Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»

Նախագծով առաջարկվում է՝

- սահմանել, որ եթե հարկային հաշվարկի էլեկտրոնային տարբե­րակը մինչև համապատասխան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը տեղադրված չէ հարկային մարմնի կայքում, ապա հարկը (վճարը) ուշ վճարելու համար օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառության առումով, համապատասխան հարկի (վճարի) վճարման համար օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված վերջնաժամկետը հետաձգվում է համապատաս­խան հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվանից մինչև հարկային հաշվարկի էլեկտրո­նային տարբերակը հարկային մարմնի կայքում տեղադրվելու օրը ներառված օրերի չափով,

- ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ մինչև այդ ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկությունները հարկային մարմին են ներկայացվելու մինչև նախագծի 2-րդ հոդվածն ուժի մեջ  մտնելը գործող խմբագրությամբ Օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան,

- եկամտային հարկի տարեկան հաշվարկների (հայտարարագրերի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա փետրվարի 1-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ,

- 2024 թվականի համար եկամտային հարկի տարեկան հաշվարկի (հայտարարագրի) հարկային մարմին ներկայացման ժամկետը սահմանել 2025 թվականի մարտի 2-ից մինչև մայիսի 1-ը ներառյալ,

- սահմանել, որ հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց այլ եկամուտների մասով անհատական տեղեկությունները տարեկան կտրվածքով ներկայացնելու փոխարեն, 2025 թվականի հունվարի 1-ից հարկային մարմին ներկայացվելու են եկամտային հարկի ամսական հաշվարկներով։

  • Discussed

    26.09.2024 - 11.10.2024

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4133

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: