Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշմամբ սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կար­գա­վորումներին համա­պատաս­խա­նեց­նելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին բաժնի 1-ին կետի համաձայն` ճանա­պարհ­ներին գովազդի տարածումն ու տեղադրումը, մասնավորապես, իրականացվում է «Ճա­նա­­պարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համա­­պատասխան:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հան­րա­պե­տության հարկային օրենսգրքի ուժի մտնելով պայմանավորված` ուժը կորցրած է ճանաչ­վել «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապե­տու­թյան օրենքը, հետևաբար անհրա­ժեշտություն է առաջանում համա­պա­տաս­խան փոփո­խու­թյուն­ներ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որոշման մեջ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:
4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հան­րապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհ­նե­րին գովազդի տեղադրման կարգն է:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի թիվ 765-Ն որո­շումը համապատասխանեցնել ՀՀ հար­կային օրենսգրքով սահ­ման­ված կարգա­վո­­րում­ներին:


  • Discussed

    20.02.2018 - 26.03.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6977

Print