Add to favourites

The draft has been accepted

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման ծրագրին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման նախագիծ

                                                                  ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

1.

Անհրաժեշտությունը

          Համաձայն ՀՀ մարզպետարաններից ստացված տեղեկատվության՝ դիզելային վառելիքի նկատմամբ 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիք:

          Դիզելային վառելիքի պահանջարկը բավարարելու և 2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների համար հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում աջակցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռբերել մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիք՝ Հայաստանի Հանրապետության մարզերի հողօգտագործողներին, գյուղատնտեսական կոոպերատիվներին, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կազմակերպություններին և ՀՀ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի գիտական կենտրոններին շուկայականից ավելի մատչելի գներով վաճառելու համար:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին աջակցություն ցուցաբերելու, գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց եկամուտները բարձրացնելու և գյուղատնտեսությամբ զբաղվելը շահավետ դարձնելու նպատակով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով տրամադրել ընդհանուր առմամբ մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիք:

Ծրագիրը իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը 2018 թվականին հատկացնել մինչև 360,000,000 դրամ, այդ թվում` 2018 թվականի առաջին եռամսյակում` 147,500,000 դրամ, առաջին կիսամյակում` 360,000,000 դրամ և ինն ամսում` 360,000,000 դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով):

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը որոշմամբ                հատկացված գումարը, որպես սուբսիդիա, սահմանված կարգով, պայմանագրային հիմունքներով կտրամադրի Հայաստանի Հանրապետության  գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացրած մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված ընկերություններին՝ մինչև 6,000,000 լիտր դիզելային վառելիքի մատակարարումները կազմակերպելու նպատակով:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

          Գյուղատնտեսական աշխատանքների իրականացման գործում գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով 2012, 2013, 2014, 2015, 2016  և 2017 թվականներին իրականացվել են Հայաստանի Հանրապետության հողօգտագործողներին դիզելային վառելիքի և պարարտանյութերի մատչելի գներով ձեռքբերման պետական աջակցության 16 ծրագիր:

4.

Կարգավորման նպատակը և բնույթը

2018 թվականի գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում աջակցել հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն:

6.

Ակնկալվող արդյունքը

Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):

7.

Հասարակությանը նախագծի մասին իրազեկումը

Նախագիծը տեղադրված է http://www.minagro.am/ և https://www.e-draft.am/ ինտերնետային կայքերում՝ հասարակությանն  իրազեկելու նպատակով:

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

          Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Նախագծին առնչվող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններ չկան:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՄԱՏՉԵԼԻ ԳՆԵՐՈՎ ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՍՈՒԲՍԻԴԻԱ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ

  • Discussed

    22.02.2018 - 10.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Agriculture

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8090

Print