԱՐԻՑ ՕԵԿ ԿԱՐԳԱՎԱՐԻՆ ՓՈԽԱՆՑԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ
|
Հայաստանի Հանրապետության Վարչապետ |
|
Օդանավի հրամանատար |
|
Օդանավակայանների շահագործման ծառայությունների կարգավարներ Զվարթնոց- Հեռ․ ․․․ Շիրակ- Հեռ․ ․․․․․ Սյունիք- Հեռ․ ․․․․․ |
|
ՀՀ ՏԿԵ Նախարար Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՀՀ ՊՆ Ավիցիայի վարչություն Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ծառայության փրկարարական համակարգող կենտրոն Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՀՀ ՆԳՆ Հերթապահություն Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՀՀ առողջապահության նախարարություն Հեռ․ ․․․․․․․․ |
|
Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավար |
|
ՀՀ Ազգային անվտագության ծառայության հերթապահություն Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՔԱԿ նախագահ (օպերատիվ շտաբի պետ) Հեռ․060434200, 201 |
|
ՔԱԿ կենտրոնական կարգավարական ծառայություն Հեռ․060434295, 060434296 |
|
ՔԱԿ նախագահի տեղակալ (օպերատիվ շտաբի պետի տեղակալ) Հեռ․060434201 |
|
ՀՀ գրանցված Օդանավ շահագործողներ Ֆյալուան- ․․․․․․ Հայկական ավիաուղիներ- ․․․․ Շիրակ Ավիա- ․․․․․ Արմենիա էյրվեյզ- ․․․․ Հայվեյզ- ․․․․․․․
|
|
ՔԱԿ նախագահի օգնական Հեռ․060434209 |
|
ՕԵԿ թռիչքների Ղեկավար Հեռ․ ․․․․․․․․ |
։»։
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2024 թվականի
__________ ____-ի թիվ ____-Ն որոշման
«Ձև N 4
ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ՍԽԵՄԱ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՕԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ, ՊԱՏԱՀԱՐԻ ԿԱՄ ՕԴԱՅԻՆ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆՆ ԱՅԼ ՎՏԱՆԳԻ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅԱՆ
|
Հայաստանի Հանրապետության Վարչապետ |
|
ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ծառայության փրկարարական համակարգող կենտրոն Հեռ․ ․․․․․․․․ |
|
Օդանավակայանների շահագործման ծառայությունների կարգավարներ Զվարթնոց- Հեռ․ ․․․ Շիրակ- Հեռ․ ․․․․․ Սյունիք- Հեռ․ ․․․․․ |
|
ՀՀ ՏԿԵ Նախարար Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՀՀ ՊՆ Ավիցիայի վարչություն Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՔԱԿ նախագահ (քաղավիացիայի օպերատիվ շտաբի պետ) Հեռ․060434200 |
|
Օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավար Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՀՀ ՆԳՆ Հերթապահություն Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՀՀ առողջապահության նախարարություն Հեռ․ ․․․․․․․․
|
|
ՕԵԿ թռիչքների Ղեկավար Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՔԱԿ կենտրոնական կարգավարական ծառայություն
Հեռ․060434295, 060434296 |
|
ՀՀ Ազգային անվտագության ծառայության հերթապահություն Հեռ․ ․․․․․․․․ |
|
ՔԱԿ նախագահի տեղակալ (օպերատիվ շտաբի պետի տեղակալ) Հեռ․060434201 |
|
ՔԱԿ նախագահի օգնական Հեռ․060434209 |
|
ՀՀ գրանցված Օդանավ շահագործողներ Ֆյալուան- ․․․․․․ Հայկական ավիաուղիներ- ․․․․ Շիրակ Ավիա- ․․․․․ Արմենիա էյրվեյզ- ․․․․ Հայվեյզ- ․․․․․․․
|
Ձև N5
ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
OԴԱՆԱՎԻ ԿՈՐՉԵԼՈՒ, ՎԹԱՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ, ԱՂԵՏԱԼԻ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼՈՒ ԿԱՄ ԱՂԵՏԻ ՄԱՍԻՆ
|
Հ/Հ |
Տեղեկատվությունն ընդունող մարմինը
|
Տեղեկատվությանը բնույթը |
Տեղեկատվության փոխանցման ժամը, օրը, ամիսը, տարեթիվը |
Տեղեկատվությունն ընդունող անձի անուն ազգանունը, պաշտոնը |
Տեղեկատվություն հայտնող կարգավար՝ /Ա.Ա.Հ. տվյալները և ստորագրությունը/․ հայտնելու օրը, ամիսը, տարեթիվը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
։»։
-
Discussed
02.10.2024 - 18.10.2024
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 2125
Print