Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ)

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նարինե Բեգլարյան 07.03.2018 16:54:01 Իրավահարաբերությունները, որոնք այսօր կարգավորվում են «Գնումների մասին» ՀՀ օրենքով, ինչպես նաև նույն օրենքի համաձայն կարգավորման առարկա են կառավարության որոշումով, որը պետք է կարգավորի պետություն-մասնավոր համագործակցության ընթացակարգերը, առաջարկվում է կարգավորել առանձին օրենքով, որով նախատեսվում է, ոչ թե մեկ, այլ մի շարք կառավարության որոշումների ընդունում: Ըստ էության, այն ինչ պետք է կարգավորվի «Գնումների մասին» ՀՀ օրենքում մեկ հոդված (մասնավոր գործընկերոջ կողմից պետություն-մասնավոր գործընկերության նախաձեռնման հնարավորության ու երաշխիքների սահմանում) ավելացնելու միջոցով, առաջարկվում է կարգավորել նոր օրենքով, որում հաշվի չեն առնված այն ռիսկերը, այդ թվում՝ կոռուպցիոն ռիսկերը, որոնք ժամանակի ընթացքում լուծում են ստացել ու ամրագրվել «Գնումների մասին» ՀՀ օրենքով: Ընդունելի չէ: Կարծում ենք՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքը հարմարեցված չէ ՊՄԳ ծրագրերին հատուկ պահանջներին մի շարք առումներով՝ այդ թվում սեփական նախաձեռնությամբ առաջարկների ներկայացման համար անհրաժեշտ կարգավորումների և ՊՄԳ ծրագրի մասնավոր գործընկերոջը մեկ ընթացակարգով (առանց չափաբաժինների առանձնացնելու) ընտրելու հնարավորության բացակայության առումով:
2 Նարինե Բեգլարյան 07.03.2018 16:54:01 Օրենքի նախագծով առաջարկվում է «ինստիտուցիոնալ ընկերություն» և «ինստիտուցիոնալ ՊՄԳ» միջոցով իրականացնել ՊՄԳ առանց սահմանելու թե ո՞ր դեպքերում կամ ինչպիսի՞ չափանիշներից ելնելով կամ ի՞նչ սկզբունքներով ղեկավարվելով կամ ի՞նչ նպատակի հասնելու համար ՊՄԳ պետք է իրականացվի ինստիտուցիոնալ ընկերության հիմնադրելու միջոցով: Ըստ էության, հանրային գործընկերության հայեցողությունը սահմանափակված չեն, մասնավոր գործընկերոջ վարքագիծը կանխատեսելի չէ և բարձր են կոռուպցիոն ռիսկերը: Ընդունվել է ի գիտություն: «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում քննարկվում է ինստիտուցիոնալ ՊՄԳ-ի հետ կապված կարգավորումները փոփոխության ենթարկելու և ՊՄԳ ծրագիրն ինստիտուցիոնալ ՊՄԳ-ի միջոցով իրականացնելու և ինստիտուցիոնալ ընկերության կողմից սեփական նախաձեռնությամբ առաջարկ ներկայացնելու առումներով առավել խիստ չափանիշներ նախատեսելու հարցը:
3 Նարինե Բեգլարյան 07.03.2018 16:54:01 Օրենքի նախագծով սահմանված չեն ՊՄԳ չափանիշները, չնայած օգտագործվում է «ՊՄԳ-ի չափանիշները» վերտառությունը: Չափանիշները դրանք անհրաժեշտ և բավարար պայմաններն են: Ըստ նախագծում ներկայացված հոդված 4-ի ստացվում է, պետություն-մասնավոր գործունեության համար անհրաժեշտ և բավարար է, որպեսզի այն լինի երկարաժամկետ, լինի մասնավոր գործընկերոջ աջակցություն և ռիսկերի բաշխում լինի՝ ելնելով կողմի ունակությունից կրել այս կամ այն ռիսկը, ընդ որում անորոշ է, օրինակ, ինչպես պետք է գնահատվի կողմի ունակությունը, սահմանված չէ, կարող է ընդհանրապես պետության կամ տեղական ինքնակառավարման նկատմամբ կիրառվել «ունակությունները» եզրույթը որակելու համար պետության հնարավորությունները: Ըստ էության Օրենքի նախագծով սահմանվել են ոչ թե ՊՄԳ չափանիշները, այլ ՊՄԳ հիմնական բնութագրերը, այն դեպքում, երբ պետք է սահմանվել, որ պայմաններն են անհրաժեշտ և բավարար, որպեսզի նախաձեռնվի, հավանության արժանանա, ընթացք տրվի ու կայանա ՊՄԳ-ն: Ընդունելի չէ: Նախագծի 4-րդ հոդվածով նախատեսվել են ՊՄԳ պարտադիր առանձնահատկությունները՝ այսինքն այն պայմանները, որոնք անհրաժեշտ են ծրագիրը ՊՄԳ ձևաչափով իրականացնելու համար: Ինչ վերաբերում է կոնկրետ ՊՄԳ ծրագրի հավանությանը, ապա այդ հարցը կարգավորվում է Նախագծի առանձին հոդվածով (հոդված 10), որն անդրադառնում է ՊՄԳ ծրագրերի իրականացման վերաբերյալ որոշումների կայացմանը: Այնուամենայնիվ, Նախագծի լրամշակման արդյունքում հնարավոր է՝ նախատեսվեն ՊՄԳ լրացուցիչ չափանիշներ, ինչպես նաև ՊՄԳ ծրագրերին հավանություն տալու համար անհրաժեշտ լրացուցիչ նախապայմաններ:
4 Նարինե Բեգլարյան 07.03.2018 16:54:01 Օրենքի նախագծի հոդված 5-ը, որը սահմանում է ՊՄԳ պայմանագրի գործողության ժամկետն ու դրա երկարաձգումը չի ապահովում մասնավոր գործ¬ընկերոջ համար իրավական ակնկալիքի կանխատեսելիություն և նրա իրավունք¬ների պաշտպանություն: Առաջին, քննարկվող հոդվածի առաջին մասը սահմանում է ոչ թե ժամկետի որոշման հիմնական կանոնը, այլև առաջարկվող կանոնը (օգտագործված է «որպես կանոն» արտահայտությունը): Երկրորդ, նույն առաջին մասում սահմանված չէ թե ու՞մ կողմից և ի՞նչ չափանիշներից ելնելով է գնահատվում հետևյալը՝ «ողջամտորեն կպահանջվի մասնավոր գործընկերոջից՝ աշխատանքներն իրականացնելու և (կամ) ծառայությունները մատուցելու նպատակով կատարված ներդրումները ներդրված կապիտալից շահույթի հետ միասին հատուցելու համար»․ այստեղ որոշակի չէ նաև, թե ի՞նչ չափանիշներից/սկզբունքներից կամ ելակետային տվյալներից ելնելով է գնահատվում մասնավոր գործընկերոջ շահույթը, մասնավորապես, թե որքա՞ն այն պետք է կազմի և որքա՞ն ժամանակ մասնավոր գործընկերը կարող է ակնկալել ստանալ այդ շահույթ, անորոշ է «հատուցելու» եզրույթը՝ ո՞վ, ու՞մ և որքա՞ն է հատուցելու և ինչպես կարող է շահույթը հատուցվել (հավանաբար խոսքը ներդրումների վերադարձի ու շահույթի ստացման ապահովման մասին է, բայց կարիք կա որոշակիացման):Սույն կետում քննարկվող հոդվածի երկրորդ մասը որոշակի չէ, մասնավորապես անհասկանալի է՝ Օրենքի նախագիծը սահմանում է, որ յուրաքանչյուր երկարաձգման դեպք պետք է լինի կառավարության որոշման առարկա թե պետք է լինի մեկ կառավարության որոշում, որտեղ թվարկված են այն բացառությունները, երբ կարելի է երկարացնել ՊՄԳ պայմանագիրը: Եթե նախատեսվում է կառավարության որոշմամբ սահմանել բացառիկ դեպքերի ցանկը, ապա օրենքով պետք է սահմանվեն առնվազն բացառությունների սահմանման չափանիշները ու սկզբունքները՝ ապահո¬վելու համար ենթաօրենսդրական ակտի ու օրենքի համապատասխանությունը և սահմանափակելու խնդրի լուծման ընթացքում կամայականության դրսևորումները և բացառելու համար կոռուպցիոն ռիսկերը: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում քննարկվում է ՊՄԳ պայմանագրի գործողության ժամկետի և դրա երկարաձգման հետ կապված դրույթների փոփոխության հարցը:
5 Նարինե Բեգլարյան 07.03.2018 16:54:01 Օրենքի նախագծի հոդված 7-ը թվարկվում է այն ոլորտները, որտեղ կարող է լինել ՊՄԳ, միևնույն ժամանակ սահմանելով, որ «ցանկացած այլ ոլորտ կամ ենթաոլորտ, որոնցում ՊՄԳ ծրագրերի իրականացումն օրենքով արգելված չէ, սակայն միայն պատասխանատու պետական կամ տե¬ղա¬կան ինքնակառավարման մարմնի նախնական հաստատման դեպքում»: Վերջին սահմանումն անորոշ է, հստակ չէ արդյո՞ք նախնական համաձայնությունը պահանջվում է տվյալ ոլորտում ՊՄԳ իրականացնելու համար և որպես հետևանք անհասկանալի է, ով և ինչպես կարող է նախաձեռնել նախնական հաստատմամբ գործընթացը, թե ՊՄԳ առաջարկն է նախնական հաստատման ենթակա օբյեկտը: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում քննարկվում է այս դրույթը փոփոխելու և լրացուցիչ ոլորտների սահմանման իրավասությունը ՀՀ կառավարությանը վերապահելու հարցը՝ նախատեսելով, որ այդ ոլորտները պետք է ցանկացած դեպքում համապատասխանեն ՀՀ կառավարության կողմից սահմանված գերակայություններին:
6 Նարինե Բեգլարյան 07.03.2018 16:54:01 Օրենքի նախագծի հոդված 9-ով նախատեսվում է, որ ՊՄԳ-ների գնահատ¬ման չափանիշներ և իրականացման ընթացակարգերը պետք է սահմանվեն կառա¬վարության որոշմամբ: Հաշվի առնելով, որ ՊՄԳ գնահատումը իրականացվելու է գործադիր մարմնի կողմից, գնահատման գործընթացն առավել կանխատեսելի դարձնելու նպատակով և նվազեցնելու համար կոռուպցիոն ռիսկերը Օրենքով պետք է սահմանվեն ՊՄԳ գնահատման չափանիշները կամ առնվազն այն սկզբունքները, որոնք պետք է դրվեմ ՊՄԳ գնահատման չափանիշների որոշման հիմքում: ՊՄԳ գնահատման չափանիշները առավել կարևոր են, քան ՊՄԳ պայմանագրի բովանդա-կությունը կամ ՊՄԳ իրականացման վերաբերյալ որոշման բովանդակությունը և եթե վերջինները սահմանվում է Օրենքով, ապա և ՊՄԳ գնահատման չափանիշները առավել ևս պետք է սահմանվեն Օրենքով: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում քննարկվում է Նախագծում ՊՄԳ գնահատման և իրականացման որոշակի ընթացակարգեր նախատեսելու հարցը:
7 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 7.Օրենքի նախագծի հոդված 10-ը, սահմանելով, ՊՄԳ իրականացման վերաբերյալ որոշման բովանդակությունը, չի սահմանում նույն որոշմամբ կարգավորման ենթակա հանրային գործընկերոջ այլ պարտավորությունները մասնավոր գործընկերոջ նկատմամբ, բացի ֆինանսական պարտավորությունից, ինչպես նաև չի սահմանում, որ նույն որոշում պետք է սահմանի կողմերի միջև ռիսկերի բաշխումը: Ընդունելի չէ։ Կարծում ենք՝ հանրային գործընկերոջ՝ մասնավոր գործընկերոջ նկատմամբ ոչ ֆինանսական պարտավորությունները և կողմերի միջև ռիսկերի բաշխումը հանդիսանում են ոչ թե ՊՄԳ իրականացման վերաբերյալ որոշման, այլ ՊՄԳ պայմանագրի կարգավորման առարկա:
8 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 9. Օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 4-րդ մասում խոսվում է նրա մասին, որ կառավարությունը «պետք է կազմի սեփական նախաձեռնությամբ ներկայացվող առաջարկների մերժման համար հիմք հանդիսացող հանգամանքների ամբողջական ցանկ», ընդ որում, Օրենքը չի սահմանում, թե ինչ սկզբունքներով կամ չափանիշ¬ներով պետք է ղեկավարվի ՀՀ Կառավարությունը նշված հիմքերը սահմանելիս, ինչի արդյունքում Օրենքը չի բացառում կամայականությունները, չի ապահովում իրա-վական ակնկալիքների կանխատեսելիությունը և բարձրացնում է կոռուպցիոն ռիս-կերի հավանականությունը: Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված հարցը կքննարկվի Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում:
9 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է ծրագրի նախաձեռնողին խրախուսումների տրամադրումը, սակայն ներկայացված խմբագրու-թյունը չի ապահովում ծրագիր նախաձեռնողի իրավական շահերի ու իրավական ակնկալիքների կանխատեսելիությունը, խրախուսման միջոցները ներկայացված չեն բավականաչափ հստակ և հասկանալի: Մասնավորապես, որպես խրախուսման միջոց սահմանված է, որ - «մրցութային փաստաթղթերով մասնավոր նախաձեռնողին կարող է թույլատրվել հաղթող մասնակցին որոշելուց հետո առաջարկել վերջինիս կողմից առաջարկված նույն պայմանները և ՊՄԳ պայմանագիր կնքել վերջինիս փոխարեն» կամ «մրցութային փաստաթղթերով մասնավոր նախաձեռնողին կարող է թույլատրվել մրցույթի արդյունքները որոշելուց հետո առաջարկել մրցույթի նախընտրելի մասնակցի կողմից առաջարկվող նույն պայմանները և ՊՄԳ պայմանագիր կնքել վերջինիս փոխարեն», սակայն սահմանված չէ որ դեպքերում կամ ինչպիսի պայմանների առկայության դեպքում կարող է մրցույթային փաստաթղթերով այսպիսի հնարավորություն սահմանել: - «մրցութային փաստաթղթերով կարող է նախատեսվել մրցութային առաջարկ-ների գնահատման ընթացքում մասնավոր նախաձեռնողի գնահատականին լրացուցիչ տոկոսի և (կամ) լրացուցիչ միավորների ավելացում»: Նախաձեռնողին տրամադրվող երաշխիքի թերի է, քանի որ սահմանված չէ որ դեպքերում պետք է կամ կարող է այսպիսի գնահատում սահմանվել, առավելագույն և նվազագույն տոկոսները և/կամ միավորները, որոնք կարող են տրամադրվել նախաձեռնողին: Ընդունվել է ի գիտություն: Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում քննարկվում է մասնավոր նախաձեռնողին տրամադրվող խրախուսումների տեսակների սահմանափակման հարցը: Խրախուսումների տրամադրման նախապայմանները կնախատեսվեն Նախագծում կամ ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական ակտերում:
10 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Օրենքի նախագծի 11-րդ հոդվածի 8-րդ մասը անդրադառնում է նախաձեռ¬նողի ծախսերի փոխհատուցման հարցին, երբ նախաձեռնողը հաղթող չի ճանաչվել: Սահմանված է, որ փոխհատուցում տրամադրելու է հանրային գործընկերը և տրամադրելու է այն ծախսերի համար, որոնք ողջամիտ, հիմնավորված և պատշաճ կերպով փաստաթղթավորված են և նախաձեռնողը կրել է սեփական նախաձեռնու-թյամբ ներկայացվող առաջարկը պատրաստելիս և ներկայացնելիս, և որոնք որևէ դեպքում չպետք է գերազանցեն ՊՄԳ ծրագրի ընդհանուր արժեքի՝ ՊՄԳ ընթացա¬կարգերով սահմանված տոկոսը (որը սահմանվում է նման ծրագրի արժեքի հաշվարկման մեթոդաբանության հետ միասին): Այսպիսի սահմանումը թույլ չի տալու մասնավոր գործընկերոջը ստանալ փոխհատուցում սահմանված շեմից ավել և ամենայն հավանականությամբ, որպես կանոն, դժվար է լինելու ստանալ փոխհա¬տուցում ընդհանրապես (օրինակ՝ եթե նախագիծը պատրաստվել է ընկերության աշխատակիցների ուժերով՝ որքան ժամանակ է ծախսվել, արդյո՞ք ողջամիտ ժամանակ է ծախսվել, արդյո՞ք այդ աշխատողի աշխատավարձը ողջամիտ չափով է սահմանված և այլ): Ընդ որում, կանոնը չի կարգավորում փոխհատուցման համար դիմելու ընթացակարգը, չի նախատեսում դրա սահմանումը կառավարության որոշման համաձայն, չի սահմանում ժամկետները, որի ընթացքում հարցը ենթակա է լինելու քննության, իսկ փոխհատուցումը տրամադրման: Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված հարցը կքննարկվի Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում:
11 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Օրենքի նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ «Մրցույթի մեկնարկից հետո հանրային գործընկերը կարող է փոփոխություններ կատարել մրցութային փաստաթղթերում», սակայն բացառություն չի արված այն դեպքերի համար, երբ մրցույթի մասնակիցները արդեն իսկ ներկայացրել են մասնակցության հայտեր և իրենց պայմանները՝ թույլատրելով գնումների ընթացքում կամայակա¬նություններ և մասնակիցների ոչ հավասար պայմաններում հայտնվելու վտանգ, որպես հետևանք՝ իրավական ակնկալիքների կանախատեսումների անհնարի¬նություն: Այստեղ պետք է սահմանափակում լինի, որ մրցույթի մեկնարկից հետո փոփոխությունները կարող են կատարվել ոչ ուշ, քան մրցույթային հայտի ներկայացման վերջնաժամկետին նախորդող [երկու օր] առաջ, բայց ցանկացած դեպքում փոփոխություն չի կարող կատարվել մրցույթի մասնակցության հայտ ներկայացնելուց հետո: Նույն դիտարկումը վերաբերվում է նաև Օրենքի նախագծի 18 հոդվածի 5-րդ մասին «Նախաորակավորման հայտերի, մրցութային առաջարկների և (կամ) բանակցությունների արդյունքների կամ երկխոսության ընթացակարգերի՝ իր կողմից գնահատման հետ կապված, հանրային գործընկերը կարող է փոփոխություններ կատարել մրցութային փաստաթղթերում, այդ թվում` ՊՄԳ պայմանագրի նախագծում:» Ընդունելի չէ: Նախագծի 15-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է նաև, որ մրցութային փաստաթղթերում փոփոխությունների իրականացման դեպքում հայտերի ներկայացման ժամկետը համապատասխանաբար երկարաձգվում է; Կարծում ենք՝ այս դրույթը զսպում է կամայականությունների հնարավորությունը: Նույնը վերաբերում է նաև Նախագծի 18-րդ հոդվածի 5-րդ մասին, որը նախատեսում է, որ մրցութային փաստաթղթերի վերջնական տարբերակի ներկայացումից հետո, մրցութային փաստաթղթերով սահմանված՝ մրցութային առաջարկների պատրաստման ժամկետը երկարաձգվում է բավարար ժամանակով՝ մասնակիցներին փոփոխված առաջարկներ պատրաստելու հնարավորություն տալու նպատակով:
12 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Օրենքի 22 հոդվածը թվարկում է ՊՄԳ պայմանագրի բովանդակությունը, ինչը հակասում է օրենքի որոշակի պահանջվող աբստրակցիայի մակարդակի սկզբունքին: Ըստ էության այնտեղ, որտեղ պետք է կանոնը լինի աբստրակտ (միայն թվարկվեն պայմանագրի էական պայմաններ), Օրենքը նախագիծը մանրամասնում է, անգամ նշելով, որ պայմանագրում պետք է նշվեն պայմանագրի կողմերը, իսկ այնտեղ, որտեղ պետք է որոշակի կանոն սահմանի՝ հստակ ու հասկանալի, Օրենքի նախագծով չի ապահովված: Ամփոփելով, երկրորդային հարցերը նախագծող ստացել են օրենսդրական կարգավորում, իսկ իրավահարաբերությունների կարգավորման առաջնային հարցերի կարգավորումը տեղափոխված է ենթաօրենսդրական կարգավորման մակարդակ (տես վերևում): Ընդհանուր առմամբ, Օրենքի նախագիծը հիշեցնում է պայմանագրի նախագիծ կամ ընդհանուր բնույթի ձեռնարկ, և ոչ թե Օրենքի նախագիծ: Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված հարցը կքննարկվի Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում:
13 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Օրենքի 25 հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ ՊՄԳ պայմանագիրը կարող է լուծվել, եթե հանրային գործընկերը չի տրամադրում ՊՄԳ համար պահանջվող հողատարածքները: Ընդ որում, չի սահմանվում, թե ինչպիսի պաշտպանություն կամ երաշխիքներ են տրամադրում մասնավոր գործընկերոջը այս դեպքում: Ընդունվել է մասնակի: Կարծում ենք՝ այսպիսի երաշխիքների տրամադրման հարցը պետք է կարգավորվի ՊՄԳ պայմանագրով: Այնուամենայնիվ, ներկայացված հարցը կքննարկվի Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում:
14 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը թույլ է տալիս կառավարությանը սահմանել բացառության օրենքի այն կանոնից, որը «Օտարերկրյա և տեղական հայտատուների և ինստիտուցիոնալ ընկերությունների՝ մասնավոր հատվածը ներկայացնող մասնակիցների նկատմամբ պետք է ցուցաբերվի հավասար վերաբերմունք, և վերջիններից տրվեն միևնույն իրավունքները և երաշխիքները»: Կանոնը սահմանված է օրենքով, հետևաբար և կանոնից բացառությունները նույն¬պես ենթակա են սահմանման օրենքով: Ընդունվել է ի գիտություն: Ներկայացված հարցը կքննարկվի Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում:
15 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Օրենքի նախագիծը չի կարգավորում, թե ՊՄԳ իրավահարաբերությունը քաղաքացիաիրավական է թե վարչական (կամ առնվազն դրա որ մասն է վարչական, եթե այդպիսին կան), ինչի արդյունքում խնդրահարույց է լինելու գործնականում որոշելու, թե որ դատարանի իրավասություն է պատկանելու վեճերի քննության հարցը: Չի նախատեսված վեճերի այլընտրանքային լուծման որևը հնարավորություն (օրինակ արբիտրաժ) նույնպես: Ընդունվել է մասնակի: Նախագծի մշակման հիմքում դրվել է այն գաղափարը, որ ՊՄԳ իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիաիրավական են: Նախագծի վերամշակման աշխատանքների շրջանակներում կքննարկվի ներկայացված խնդրի վերաբերյալ առավել հստակ կարգավորում նախատեսելու հարցը: Ինչ վերաբերում է վեճերի այլընտրանքային լուծման հնարավորությանը, ապա Նախագծի 37-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ ՊՄԳ պայմանագրի կողմերը կարող են ազատորեն ընտրել վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ (այդ թվում՝ արբիտրաժ):
16 Նարինե Բեգլարյան 07.03.2018 17:00:45 Գտնում եմ, որ 1. ՊՄԳ իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան կառավարության որոշումներով նախատեսել արտոնությունների ցուցակ և/կամ կատարել այլ աննշան փոփոխություններ գործող օրենքներում (օրինակ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքում) և ենթաօրենսդրական ակտերում, բացառելով ծավալուն և համակարգային օրենսդրական փոփոխություններ, 2.ՊՄԳ իրականացման համար անհրաժեշտ է նախատեսել ընթացակարգ, որը կկարգավորի մասնավոր գործընկերոջ կողմից ՊՄԳ իրականացման ու դրա պայմանների մասին դիմումի ներկայացումը ՀՀ Կառավարությանը կամ իրավասու մարմնին, կողմերի առաջարկի շուրջ բանակցությունների վարումը, հավանության տալը ու ժամկետները, ինչպես նաև հետագա ընթացակարգերը: Մասնավորապես, կարող է նախատեսվել, որ մասնավոր գործընկերը ՊՄԳ իրականացման նախաձեռնության առաջին փուլում պետք է հանդես գա