Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Տիգրան Ստեփանյան 22.08.2024 13:23:47 3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Նշված գործառույթը որպես կանոն առնվազն 7 աշխատանքային օր է տևում /մինչև ծանուցումը ստանան, փոխանցեն համապատասխան աշխատակցին, ուսումնասիրեն և քննարկեն արձանագրությունը, ձևակերպեն իրենց դիրքորոշումը, նախապատրաստեն կցվող փաստաթղթերը, ուղարկեն այն վարչական մարմնին և այլն/։ Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով։
2 Տիգրան Ստեփանյան 22.08.2024 13:29:03 3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Նշված գործառույթը որպես կանոն առնվազն 7 աշխատանքային օր է տևում /մինչև ծանուցումը ստանան, փոխանցեն համապատասխան աշխատակցին, ուսումնասիրեն և քննարկեն արձանագրությունը, ձևակերպեն իրենց դիրքորոշումը, նախապատրաստեն կցվող փաստաթղթերը, ուղարկեն այն վարչական մարմնին և այլն/։ Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով։
3 Տիգրան Ստեփանյան 22.08.2024 13:29:03 Տնտեսվարողները, ի տարբերություն վարչական մարմինների, վարչական ակտերով զբաղվող հատուկ առանձնացված անձնակազմ չունեն, և 3-օրյա ժամանակը բավարար չէ արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու համար Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով։
4 Վարդան Պետրոսյան 23.08.2024 00:38:33 Առաջարկում եմ, վարչարարության հետ կապված ցանկացած փոփոխություն նախաձեռնելիս, հանդես գալ ժողովրդավարության հիմնարար սկզբունքից։ Այսինքն` հաշվի առնել, որ պետաիշխանական լիազորությունների իրացումը դյուրինացնելը հաճախ հակասում է անձի հիմնարար իրավունքին։ Ասվածի վառ օրինակն է սույն նախագիծը, որը որոշակիորեն խաթարում է մարդու լսված լինելու հիմնարար իրավունքը որպիսի գնահատականը 2020 թվականին տվել է Սահմանադրական դատարանը։ Վերջինս անդրադառնալով վարչարարությունում էլեկտրոնային ծանուցման կառուցակարգերին՝ իր 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշմամբ հարկային օրենսգրքով նախատեսված հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջը` առանց այն ստանալու մասին էլեկտրոնային հավաստման, ճանաչել է Սահմանադրության 50-րդ հոդվածին հակասող: Ցավալի է նաև նման օրենսդրական նախաձեռնությունները կատարվում են առանց մարդու իրավունքները հաշվի առնելու, որը ժողովրդավար պետությանը (ինչպիսինն է Հայաստանի Հանրապետությունը հատկապես այս ժամանակաշրջանում) հարիր չէ։ Դժբախտաբար ՍԴ վերը նշված որոշումից 2 տարի հետո հարկային օրենսգրքում այսպիսի մի նախաձեռնությանբ ՍԴ որոշմանը հակասող մի օրենք է ընդունվել, և 2020 թվին անվավեր ճանաչված նորմերն նույն բովանդակությամբ, սակայն ձևական խմբավորումներով դարձյալ դարձել են օրենք։ Այո‘, գովելի է վարչարարությունը պարզեցնելուն, դյուրինացնելուն, խոչընդոտները վերացնելուն ուղղված նախաձեռնությունները, միևնույն ժամանակ ահաբեկող` մարդու իրավունքներին սպառնացող որը։ Ներկայացված դիրքորոշումը որևէ կերպ չի բխում նախագծով սահմանվող կարգավորումների նպատակներից, մասնավորապես․ Գործող ստուգումների ընթացակարգը, որը կարգավորվում է «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով խիստ ֆորմալացված է։ Խնդիրը կայանում է նրանում, որ նախքան ստուգման ակտ կազմելը, տեսչական մարմինները կազմում են ստուգման ակտի նախագիծ, այն ուղարկում տնտեսավարող սուբյեկտներին, ովքեր իրավունք ունեն ներկայացնել ստուգման ակտի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկությունները, որից հետո նոր միայն կազմվում է ստուգման ակտը։ Արդյունքում, միայն ստուգման ակտի կազմումը օրենքի համաձայն՝ տևում է 21 աշխատանքային օր։ Նման երկար ժամկետը խոչընդոտում է ստուգման վարույթում տնտեսավարության սկզբունքի իրացմանը, երբ ստուգման վարույթով վերջնական վարչական ակտի՝ խախտումները վերացնելու մասին կարգադրագրի ընդունումը դառնում է ժամանակավրեպ։ Ըստ այդմ, նախագծով ոչ թե ձևավորվում է տնտեսավարողների իրավունքները սահմանափակող միջավայր, այլ հակառակը, նաև ի օգուտ վերջիններիս սահմանվում են առավել ճկուն և գործուն ընթացակարգեր, որոնց պարագայում ևս վերջիններս հնարավորություն են ունենալու իրացնել իրենց բոլոր իրավունքները /այդ թվում՝ լսված լինելու, պատշաճ ծանուցվելու, վարչական ակտերը բողոքարկելու և այլն/։ Մասնավորապես, Նախագծով սահմանվել է ուղղակի կարգավորում առ այն, որ նախքան կարգադրագիր տալը տեսչական մարմնի ծառայողը պարտավոր է ապահովել տնտեսավարող սուբյեկտի լսված լինելու իրավունքը, ինչը նշանակում է, որ ստուգման ակտի նախագծի կապակցությամբ գրավոր առարկություններ ներկայացնելը պարզապես «փոխարինվել է» բանավոր լսումներով։ Ավելին, այս մոտեցումն ավելի համարժեք է արտահայտում նաև Նախագծով սահմանվող այն կարգավորման տրամաբանությանը, որ հենց կարգադրագիրն է ստուգման վարույթը եզրափակող վարչական ակտը։ Կարևորում ենք նաև այն հանգամանքը, որ Նախագծով նախատեսվող մոտեցումն ապահովելու է տեսչական մարմինների պրակտիկայի միասնականությունը։ Վերոգրյալից զատ հարկ է նշել, որ էլ․ ծանուցումների մասով գործող օրենսդրությամբ, այդ թվում՝ դատավարական, Նախագծով սահմանված ծանուցման ֆիկցիան արդեն իսկ նախատեսված է, ու այդ մասով որևէ նոր բան չի սահմանվել, իսկ 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը տվյալ պարագայում կիրառելի չէ, որովհետև Նախագծով բովանդակային առումով ծանուցման այլ ընթացակարգեր են նախատեսվել։
5 Մարինա Պողոսյան 09.09.2024 22:07:55 3-օրյա ժամկետն ակնհայտ բավարար չէ տնտեսվարողների համար արձանագրությանը կցվող բացատրություններ և դրա բովանդակության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու և այդպիսով իրենց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար։ Կարծում ենք, հնարավորինս օպտիմալ ժամկետ է նախատեսվել տնտեսավարողի կողմից համապատասխան գործողություններ իրականացնելու համար, որը, պայմանավորված է ընդհանուր վարույթի ժամկետներով
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: