Add to favourites

«ՀՀ կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»որոշման նախագիծ

                                                         Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի   28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

Անհրաժեշտությունը` Ունենալով շուկայում տեղ գրավելու հնարավորություն և ներուժ Աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացումը հնարավորություն կտա բացի սահմանված գործառույթներից, ունենալ բիզնես բաղադրիչ և լրացուցիչ եկամտաբերություն ապահովել: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև միջազգային, մասնավոր և այլ դոնոր կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցներ տրամադրելու պատրաստակամությամբ: 

  • Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` Ներկայումս «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն (այսուհետ՝ կենտրոն) անտառային պետական մոնիթորինգ է իրականացնում կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ, մասնավորապես՝
  • Անօդաչու թռչող սարքով մոնիտորինգ,
  • Անտառային տարածքներ մուտք գործող ճանապարհների թվայնացում,
  • Անտառային տարածքների պատկերների մշակում և բազայի ստեղծում,
  • Արբանայակային պատկերների վերծանմանում,
  • Անտառածածկ տարածքների փոփոխությունների նախնական բացահայտում և այլն:

Ունենալով ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառելու համապատասխան տեխնիկական բազա և մարդկային ռեսուրսներ կենտրոնը կարող է իր փորձն ու գիտելիքները ներդնել հանրապետության այլ հողատեսքերը, այդ թվում գյուղատնտեսական տարածքը ծածկող բուսածածկի թվային քարտեզների ստեղծման գործում:

Սակայն նշված աշխատանքներն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ կառավարության որոշման մեջ կատարել փոփոխություններ և կենտրոնին հնարավորություն ընձեռել իրականացնելու նաև ձեռնարկատիրական գործունեություն:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Պայմանավորված է նաև անտառային ոլորտում ընթացող բարեփոխումներով և ինստիտուցիոնալ կառուցվածքային փոփոխություններով, ինչպես նաև լրացուցիչ եկամտաբերություն ապահովելով:

Կարգավորման նպատակը և բնույթը` Ունենալ բիզնես բաղադրիչ և ապահովել լրացուցիչ եկամտաբերություն:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Ակնկալվող արդյունքը`  Լրացուցիչ եկամուտների ստեղծում, որը կխթանի տեխնիկական և մարդկային կարողությունների զարգացմանը:

Իրավական ակտի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին` «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը` Որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին:

                                                      Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի    28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

                                                                Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի   28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի 28-ի N 1152-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական  նվազեցում չի առաջանում:

 

  • Discussed

    26.02.2018 - 14.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7205

Print