ընդհանուր դիմումով և նախագծի իրականացման ընդհանուր մոտեցումներով, ինչպես նաև ներկայացնի, թե ինչ երաշխքիներ պետք է տրամադրվեն նախաձեռնող մասնավոր գործընկերոջը (ինչ ծախսեր պետք է փոխհատուցվեն, ինչ խրախուսումներ ընտրության փուլում պետք է տրամադրվեն և այլ), որպեսզի վերջինս պատրաստի ամբողջական ծրագիրը ու ներկայացնի այն մասնավոր գործընկերոջ ծրագրի հավանության և ընտրության փուլերի համար․ որից հետո կանցկացվի մրցույթը՝ համաձայնեցված չափանիշներով: 3.ՊՄԳ իրականացման համար պետք է նախատեսվի ցանկացած ոլորտում դրա հնարավորություն՝ բացառելով ՊՄԳ իրականացումն ըստ ոլորտների սահմանափակումը 1.Ընդունվել է ի գիտություն: Նկարագրված լուծումը կքննարկվի Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում: 2.Ընդունվել է ի գիտություն: Նկարագրված լուծումը կքննարկվի Նախագծի լրամշակման աշխատանքների շրջանակներում: 3.Ընդունելի չէ: Համաձայն Նախագծի 7-րդ հոդվածի 1-ին կետի 16-րդ ենթակետի՝ ՊՄԳ ծրագիր կարող է իրականացվել ցանկացած այլ ոլորտում կամ ենթաոլորտում, որտեղ ՊՄԳ ծրագրերի իրականացումն օրենքով արգելված չէ, սակայն միայն պատասխանատու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի նախնական հաստատման դեպքում: Օրենքի վերամշակման արդյունքում նախատեսվում է այդ դրույթը փոփոխել՝ լրացուցիչ ոլորտների սահմանման իրավասությունը թողնելով ՀՀ կառավարությանը և նախատեսելով, որ այդ ոլորտները պետք է ցանկացած դեպքում համապատասխանեն ՀՀ կառավարության կողմից սահմանված գերակայություններին:
17 Վահրամ Ավանեսյան 20.06.2018 15:16:05 Հիմնավորման մեջ նշված է, որ «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: Իմ կարծիքով առանվազն Գնումների մասին օրենքում պետք է կատարվեն հիմնարար փոփոխությունների հակառակ դեպքում ՊՄԳ գործարքներ ընդհանրապես հնարավորություն չի լինի իրականացնել։ Գնումների մասին օրենքով ըստ սահմանման ՊՄԳ գնում է և այդպիսով ՊՄԳ կարգավորվում է այդ օրենքով, միաժամանկ ՊՄԳ նախագծով մրցույթները պետք իրականացեն Գնումների մասին օրենքով, այն դեպքում երբ Գնումների մասին օրենքով սահմանված սահմանումնները և ընթացակարգերը հիմնականում կիրառելի չեն ՊՄԳ գործարքների առումով, մասնավորապես ՊՄԳ սահմանված է որպես մասնավոր գործընկերոջը իրավունքի շնորհում, գնման գինը սահմանված է որպես նախահաշվային գին, հանրությանը մատուցվող ծառայությունների գինը չի կարող լինել մրցույթի առարկա / ամենատարածված ՊՄԳ գործարքներն են/, մասնակիցների վրա դրվող սահմանափակումները բացառում են / project financing/ եղանակաը, կնքված պայմանգրի վերաբերյալ հայտարարությանը ներկայացվող պահանջները չեն կարող կատարվել ՊՄԳ շատ դեպքերում, նախորակորման փուլում բանակցությունների պահանջը անտեղի է ՊՄԳ շատ դեպքերում, և այլն։ Առաջարկություն։ Հակասությունները այնքան շատ են, որ թերևս ավելի արդյունավետ կլինի կամ ընհանրապես ՊՄԳ-ի վրա չտարածել Գնումների մասին օրենքը, այս դեպքում ՊՄԳ գնման բոլոր ընթացակարգերը պետք է սահմանվեն ՊՄԳ օրենքով կամ ՊՄԳ օրենքը ներառել Գնումների մասին օրենքում որպես առանձին բաժին, այս դեպքում Գնումների մասին օրենքում պետք նաև կատարվեն այլ փոփոխություններ, առավել կարևոր է ՊՄԳ առանձնահատկությունները հաշվի առնող գնումների ընթացակարգի սահմանումը։